Դատարանի բակում՝ այս պահին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Դատարանի բակում՝ այս պահին

Հակակոռուպցիոն դատարանի բակում, հաջակցություն Սամվել Կարապետյանի, հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր՝ «Ազատություն», «Արդարություն», «Փոփոխություն» և այլ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնում նրան։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում, դռնփակ ռեժիմով, ընթանում է Սանվել Կարապետյանի գործով դատական նիստը։

«Մի հարց տամ՝ անկեղծ կպատասխանե՞ք»․ եզդի կինը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մի հարց տամ՝ անկեղծ կպատասխանե՞ք»․ եզդի կինը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մի հարց տամ՝ անկեղծ կպատասխանե՞ք․ ձեր այցը կապված է ընտրությունների հե՞տ, թե՞․․․»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց եզդի կինը։ «Դուք կարող եք նայել նախորդ ընտրություններին եզդիական բնակավայրերից մեր արձանագրած արդյունքները, կարող եք տեսնել նաև՝ այդ բնակավայրերում ինչպիսի ներդրումներ ենք արել։ Նախկինում ոչ մի անգամ հրավեր չեմ ստացել։ Մի քանի անգամ ասել եմ՝ ազգային փոքրամասնությունների հետ ապրում ենք, բայց մի տեսակ լավ չենք ճանաչում իրար»,- ասաց վարչապետը։

Հայաստանի եզդիական համայնքը տոնում է ազգային Նոր տարին։

«Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ»․ Նիկոլ Փաշինյան

Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։

«Պետք է ամենի ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, պետության ինքնիշխանությունը, պետության անվտանգությունը ապահովել, միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որը մենք ընդունել ենք, այդ թվում Եվրոմիության հետ համագործակցության տրամաբանության մեջ և համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այդ օրակարգը ընդլայնվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով։ Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը, վստահ շարունակելու ենք այս ճանապարհը։ Այո, մենք ընդունել ենք օրենք ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական միության նկատմամբ, որ մենք օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամսից մեզ ընդունեք ԵՄ»։

«800 դոլարով հոդված գրելու օրվանից ծախվեց՝ մինչ օրս»․ քաղաքացի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«800 դոլարով հոդված գրելու օրվանից ծախվեց՝ մինչ օրս»․ քաղաքացի

«Սամվել Կարապետյանին ճանաչում եմ դեռևս 90-ական թվականներից․ բարերար, հայ մեծացած մարդ։ Ճանաչում եմ նաև պարոն Փաշինյանին, դաս էլ եմ տվել։ Նա սովետի ժամանակվա 3-ի աշակերտ էր, սկի հայերեն նախադասություններ չէր կարողանում կազմել, ուր մնաց՝ ռուսերեն»,- հաջակցություն Սամվել Կարապետյանի Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։ «Փակագծեր կբացեմ․ ես աշխատում էի «Литературная Армения»-ի խմբագրությունում՝ որպես խմբագրի տեղակալ, մեզ առաջարկեցին հոդված գրել և անմեղ մարդուն դարձնել մեղավոր, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքն է, մենք բոլորս հրաժարվեցինք՝ մի քանի խմբագրություններով։ Նիկոլը սկսնակ լրագրող էր, գտան նրան, մարդը 800 դոլար վերցրեց, այդ օրվանից ինքը ծախվեց մինչև օրս»,- հավելեց նա։

«Տեսե՞լ եք՝ իշխանության որևէ ներկայացուցիչ ազատվի աշխատանքից՝ ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու համար»․ Արծվիկ Մինասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Տեսե՞լ եք՝ իշխանության որևէ ներկայացուցիչ ազատվի աշխատանքից՝ ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու համար»․ Արծվիկ Մինասյան

