Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է շատրվանին։ Մոտակայքում երեխաներ են եղել, բայց, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Տպավորիչ պահը նկարահանել են անվտանգության տեսախցիկները:

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է, ով, նախնական տեղեկություններով, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շատերը ոչ մի կերպ չեն կարողանում ընկալել, թե այդ ոնց ա պատահել, որ Նիկոլ Փաշինյանը, ով հնազանդորեն ընդունում ա Ադրբեջանի կողմից բոլոր առաջադրվող պահանջները, մեկ էլ փաստացի մերժում է, ու անգամ հրաժարվում է անգամ քննարկել այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հարցը։ Եկեք կարճ մեջ մի բան բացատրեմ։ Իրավիճակը գլոբալ հասկանալու համար պետք է շատ լավ իմանալ ներկայիս ադրբեջանցիների ծագումնաբանությունը, ու ընդհանրապես, քաղաքական ու էթնիկ ազգի ձեւավորման մեխանիզմները։ Գլոբալ առումով Անդրկովկասի մահմեդական ումմայից, հնարավոր եղավ ձեւավորվել ադրբեջանցի քաղաքական ազգը զուտ հայեր, հայկական ազգայնականության, ինչպես նաեւ հակահայկականության շնորհիվ ու հիմքի վրա։ Սա ա իրենց ողջ առանցքը, որը եթե հանում կամ բացառում ես, իրենց ու իրենց հովանավորների համար կա մեծ վտանգ, որ նորից կվերադառնան մահմեդական ումմայի կարգավիճակին։ Արցախը, Խոջալուն՝ որպես ազգային կոմպոնենտը ձւեւավորող ու միավորող աղետ, ու էլի մի շարք նմանատիպ իրավիճակներ իրենց համար պետք են եղել զուտ դրա համար, դրանց շուրջ են ձեւավորվել իրենց ազգաստեղծող ու սնող միֆերը։ Նայեք, Իրանի 20-30 միլիոն ադրբեջանցիների մոտ այդ ամենը չկա, ոչ Արցախի հարց, ոչ Խոջալու, որ հայեր ու հակահայկականություն ու դրա համար ինչքան էլ հովանավորները տանջվում են, այդ ահռելի զանգվածից ոչ մի կերպ չի ստացվում ձեւավորել քաղաքական ազգ։ Ուղակի այդ ամենը արդեն սպառվել ա, ու հիմա Բաքվի զինանոցում այդ հարցերից մնացել է վերջիններից մեկը, «մեծ վերադարձի» հարցը, որպես ադրբեջանական ազգակերտության ու ինքնության ձեւավորման գործիք։ Ընդ որում, այս փուլում իրենց պետք է ոչ թե վերադարձ որպես այդպիսին, այլ տոտալ մերժում, պայքար, տառապանք, ըստ այդմ՝ ազգային կոնսոլիդացիայի, ըստ դրա նաեւ ազգաստեղծման ապահովում։ Հենց դրա համար Նիկոլի ու հականիկոլականների պահվածքը այս հարցի շուրջ լիովին բխում ա իրենց շահերից։ Միթե ձեզ թվում ա, որ իրենք կարողացան զինված լուծել Արցախի հարցը, ու եթե այս փուլում իրենց պետք լիներ, ուժով 2020-23թթ չէին կարողանա լուծել այս հարցը։ Հարյուր տարի ա, զուտ հայերի վարած քաղաքականության շնորհիվ իրենք փորձում են ավարտին հասցնել ադրբեջանական քաղաքական ազգի ձեւավորումը, ու այդ հարցը ոչ թե պահանջում ա շտապողականություն, այլ ընդհակառակը, քայլերի հստակ ապահովում: Այս փուլում մի տաս տարի հայերի դիմադրությունը, իսկ իրենց կողմից այդ դիմադրության դանդաղ հաղթահարումը այդ քայլերից մեկն է…
P s. Ընդ որում հայերը երբեք չեն ունեցել խնդիր Անդրկովկասի մահմեդական ումմայի հետ։ Հայերի խնդիրը դա հայության հաշվին ադրբեջանական քաղաքական ազգ ձեւավորելու պրոյեկտի հարցում ա եղել»:

