«Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ»․ Նիկոլ Փաշինյան

Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։

«Պետք է ամենի ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, պետության ինքնիշխանությունը, պետության անվտանգությունը ապահովել, միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որը մենք ընդունել ենք, այդ թվում Եվրոմիության հետ համագործակցության տրամաբանության մեջ և համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այդ օրակարգը ընդլայնվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով։ Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը, վստահ շարունակելու ենք այս ճանապարհը։ Այո, մենք ընդունել ենք օրենք ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական միության նկատմամբ, որ մենք օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամսից մեզ ընդունեք ԵՄ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *