«Ի՞նչ էին մեզ ասում 8 տարի շարունակ և ի՞նչ սովորեցրեց մեզ Իրանը»․ Արթուր Խաչիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ի՞նչ էին մեզ ասում 8 տարի շարունակ և ի՞նչ սովորեցրեց մեզ Իրանը»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի դասերը․
     Ինչի՞ սովորեցրեց մեզ Իրանը։ Ի՞նչ էին մեզ ասում 8 տարի շարունակ մեր տնայնագործ «փորձագետներն» ու բլոգերները, որոնք ո՛չ կրթություն ունեն, ո՛չ էլ միջազգային հարաբերությունների փորձ։ Եվ ի՞նչ ենք մենք տեսնում իրականում։
     1. Մեզ ասում էին, որ մեր անվտանգությունը կապահովի Թրամփը, նրա WhatsApp-ի համարը։ Իրականությունը. Թրամփն աշնանը կպարտվի ընտրություններում և իմպիչմենտի միջոցով պաշտոնանկ կարվի։ Դրա հավանականությունը մոտ 70% է։ Եվ հետո ոչ ոք չի հիշի, թե ինչ էր մեզ խոստանում Թրամփը, երբ միջանցքն անցնի Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքը։
     2. Մեզ ասում էին, որ ԱՄՆ-ն կկարողանա ապահովել մեր անվտանգությունը զուտ մեր տարածքում իր ներկայությամբ։ Նայե՛ք Պարսից ծոցում գտնվող ամերիկյան 13 բազաներին, որտեղից տարհանվել են ամերիկացի զինվորները։ Նայե՛ք Քուվեյթի, Օմանի, Էմիրությունների, Բահրեյնի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի ռմբակոծություններին։ Նրանք ԱՄՆ-ի պաշտոնական դաշնակիցներն են։ Եվ ի՞նչ, ամերիկացիները կարողացա՞ն պաշտպանել նրանց։
     3. Մեզ ասում էին, որ Մեղրիում ԱՄՆ-ի տնտեսական շահերն ու ներդրումները մեզ խաղաղություն կբերեն։ Որ ԱՄՆ-ի բիզնեսն ու ներդրումները կայունություն կբերեն։ Դուք շատ լավ տեսնում եք, թե ինչպես են բոցավառվում Պարսից ծոցի նավթային օբյեկտները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 523 միլիարդ դոլար (ըստ 2023 թ. տվյալների)։ Դե ինչ, Ծոցի պետությունները կարողացա՞ն պաշտպանել այդ ներդրումները, այդ 523 միլիարդ դոլարը։
     4. Մեզ ասում էին, որ մեզ կպաշտպանի միջազգային օրենքն ու միջազգային հանրությունը։ ԱՄՆ նախագահը և նրա վարչակազմը հայտարարեցին, որ միջազգային օրենք գոյություն չունի։ Շնորհավորում եմ։ Այդ դեպքում այն ինչպե՞ս է մեզ պաշտպանելու։
     5. Մեզ ասում էին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները կպաշտպանեն մեզ, քանի որ սա Արցախը չէ, որը միջազգայնորեն ճանաչված չէր։ Լիբանանում ամեն օր մոտ 300 անմեղ մարդ է զոհվում՝ կանայք, երեխաներ, բժիշկներ, լրագրողներ, նորածիններ՝ հարավային Լիբանանի տարածք Իսրայելի բարբարոսական ռմբակոծության և ներխուժման հետևանքով։ Ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել։ Եվ ի՞նչ, Լիբանանը միջազգայնորեն ճանաչված սահմաններ չունե՞ր։ Բա ինչո՞ւ դրանք չպաշտպանեցին Լիբանանին։ Պաղեստինի մասին մենք արդեն չենք էլ խոսում. 80,000 սպանված կանայք ու երեխաներ, իսկ քաղաքակիրթ Արևմուտքը շարունակում է լռել պաղեստինցիների ցեղասպանության մասին և ցրում է բողոքի ցույցերն ամբողջ Եվրոպայում։ Իսկ Պաղեստինը ՄԱԿ-ի 1947 թ. բանաձևով միջազգայնորեն ճանաչված սահմաններ չունի՞։
     6. Մեզ ասում էին, որ երբ մենք Մեղրին հանձնեցինք որպես Զանգեզուրի միջանցք, մենք չկորցրեցինք մեր ինքնիշխանությունը Մեղրիի նկատմամբ, որ պահպանվելու են Հայաստանի օրենքները։ Դուք աշխարհում գիտե՞ք ևս մեկ նման պետություն, որն իր տարածքը 100 տարով հանձնում է օտարերկրյա վերահսկողության տակ, այն էլ՝ սեփականության 74%-ը։ Նրանց համար, ովքեր կարդալ գիտեն, կցում եմ մեջբերում Օքսֆորդի հանրագիտարանից այն մասին, թե ինչ է ինքնիշխանությունը. դա «գերագույն իշխանությունն է տվյալ տարածքում» և «բացառիկ վերահսկողությունը տվյալ տարածքի նկատմամբ»՝ զերծ արտաքին միջամտությունից։ Դե ո՞ւր է ձեր ինքնիշխանությունը, երբ դուք 100 տարով այլ պետությանը զիջեցիք ձեր սեփականության 74%-ը։ Որտե՞ղ է այստեղ ինքնիշխանությունը։
     Իսկ գուցե մեր բլոգեր-քարոզիչներին, «եվրոբիսեդկաների» վերլուծաբաններին արժե պարզապես անկեղծորե՞ն ասել. «Տղե՛րք, մեզ շատ փող են տալիս, և այդ փողի դիմաց մենք կասենք այն ամենը, ինչ պետք է։ Մենք կզոհաբերենք ցանկացած բան՝ թե՛ Արցախը, թե՛ Մեղրին, թե՛ մեր եկեղեցիները, թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր սեփական երեխաներին, և եթե պետք լինի՝ մեր սեփական շալվարներն էլ կհանենք, միայն թե դոլարները հոսեն մեր բանկային հաշիվներին»։ Այդպես շատ ավելի ազնիվ կլիներ»։