Այսօր՝ հունիսի 28-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա-ի դին։

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ մազալու են Հայոց աշխարհի նեոփափկասուն տիկնայք
Պոլսում նստած Նատալի Ալեքսանյանը քննադատում է Իսրայելին, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. «Ոչ ոք իրավունք չունի ժողովրդիս ցավի վրա դիվիդենտ հավաքի» սենց մի բան:
Մոսկվայում նստած Մարգարիտա Սիմոնյանը քննադատում է Եվրոպային, որ Հայաստանում ռուսաֆոբների են իշխանության բերել ու հանձնել Արցախը. «Հայ ժողովուրդը, ոնց կարայիք էդ դեբիլին ընտրեիք» սենց մի բան:
Երևանի «Բրյուսելում» նստած Գայանե Աբրահամյանը քննադատում է Ռուսաստանին, որ ադրբեջանցիներ են բերելու Հայաստան «Կրեմլը ահաբեկում է մեր ժողովուրդին, ամոթ» սենց մի բան
Մեկը՝ ի շահ Թուրքիայի, Մեկը՝ ի շահ Ռուսաստանի, էն մեկն էլ՝ ի շահ Եվրոպայի ու ԱՄՆ-ի:
Ասա` փողդ որտեղից ա, ասեմ` ի շահ ում ես փուռը տալու ինձ:
ՀԳ.
Էս տարիներին հազար կին եմ հանդիպել, որ ունակ են ժողովրդի շահն ի շահ ժողովրդի պաշտպանել, ու նրանց խոսքն է լինելու հեղինակավոր»:

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը գրում է. «ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան:
ՍԴ-ում Արամ Օրբելյանը շատ պարզ բացատրեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված շինծու գործի ողջ աբսուրդայնությունը։
Նաև ուշագրավ էին Թևանյանի անունը լսելիս՝ ՍԴ դատավորների ջղաձգումները։ Մի խառնվել էին իրար, թույլ չէին տալիս, որ փաստաբանը լիարժեք պատասխանի ու բացահայտի այս փուչ մեղադրանքի ողջ մերկությունը։
Արդեն իսկ պարզ է չէ՞, որ եթե գործը հասնի դատարան, ինչպես է շռնդալից փլվելու այն շուլալածների գլխին։
Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին»:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ընդդիմությունն ակնարկում է, որ հրաժարվում է «փողոցային պայքարից» (այն է՝ քաղաքացիական դիմադրությունից, որն իրականում շատ ավելի լայն հասկացություն է, քան ցույց կամ երթ անելը, պիկետները ևն), ապա շատ կուզեմ իմանալ, թե ի՞նչ այլ գործիքակազմ է մնում իր ձեռքում օկուպացիոն վարչակարգին դիմադրելու համար։
Ասենք՝ վաղը ևս 50 կամ 100 ընդդիմադիր ձերբակալեցին կամ ՀՀ տարածքի հանձնումների հերթական փուլը սկսվեց, ի՞նչ եք անելու։
* * *
Սովետական մի անեկդոտ հիշեցի…
Վրացին Մոսկվայում սովորող իր որդուն խանչալ է նվիրում։ Մի քանի ամսից գալիս է որդու մոտ հյուր, տեսնում է ձեռքին թանկարժեք ժամացույց է։ Հարցնում է.
— Տղա ջան, էս ժամացույցը քեզ որտեղի՞ց։
— Պապ ջան, դե էդ արխայիկ դաշույնը ի՞նչ պիտի անեի։ Ծախեցի, էդ փողով տե՛ս ինչ սիրուն ժամացույց եմ առել։
— Բա որ վաղը մեկը ծնողներիդ հայհոյի, ի՞նչ ես անելու։ Ժամացույցդ հանես, ասես. «Երեքին տաս պակաս», հա՞»։