«Հայաստանում զգացվում է քաղաքական բարոյականության պակասի խնդիրը». Մհեր Մելքոնյան

«Հայաստանում զգացվում է քաղաքական բարոյականության պակասի խնդիրը». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակակից աշխարհում պետությունների ուժը այլևս չի չափվում միայն տնտեսական ցուցանիշներով, ռազմական կարողություններով կամ միջազգային ազդեցությամբ։ Պետության իրական հզորության հիմքում նաև այն արժեքային համակարգն է, որի վրա կառուցված են իշխանությունը, հանրային վստահությունը և պետական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը։ Այդ համակարգի առանցքային բաղադրիչներից մեկը քաղաքական բարոյականությունն է։ Քաղաքական բարոյականությունը հաճախ ընկալվում է որպես վերացական հասկացություն, սակայն իրականում այն ունի շատ կոնկրետ պետական նշանակություն։ Այն որոշում է՝ արդյոք իշխանությունը հանրային ծառայության մեխանիզմ է, թե իշխանության պահպանման ինքնանպատակ գործիք։ Այն սահմանում է՝ արդյոք քաղաքական առաջնորդը պատրաստ է իր որոշումների համար կրել պատասխանատվություն, թե փորձում է խուսափել դրանից։
     Պետության կայունությունը կախված է ոչ միայն կառավարման արդյունավետությունից, այլև քաղաքական մշակույթից։ Երբ իշխանության և հասարակության հարաբերությունների հիմքում վստահությունն է, պետությունը ձեռք է բերում ներքին ուժ և դիմադրողականություն։ Բայց երբ վստահությունը փոխարինվում է անվստահությամբ, հասարակական բաժանումներով և պատասխանատվությունից խուսափելու մշակույթով, սկսվում է պետական համակարգի թուլացման գործընթաց։ Քաղաքական ամենամեծ վտանգներից մեկն այն է, երբ իշխանության պահպանման խնդիրը սկսում է գերակայել պետության զարգացման խնդրի նկատմամբ։ Այդ իրավիճակում քաղաքական որոշումները հաճախ գնահատվում են ոչ թե դրանց պետական հետևանքներով, այլ կարճաժամկետ քաղաքական նպատակահարմարությամբ։
     Ժողովրդավարական համակարգի ուժը միայն ընտրությունների գոյությունը չէ։ Դրա հիմքում նաև իշխանության հաշվետվողականությունն է, հակակշիռների առկայությունը և քննադատության նկատմամբ առողջ վերաբերմունքը։ Քաղաքական ընդդիմախոսությունը պետության թուլության նշան չէ․ այն զարգացած քաղաքական համակարգի բնական մասն է։ Այն հասարակությունները, որտեղ այլ կարծիքը դիտարկվում է որպես վտանգ, աստիճանաբար կորցնում են առողջ քաղաքական երկխոսության հնարավորությունը։ Քաղաքական բարոյականության կարևորագույն չափանիշներից մեկը սեփական սխալների նկատմամբ վերաբերմունքն է։ Բոլոր իշխանությունները կարող են սխալվել, սակայն պետական մտածողությունը պահանջում է ընդունել սխալը, գնահատել հետևանքները և կատարել անհրաժեշտ փոփոխություններ։ Երբ սխալների փոխարեն սկսվում են միայն արդարացումներ, իսկ պատասխանատվության փոխարեն՝ մեղավորների որոնում, հասարակության վստահությունը սկսում է նվազել։
     Հայաստանի նման բարդ տարածաշրջանային պայմաններում գտնվող պետության համար քաղաքական բարոյականությունը նաև ազգային անվտանգության գործոն է։ Ներքին վստահությունը, պետական ինստիտուտների նկատմամբ հավատը և հասարակության համախմբվածությունը երկրի կայունության հիմքերն են։ Թուլացած վստահությամբ հասարակությունը դժվարանում է դիմակայել թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներին։
     Այսօր Հայաստանի առջև կանգնած բազմաթիվ խնդիրների խորքային պատճառներից մեկը նաև քաղաքական մշակույթի ճգնաժամն է։ Քաղաքական կյանքում հաճախ զգացվում է արժեքային հստակության պակաս, երբ պետական շահը երբեմն երկրորդ պլան է մղվում քաղաքական հաշվարկների հետևում։ Հասարակությունը իրավունք ունի պահանջելու, որ իշխանությունն ու քաղաքական ուժերը առաջնորդվեն ոչ միայն օրենքով, այլև բարոյական պատասխանատվության չափանիշներով։
     Եվ հենց այստեղ է ամենացավոտ հարցը․ այսօր Հայաստանում զգացվում է քաղաքական բարոյականության պակասի խնդիրը։ Երբեմն հանրային խոսքի և իրական քաղաքական վարքագծի միջև առաջացած անջրպետը, պատասխանատվության պակասը և քաղաքական մրցակցության կոշտացման միտումները խորացնում են հասարակության անվստահությունը։
     Քաղաքական բարոյականության վերականգնումը պահանջում է ոչ միայն նոր օրենքներ, այլ նոր քաղաքական մտածողություն։ Պետք է վերադառնա այն գիտակցումը, որ պետությունը չի կառուցվում միայն կառավարման մեխանիզմներով։ Այն կառուցվում է վստահությամբ, պատասխանատվությամբ և այն համոզմամբ, որ յուրաքանչյուր իշխանություն անցողիկ է, իսկ պետականությունը՝ մշտական։
     Ի վերջո, քաղաքականության գլխավոր հարցը միշտ մնում է նույնը․ արդյո՞ք իշխանությունը ծառայում է պետության ամրապնդմանը, թե՞ պետությունը օգտագործվում է իշխանության պահպանման համար։ Այս հարցի պատասխանը որոշում է ոչ միայն տվյալ քաղաքական շրջանի ճակատագիրը, այլ ամբողջ պետության ապագան»:

Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ

Երևան քաղաքում՝

Հունիսի 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ին և հուլիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Եղանակի առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

«Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը կամ հանրային համերաշխության զրոյացումը նշանակում է պետության անկում»․ Արա Պողոսյան

«Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը կամ հանրային համերաշխության զրոյացումը նշանակում է պետության անկում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լեգիտիմության պակասը և հանրային համերաշխության ճգնաժամը նվազեցնում են պետության ուժն ու կարողությունները առնվազն 30%-ով։ Իսկ եթե այն դիտարկենք CNP-ի տեսանկյունից, ապա Լեգիտիմության (Le), կառավարման արդյունավետության (Ge), հանրային համերաշխությունը (որպես ինդեքս կարելի է վերցնել Trust Government index) կազմում են պետության ոչ նյութական ուժի ամենակարևոր բաղադրիչները, որոնք ոչ թե գումարվում, այլ բազմապատկվում են նյութական բաղադրիչների գումարին։ Եթե արտադրյալներից թեկուզ մեկը 0 է, նշանակում է պետության ուժն էլ ձգտում է 0-ի։ Հետևաբար Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը, կամ հանրային համերաշխության 0-ացումը հավասար է պետության ուժի 0-յացմանը, իսկ դա նշանակում է պետության անկում։
     Խնդիրը անձերի մեջ չէ, այլ պետության ապագայի մասին։
     Մտածե‘ք այդ մասին»։

«Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է»․ Մարիաննա Ղահրամանյան

«Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է»․ Մարիաննա Ղահրամանյան

«Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբեք քաղաքական ընդդիմախոսների անձնական կյանքն այսքան գռեհիկ ձևով քաղաքական նպատակներով չի օգտագործվել։
     Դուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր։
     Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է։

«Ոնց որ տրակտորի կոշով ուզենաս մեխ խփել»․ Գեմաֆին Գասպարյան

«Ոնց որ տրակտորի կոշով ուզենաս մեխ խփել»․ Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հեռախոսների «սև» շուկան վերահսկելու նպատակով բոլորի հեռախոսներին տոտալ վերահսկողություն սահմանելն ու «երրորդ կողմին» տվյալների ամբողջական բազա տրամադրելը նաև այդ տվյալները կոմերցիոն նպատակներով օգտագործելու համար ոչ միայն տրամաբանական չէ, ոչ միայն ազատությունների ոչ համաչափ սահմանափակում է, անձնական կյանք երկու ոտքով ներխուժելու փորձ, ոչ միայն անձնական տվյալների արտահոսքի մեծագույն վտանգ է, այլև ոնց որ տրակտորի կոշով ուզես մեխ խփել։
     ՌԴ-ն էլ էսօր նույն կարգավորումն ստորագրեց, ու տենց՝ Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Եգիպտոս և այլ «ժողովրդավարական երկրների» ցանկին միացավ, հիմա մեր հերթն է։
     Տեսնես ԵՄ երկրների մտքով ինչի՞ չի անցել նույնն անել, գուցե հակասում է իրենց օրենսդրությանը, հը՞, իսկ մենք մեր ստանձնած պարտավորություններին չենք հակասո՞ւմ, մենք ո՞ւր էինք գնում, եթե չեմ սխալվում ոչ դեպի «մեծ եղբայրը հետևում է քեզ» կոնցեպտով պետություն դառնալուն։
     Մենք ույղուր չենք ու Չինաստանում չենք ապրում՝ պետությունը իր չափերը պիտի ճանաչի, որ չափն անցնում է, անչափ չի դառնում։
     Հույս ունեմ ԲՏԱ նախարարությունը լայն և բազմակողմանի քննարկումների արդյունքում հեռախոսների «սև» շուկան վերահսկելու ավելի խելամիտ ձև կգտնի (եթե իսկապես էդ է նպատակը) ու կպատռի IMEI գրանցելու ու պահելու այս նախագիծը»։

«Նոր վերանորոգված ավտոճանապարհին կարկատաններ կան»․ Ոսկան Սարգսյան

«Նոր վերանորոգված ավտոճանապարհին կարկատաններ կան»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․
     2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի ճանապարհների շինարարության և շահագործման ձեռնարկությունը։ Սակայն Ադրբեջանի հետ սահմանի դեմ-դիմաց գտնվող այդ ճանապարհի նորոգումն արվեց վատ որակով։ Տեղացի վարորդներն ասում էին, որ Թումանյանի ՃՇՇՁ-ն ճանապարհի նորոգման մեջ օգտագործել է այլ տեխնոլոգիա, սկզբից ճանապարհի ծածկին ավազ, մանրահատիկ քարեր են փռել, որից հետո կատարել ասֆալտապատումը։ Սակայն լրագրողիս հետ զրույցում Թումանյանի ՃՇՇՁ տնօրեն Մուկուչ Տիտանյանը ժխտեց, որ իրենք ավտոճանապարհի վերանորոգման գործում այլ տեխնոլոգիա են կիրառել։ Միջպետական ավտոճանապահի այդ հատվածի վերանորոգումն արվեց վատ որակով, որից հետո կապալառու կազմակերպությունը այն նորից նորոգեց, սակայն այս անգամ՝ սեփական ֆինանսների հաշվին։ Հիմա կրկնակի վերանորոգված այդ ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան, որոնք ժամանակի ընթացքում ասֆալտի ծածկի քայքայման, ճանապարհի շարքից դուրս գալու պատճառ են դառնալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել․ հպարտանալ պետբյուջեի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցներով կառուցված, վերանորոգված ճանապարհներով, սակայն շատ դեպքերում այդ ճանապարհները կառուցվում, նորոգվում են վատ որակով»։

«Տրանսպորտի երթևեկը ՔՊ-ն վերածել է տուգանման հրապարակի». Սոնա Աղեկյան (տեսանյութ)

«Տրանսպորտի երթևեկը ՔՊ-ն վերածել է տուգանման հրապարակի». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հսկիչը տուգանում է տարեց կնոջը՝ չնայած որ տատիկի քարտից գումարը գանձվել է, սակայն վալիդատորը մերժող ձայն է հնչեցրել… Տրանսպորտի երթևեկը ՔՊ-ն վերածել է տուգանման հրապարակի»