Գիտնականները պարզել են, որ խաղողի ամենօրյա օգտագործումն ապահովում է մաշկի պաշտպանությունը

Խաղողի օգտագործումը կարող է օգնել մաշկին պայքարել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության դեմ: Այս մասին ասվում է ACS Nutrition Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության ընթացքում մասնակիցները երկու շաբաթ շարունակ ամեն օր կերել են խաղողի երեք չափաբաժին։ Այդ ժամանակահատվածից հետո կամավորների մոտ բարելավվել են մաշկի պաշտպանիչ գործառույթները և նվազել է ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից առաջացած օքսիդատիվ սթրեսը։

Այսպիսով, գիտնականները եկել են այն եզրակացության, որ խաղողի ամենօրյա օգտագործումը ակտիվացնում է պաշտպանիչ գեները, որոնք մաշկն ավելի առողջ և ամուր են դարձնում: Հետազոտողները կարծում են, որ հայտնաբերված դրական ազդեցությունը կարող է տարածվել ոչ միայն մաշկի, այլև այլ օրգանների վրա:

Հնագետները հայտնաբերել են Սթոունհենջի հնարավոր նախատիպը (լուսանկար)

Հնագետները հայտնաբերել են Սթոունհենջի հնարավոր նախատիպը

Սթոունհենջը՝ նեոլիթյան դարաշրջանի խոշոր մեգալիթյան հուշարձան է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Սոլսբերիի հարթավայրում։ Շինությունը կառուցվել է մի քանի դարերի ընթացքում։ Ամենահին մասը՝ հողային պատնեշը և շրջապատող խրամը, թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 3100 թվականով։

Գիտնականները վաղուց ենթադրում էին, որ այս տարածաշրջանում արևի դիտարկման ավանդույթները առաջացել են քարե շրջանի հայտնվելուց շատ ավելի վաղ, սակայն համոզիչ ապացույցներ չկային։ Պատասխանները գտել է հնագետների թիմը՝ բարեգործական կրթական կազմակերպության Wessex Archaeology-ի մասնագետ Ֆիլ Հարդինգի ղեկավարությամբ։

Հարդինգը և նրա թիմը պեղումներ են իրականացրել Բուլֆորդ գյուղի մոտակայքում (Սթոունհենջից մոտ 5 կմ հեռավորության վրա) դեռևս 2015–2017 թվականներին։ Սակայն միայն այժմ՝ երկար տարիների մանրակրկիտ վերլուծությունից հետո, մասնագետները կարողացան հանգել վերջնական եզրակացությունների։

Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են 48 փոս, որոնք, հավանաբար, որևէ համալիրի մաս են կազմել: Ներսում նրանք հայտնաբերել են ուշ նեոլիթին բնորոշ ակոսավոր զարդանախշերով կերամակայի բեկորներ:

Ռադիոածխածնային վերլուծությունը հնարավորություն է տվել գտածոները թվագրել մոտավորապես մ.թ.ա. 2950 թվականով։ Այսինքն՝ փոսերը հայտնվել են արդեն Սթոունհենջի հողային պարիսպից ու խրամից հետո, բայց մոտ 500 տարի առաջ՝ մինչ հայտնի քարերի տեղադրումը։ Գիտնականները կատարել են գտնված նյութերի 40 ռադիոածխածնային վերլուծություն և պարզել, որ մարդիկ այդ վայրը ակտիվ օգտագործել են համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ հնարավոր է՝ մի քանի տարի կամ տասնամյակ։

Բազմաթիվ փոսերի մեջ Հարդինգը առանձնացրել է երկուսը, որոնք տարբերվում էին իրենց ձևով։ Դրանց պատերը ուղղահայաց թեքություն չունեին դեպի ներքև, այլ աստիճանաբար նեղանում էին դեպի հիմքը։ Վերին մասի տրամագիծը մոտավորապես 1.2 մետր էր, ստորին մասինը՝ 50 սանտիմետր։

Գիտնականները ենթադրել են, որ այդ փոսերում տեղադրված են եղել բարձր փայտե սյուներ։ Եթե դրանք մտովի գծով միացնենք, ապա այդ գիծը ցույց կտա արևի ծագման կետը արևադարձի օրը։ Որպեսզի համոզվեն իրենց ենթադրության մեջ, հետազոտողները կատարել են տարածքի և երկնքի մանրամասն եռաչափ վերակառուցում՝ վերարտադրելով այն, թե ինչպիսին էր հորիզոնն ու երկինքը Բուլֆորդի վրա մոտ հինգ հազար տարի առաջ։

Մոդելավորումը ցույց է տվել, որ հուշարձանի գոյության ժամանակաշրջանում ենթադրվող սյուների միջև գիծը իրականում համընկել է ամառային արևադարձի օրը արևի ծագման ուղղության հետ։ Շեղումը կազմել է մեկ աստիճանից պակաս։ Սակայն այս ցուցանիշը լիովին բացատրելի է։ Այդ տարբերությունը պայմանավորված է ինչպես վերակառուցման հնարավոր սխալներով, այնպես էլ փայտե կառուցվածքների իրական չափերով, որոնք կարող էին հասնել մինչև 50 սանտիմետր տրամագծի։

Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել

Սաուդյան Արաբիայում Aramco էներգետիկ ընկերությանը պատկանող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հաղորդում է SPA պետական ​​լրատվական գործակալությունը։

«Սաուդյան Արաբիայի Aramco ընկերությանը պատկանող ուղղաթիռը կործանվել է Ռաս Տանուրա շրջանում, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 14 մարդիկ», – ասվում է հայտարարության մեջ։

Նաև պարզաբանվել է, որ բոլոր զոհերը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են։

«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նեթանյահուի վարչակազմը ըստ էության չի կարող որևէ մարդասիրական բան անել, հետևաբար միայն պետք է մտահոգվել, թե ինչու է հանկարծ որոշել Գազայի տասնյակ հազար անմեղ բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին»:

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու դի

Երեկ՝ հունիսի 27-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շերամի 2-րդ փողոցի հասցեներից մեկում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկում դի կա։
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները երկու վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ սպանության կամ հանկարծամահության։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը սպանություն է, սպանվածն էլ Եգիպտոսի քաղաքացի է, և իրավապահներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ։

Ֆրանսիայում գրանցված ռեկորդային շոգը հանգեցրել է ավելի քան 1000 հոգու մահվան (տեսանյութ)

Ֆրանսիայում գրանցված ռեկորդային շոգը հանգեցրել է ավելի քան 1000 հոգու մահվան

Ֆրանսիայում ռեկորդային շոգը հանգեցրել է ավելի քան 1000 մահվան, հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով ազգային հանրային առողջապահության ծառայության տվյալներին։

Մի քանի օր տևած ծայրահեղ շոգից հետո երկիրը հարվածվեց ուժեղ ամպրոպներով և փոթորիկներով։ Վատ եղանակի պատճառով մոտ 63,000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Կազմակերպիչները նաև չեղարկել են GaroRock երաժշտական ​​փառատոնը, որի ընթացքում վաճառվել է մոտ 100,000 տոմս:

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով հունիսի 18-ից ի վեր փրկարարական գործողությունների թիվն աճել է 20%-ով, իսկ ամենատաք օրերին՝ ավելի քան 40%-ով։ Այդ օրվանից ի վեր իրականացվել է մոտ 122 հազար ուղևորություն։