«Օմանը դիտարկում է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելու հնարավորությունը». #Bloomberg

Օմանը դիտարկում է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելու հնարավորությունը։ Սուլթանությունը եվրոպացի պաշտոնյաներին հայտարարել է, որ վերադարձը մինչև պատերազմը գոյություն ունեցող նավագնացության ռեժիմին անհնար է, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Օմանի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն պահպանել միջազգային ծովային իրավունքը, սակայն կարող են վճարներ գանձել ծառայությունների համար, որոնք կապված են, մասնավորապես, նավերի ուղեկցման և ջրի աղտոտվածության վերացման հետ:

Bloomberg-ը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք նման վճարումները պարտադիր կլինեն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ, եվրոպական երկրները և Պարսից ծոցի արաբական երկրները մտահոգություն են հայտնել, որ Օմանը և Իրանը կարող են ստեղծել Հորմուզի նեղուցով անցման համար համատեղ վճարովի համակարգ:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։

Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Թրամփն Իրանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Միացյալ Նահանգների հետ հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

ԱՄՆ առաջնորդը Truth Social-ում գրել է, որ Իրանը «առնվազն չորս «Կամիկաձե» հարձակողական անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ»։ Այդ անօդաչու թռչող սարքերից մեկը, ըստ Թրամփի, հարվածել է բեռնատար նավի։ «Սա, իհարկե, մեր հրադադարի համաձայնագրի շատ հիմար խախտում է», – նշել է ԱՄՆ նախագահը։

ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը։

«Ըստ անհրաժեշտության հանդես կգանք մեկնաբանությամբ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ ի պատասխան «Նյուզ»-ի այն հարցի, թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի նախաձեռնությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում։

«Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր կա»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր կա»․ Արամ Վարդևանյան

«Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր կա»,- ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սահմանադրական դատարանը կարող էր նշված խնդիրը լուծել, ՍԴ դատավոր էր խոսել այդ մասին, բայց խնդիրը հանգուցալուծում չէր ստացել։ Այսօր մենք վերստին ներկայացրեցինք այդ հարցը՝ լրացուցիչ հիմքերով և հիմնավորումներով, բայց ՍԴ-ն դրան արձագանք չտվեց»,- հավելեց փաստաբանը։

«Հիմնավոր կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Հիմնավոր կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա»․ Արամ Օրբելյան

«Այսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. առաջին կեսում քննարկվել են որոշ աշխատակարգային և ընթացակարգային հարցեր, երկրորդ մասում արդեն սկսվել է դիմումների ներկայացման գործընթացը և բացատրությունների փուլը։ Վեց ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը, մենք կներկայացնենք վաղը»,- այս մասին ՍԴ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Նիստի ժամանակ ներկայացվեցին հսկայական վարչական ռեսուրսի խախտման մասին ահազանգեր։ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները ներկայացրին, որ հիմնավոր լրջագույն կասկած կա, որ պետական բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա»,- ընդգծեց փաստաբանը։