Ֆրանսիայում գրանցված ռեկորդային շոգը հանգեցրել է ավելի քան 1000 հոգու մահվան (տեսանյութ)

Ֆրանսիայում գրանցված ռեկորդային շոգը հանգեցրել է ավելի քան 1000 հոգու մահվան

Ֆրանսիայում ռեկորդային շոգը հանգեցրել է ավելի քան 1000 մահվան, հաղորդում է Le Figaro-ն՝ հղում անելով ազգային հանրային առողջապահության ծառայության տվյալներին։

Մի քանի օր տևած ծայրահեղ շոգից հետո երկիրը հարվածվեց ուժեղ ամպրոպներով և փոթորիկներով։ Վատ եղանակի պատճառով մոտ 63,000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Կազմակերպիչները նաև չեղարկել են GaroRock երաժշտական ​​փառատոնը, որի ընթացքում վաճառվել է մոտ 100,000 տոմս:

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով հունիսի 18-ից ի վեր փրկարարական գործողությունների թիվն աճել է 20%-ով, իսկ ամենատաք օրերին՝ ավելի քան 40%-ով։ Այդ օրվանից ի վեր իրականացվել է մոտ 122 հազար ուղևորություն։

Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Ֆրանսիայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Տոմբլեն կոմունայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ, հաղորդում է Est Republicain-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Ինքնաթիռը կործանվել է կիրակի՝ հունիսի 28-ին, մոտավորապես ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին՝ խմբ.)… Որոշ աղբյուրներ հայտնում են, որ զոհվել է 11 մարդ», – հաղորդում է հրատարակությունը։

«Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը». Տաթևիկ Հայրապետյան

«Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․․․
     Այս շաբաթ աշխատանքային շատ բարդ շաբաթ էր․ Ադրբեջանի զավթողական ծրագրերը բացահայտող նյութի պակաս չկար։ Միևնույն ժամանակ հայ լրագրողների համառությունը գոնե կես արձագանք պոկել ՀՀ իշխանություններից այս զավթողական ծրագրերի մասին, ոչ միայն ֆիասկո կրեց, այլ ունեցավ ինձ համար սպասելի արդյունքը․ ՀՀ իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, շարունակեց «նորմալ» համարել նման ծրագրերը՝ բարդելով մեղքը հայկական ընդդիմության և հայ հանրության վրա։
     Ես հաճախ եմ ինձ բռնացնում այն մտքի վրա, որ մեկնաբանում եմ աբսուրդը, անտրամաբանությունը, մի անգամ նույնիսկ հումոր արեցի, որ Փաշինյանին մեկնաբանելիս՝ մի ասելիք ունեմ՝ հայտնի կարգին հաղորդման sketch-ից․ երբ հարցնում են ինչու այսպես ասեց՝ հօգուտ Ադրբեջանի, ուզում եմ ասել՝ «մուտիտ է անում»։
     Դրա հետ մեկտեղ հասկացա, որ մեզ ուղղակի ծաղրում են միասին՝ իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ։ Վերցրել են ամենակարևոր ու սիրուն բառերից մեկը ու մեզ ծաղրում են՝ ասելով՝ գիտեք կլինեն օկուպացված տարածքներ, կլինեն չպատժված ցեղասպանական գործողություններ Արցախի հետ կապված, կլինեն պատերազմական հանցագործություններ՝ ամենադաժան դրսևորումներով, կլինի բռնի տեղահանություն, կլինեն հայ գերիների Բաքվի բանտերում, կլինեն Հայաստանի Հանրապետության դեմ մղվող անթաքույց զավթողական ծրագրերը, բայց այդ ամենի անունը կդնենք «խաղաղություն», ու ով Հայաստանում ասի՝ «հոպ, էս ի՞նչ եք անում», կասեն՝ «վայ, տեսեք խաղաղություն չի ուզում»։
     Մինչդեռ խոսքը իհարկե խաղաղության կամ դրա հնարավորության մասին չէ, խոսքը ասել՝ «հոպ էս ինչ եք անում», այն տրագիկոմեդիա ներկայացման մասին է, որ տևական ժամանակ Ալիևն ու Փաշինյանը բեմադրում են ձեռք ձեռքի տված։ Ամեն անգամ, երբ հայ հանրությունը խոսում է իր իրավունքից, խոսում է խնդիրներից, ասում են՝ սուս արա, մի խոսա, փոխարենը Ադրբեջանը կխոսի իր գոյություն չունեցող իրավունքից, իր պահանջները կթափահարի մեր քթի տակ, իսկ մեզ ասում են՝ մտի սեղանի տակ, ձևացրու խաղաղություն է։
     Ես իմ ողջ էությամբ չեմ ընդունում տգիտությունը, աչքակապությունը, ես սարսափում եմ այն մտքից, որ այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու։ Ես պայքարում եմ հենց այդ վտանգավոր ինքնախաբեության դեմ։ Վստահորեն ոչ միայն ես, այլ շատերը։ Մենք հենց իրական խաղաղության ձգտողներն ենք, մենք հենց տրամաբանության ու բարոյականության համար պայքարողներն ենք։ Մենք պայքարում ենք նրա համար, որ հայ հանրությանը չտանեն մոլորության, նորմալ չդարձնեն ամենաաբսուրդային մտքերը։
     Ես պարզ տեսնում եմ, թե ինչպես է մղվում պայքար հենց մեր ուղեղի համար կամ դրա դեմ, ինչպես են մեզ փորձում խաբել, որ խնդիրը Արցախից էր կամ մեզանից էր, ինչպես են ջնջում իրենց կյանքը հայրենիքի համար տված տղաների զոհողությունն ու հիշողությունը։ Իրենց թվում է, որ ջնջելու են Արցախը այդպես։ Բայց դա չի ստացվելու, հենց թեկուզ հենց այն պատճառով, որ Ալիևի աչքը Հայաստանի վրա է։ Ինքը իր զավթողական ծրագրերից չի հրաժարվելու, անսահման ագահ է դրա համար։ Մնում է մենք խելքի գանք ու միասնական ջանքերով հնարավորինս շուտ հեռացնենք այն իշխանությանը, որի միակ ֆունկցիան Ադրբեջանի փաստաբանի դերն է։ Ես կարծում եմ հունիսի 7-ի ընտրությունը ցույց տվեց, որ հայ հանրության մեծ մասը հոգնել է ինտելեկտուալ և մտավոր ծաղրանքից, որը մեր հանդեպ կիրառում է Փաշինյան–Ալիև զույգը…»:

Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Իսրայելի կառավարությունը հաստատել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև, հայտնել է հրեական պետության արտաքին գործերի նախարարությունը։

«Պատմական որոշում։ Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատեց արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

««Շինաղբի» անվան տակ գողացել են որակյալ բետոնե տոմետները». Արթուր Չախոյան

««Շինաղբի» անվան տակ գողացել են որակյալ բետոնե տոմետները». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. ««Շին աղբի» անվան տակ գողացել են Դավիթ Անհաղթ այգու հարակից մայթերի որակյալ բետոնե տոմետները։
     Իսկ որտեղ որ տարել են տոմետները, մի քանի տուն այն կողմ գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «թաղապետ» Արտակ Հովակիմյանի տունը։
     Նույնատիպ գողության դեպք նաև բացահայտել էի 2024 թվականին»:

«Հանրության ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանն Ամիրյան փողոցն անվանակոչեց Պապ թագավորի անունով». Ոսկան Սարգսյան

«Հանրության ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանն Ամիրյան փողոցն անվանակոչեց Պապ թագավորի անունով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը հայտնի չէ, Ռուսաստանը Հայաստանից պահանջում է այդ հարցում հստակ կողմնորոշվել, Եվրամիությունում էլ աղքատ, կոռումպացված Հայաստանին չեն սպասում, սակայն Ռուսաստանի դեմ քայլերը խրախուսում են։ Հայաստանի տնտեսական զարգացման մոդելն այպես էլ չընդունվեց ու չկիրառվեց, Երևանում շինարարական բումի առաջիկա անկումը, Ռուսաստան գյուղմթերքների, կոնյակի արտահանման արգելքը, Ռուսաստանից դրամական փոխանցումների անկումը կարող են տնտեսության մեջ ճգնաժամ առաջացնել։ Մանավանդ, որ Հայաստանի բանկերը գերշահույթներ ստանալով` Հայաստանի իրական տնտեսությունը, դրա զարգացումը չեն ֆինանսավորում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ, Ալիևն առաջիկայում նոր զիջումներ անելու պահանջ է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենից հանրության ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանն Ամիրյան փողոցն անվանակոչեց Պապ թագավորի անունով։ Հետո էլ ընդդիմադիրների նոր խմբի կձերբակալեն, մինչև հանրությանն ապակողմնորոշելու համար նոր թեմաներ գտնեն։ Իսկ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են»:

Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)

Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ԱՄՆ-ի հետ փոխհրաձգությունների լույսի ներքո, կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցի իրավիճակին՝ նշելով, որ հակառակ դեպքում դա կարող է դանդաղեցնել երթուղու բացման գործընթացը։

«Այս հարցում ցանկացած տեսակի միջամտություն, առանձին կարգ ստեղծելու ցանկացած փորձ (նավագնացության համար – խմբ.) կհանգեցնի իրավիճակի բարդացմանը և Հորմուզի նեղուցի բացման գործընթացի հետաձգմանը, ինչպես նաև կմեծացնի լարվածությունը», – ասել է Արաղչին Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico

«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico

Իսրայելը կորցնում է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը՝ Վաշինգթոնի դժգոհության ֆոնին երկրի գործողություններից, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակությունը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել էր, որ Իսրայելը գրեթե «ընկերներ չունի աշխարհում», ուստի պետք է ուշադիր մտածի իր դաշնակիցների վրա հարձակվելուց առաջ: Ինչպես նշել է Վենսի անանուն կողմնակիցներից մեկը, փոխնախագահը պարզապես կրկնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը վերջերս դժգոհություն էր հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ՝ թե՛ հրապարակավ, թե՛ անձնական զրույցներում:

«Իսրայելի համար խնդիրն ավելի լայն է, քան Վենսի խնդիրը։ Վենսը խորհրդանշում է նոր նորմ, որտեղ Իսրայելի՝ որպես Ամերիկայի դաշնակցի կարգավիճակը առաջնահերթություն չի տրվում մյուս երկրների նկատմամբ», – նշել են ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները Politico-ին։