«Որքան հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Որքան հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դավիթ Մինասյանն ազատվեց կալանքից՝ հսկող դատախաազի որոշումով: Լավ է իհարկե, անկասկած:
     Իսկ որքա՞ն հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին, բացարձակապես անհամաչափ ձերբակալությամբ և կալանավորումով, որն այլ բան, քան պարզապես քինախնդիր հետապնդում՝ դժվար է որակել»։

«ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին»․ Թրամփ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին»․ Թրամփ

ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ ամեն ինչ մոտ է ավարտին։ Ես իրավիճակը համարում եմ շատ մոտ ավարտին։ Բայց մենք դեռ չենք ավարտել»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։

Նա նաև հայտնել է, թե Իրանը հուսահատորեն ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել:

«ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին»․ Թրամփ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին»․ Թրամփ

ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ ամեն ինչ մոտ է ավարտին։ Ես իրավիճակը համարում եմ շատ մոտ ավարտին։ Բայց մենք դեռ չենք ավարտել»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։

Նա նաև հայտնել է, թե Իրանը հուսահատորեն ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել:

«ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին»․ Թրամփ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին»․ Թրամփ

ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ ամեն ինչ մոտ է ավարտին։ Ես իրավիճակը համարում եմ շատ մոտ ավարտին։ Բայց մենք դեռ չենք ավարտել»,- ասել է նա՝ Fox News-ին տված հարցազրույցում։

Նա նաև հայտնել է, թե Իրանը հուսահատորեն ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել:

Ցուցակը խմբագրման փուլում է․ «Հրապարակ» | ՄԱՄՈՒԼ.ամ

Ցուցակը խմբագրման փուլում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Թեև սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող «Քաղպայմանագրում» դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը և հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ «Անձեռնմխելի» է համարվում առաջին 50 համարը:
     Ի դեպ, օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջեւ տեղափոխություններ կատարել։ Երկրորդ 50-յակում փոփոխությունը կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու` ով որտեղ լինի։

ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են, այսպես կոչված, առաջատարներից: Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, կամ Մարիա Կարապետյանը և այլք։

Մեր տեղեկություններով, մինչև ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը»։

Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» | ՄԱՄՈՒԼ.ամ

Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։

Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը։ Նրա խոսքով՝ Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։ «Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։ Հանդիպում են մետաղական և ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթի և գազի պաշարներ, որոնց այլընտրանքային տեսակ կարող է հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։ Արցախի Հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են յուրայի և կավճի նստվածքների որոշ կտրվածքներում՝ Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում և Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը՝ Արցախին բնորոշ են նաև մետաղական օգտակար հանածոները։ Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում`

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
     Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:
     Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 28.8°C (2008թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 0․7°C (2022թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 12.52°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

«Գոհարի և Վերժինեի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն»․ Գոհար Մելոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Գոհարի և Վերժինեի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն»․ Գոհար Մելոյան

Փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր Գոհարն ու Վերժինեն ազատ են։
     Շնորհակալություն բոլորիդ աջակցության, ապրումակցման համար։
     Շնորհակալություն մեր առաջնագծի մարտիկներին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։
     Սա ևս մեկ դրվագ էր մեր միասնականության ուժի մասին. երբ հանրությունը համերաշխ ու վճռական է, հաղթանակն անխուսափելի է։
     Դատարանի կողմից կիրառվեց վարչական հսկողություն, մենք էլ շարունակում ենք մեր աննահանջ ճանապարհը դեպի Ուժեղ Հայաստան։
     Կհանդիպենք ժամը՝ 12:00-ին, կրկին Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ կկայանա Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քրեական վարույթի առաջին դատական նիստը»։

«Ո՞վքեր պետք է զբաղվեին մեր հայրենակիցների սոցիալական վիճակը բարելավելով»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ո՞վքեր պետք է զբաղվեին մեր հայրենակիցների սոցիալական վիճակը բարելավելով»․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սկսում ենք Նոր շարք.
     . թե ո՞վքեր պետք է զբաղվեին մեր հայրենակիցների սոցիալական վիճակը բարելավելով․․․
     . թե ի՞նչպես են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը իրենց գլխներում և ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ․․․
     . թե ի՞նչով պետք է զբաղվեին կոռուպցիա դեմ պայքարողները․․․
     Հ․Գ․ Նախորդ տարի ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ Շիրակի մարզ այցելություններից և մարդկանց սոցիական ծանր վիճակին ծանոթանալուց հետո, փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք ի պաշտոնե այս խնդրով զբաղվող պաշտոնյաները նույնպե՞ս ապրում են նույն պայմաններում․․․
     Շիրակի մարզի ՔՊ-ականներին հաճելի դիտում»։