«Էսքան ժամանակ տեսե՞լ եք՝ իշխանության որևէ ներկայացուցիչ ազատվի աշխատանքից՝ այս ընթացքում ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու համար»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով․ «Էնքան հայտնի դեպքեր կան, համացանցն էլ է լցված․ գոնե օրինակի համար հելեք՝ ասեք, այս մեկը սխալ է արել, պատժել ենք»։

«Էդ ո՞նց է լինում, որ օգնության կարիք է լինում Սփյուռքից, անձնագիր չեն հարցնում»․ Արթուր Միքայելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Էդ ո՞նց է լինում, որ օգնության կարիք է լինում Սփյուռքից, անձնագիր չեն հարցնում»․ Արթուր Միքայելյան

«ՀՀ քաղաքացիություն Սամվել Կարապետյանն ունեցել է ի սկզբանե, եկեք այդ քաղաքացիության հարցերը շատ չշահարկենք․ մարդ կա՝ ունի միայն ՀՀ քաղաքացիություն, բայց հոգով հայ չի, չգիտեմ՝ ինչու են մարդիկ այդքան ծանր ընդունում տարբեր երկրների քաղաքացիությունը»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։ «Իշխանության ներկայացուցիչները, որ ՀՀ քաղաքացիություն ունեն, իրենք հա՞յ են։ Իրենց անձնագիր ունենալը չի նշանակում, որ իրենք ավելի շատ հայ են, քան Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։ Էդ ո՞նց ա լինում, որ օգնության կարիք ա լինում Սփյուռքից, այդ ժամանակ չեն հարցնում անձնագիր, բայց հենց պահը գալիս է, որ մարդն ուզում է իր կարծիքը հայտնել, պետք է ունենա միայն ՀՀ քաղաքացիություն»,- հավելել է Միքայելյանը։

Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել | ՄԱՄՈՒԼ.ամ

Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել

Սամվել Կարապետյանի գործով դատախազը միջնորդել է տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։

Կան անձինք, որոնց վրա Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալու, ասել է դատախազ Արգամ Դալլաքյանը, փոխանցում է «Ազատություն»-ը։

Դատական նիստը չի հեռարձակվում՝ պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա։

«Սամվել Ալեքսանյանը ոչ մի բանի համար պատասխան չտվեց»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սամվել Ալեքսանյանը ոչ մի բանի համար պատասխան չտվեց»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին

«Սամվել Ալեքսանյանը ոչ մի բանի համար պատասխան չտվեց, բացի թաքցված հարկերը վերադարձնելը, ո՛չ ընտրակեղծարարության համար, ո՛չ հեղափոխության օրերին քաղաքացիներին քացով հարվածելու համար»,- դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հարցրեց լրագրողը։ «Դեպքերի համար պետք է լինի անհատական բողոք․ ձեր հարցերը իրավապահների տիրույթում են․․․ Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, մենք չենք կարող գնալ, Լուսնից նոր տնտեսություն բերել ՀՀ-ի համար։ ՀՀ-ում կա գործարարների կոնկրետ շերտ»,- նշեց պատգամավորը։

Օրեր առաջ վարչապետը հանդիպում էր ունեցել խոշոր գործարարների հետ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի։

ՀՀ-ն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ-ն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով

Հայաստանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով, կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մասնակցելու է նիստին և եթե այո, ապա ինչ մակարդակով։

Նշենք, որ ապրիլի 17-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։

«Քոչարյանի ներկայիս պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնվել է Ծառուկյանի ցուցակում»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քոչարյանի ներկայիս պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնվել է Ծառուկյանի ցուցակում»․ Վահագն Ալեքսանյան

«Տեսե՞լ եք՝ Քոչարյանի խմբակցության ներկայիս, գործող պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնվել է Ծառուկյանի ցուցակում ու Ծառուկյանն էլ հայտարարում է, որ ձայն չեն տալու Քոչարյանին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Ստեղ քաղաքական դիսոնանս տեսնո՞ւմ եք, թե չէ․․․ Սա քաղաքական աբսուրդ է»,- շարունակել է նա։