«Համակարգային խախտումներ են արձանագրվել․ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)

«Համակարգային խախտումներ են արձանագրվել․ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»․ Լիպարիտ Դրմեյան

«Մենք ՍԴ դիմում չենք ներկայացրել նրա համար, որ եթե ընտրությունների արդյունքները չլինեին այնպիսին, ինչպիսին կան, մենք անցնում էինք խորհրդարան, կամ չէինք անցնում․ մենք արձանագրել ենք խախտումներ, այդ խախտումները, մեր համոզմամբ, եղել են համակարգային»,- այս մասին այսօր ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։

«Էականորեն տարբեր է մեր ներկայացրած դիմումի բովանդակությունը՝ այն առումով, որ հիմնական շեշտադրման անկյունաքարը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն են, և հատկապես իշխող ուժի կողմից թույլ տրված խախտումները, որովհետև այդ խախումների արդյունքում չի ձևավորվել ընտրողների այն կամքը, որը կլիներ հավասար պայմանների դեպքում»,- նշեց Դրմեյանը։

Անդրադառնալով պատասխանողների ու հարակից պատասխանողների ելույթներին՝ Դրմեյանն ընդգծեց. «Հակակոռուպցիոն կոմիտեն նշեց, որ համատարած խախտումներ են եղել, ընտրակաշառքը ամբողջ Հայաստանում է եղել, Երևան քաղաքով մեկ, և սա հենց փաստում է այն հանգամանքը, որ եթե եղել են նման խախտումներ, ուրեմն առավելապես պիտի ընտրությունները ճանաչվեն անվավեր։ Դրանից ավել վառ ապացույց, որ ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր, ես կարծում եմ լինել չի կարող»։

«ԵՄ-ն մտադիր է խորացնել իր գործընկերությունն Ադրբեջանի հետ». Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

«ԵՄ-ն մտադիր է խորացնել իր գործընկերությունն Ադրբեջանի հետ». Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոմիությունը մտադիր է խորացնել իր գործընկերությունը Ադրբեջանի հետ մի շարք ոլորտներում։
     Ուրսուլա ֆոն դեր Լեյենը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։
     «ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես նաև այստեղ եմ՝ խորացնելու ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը։ Առևտրից մինչև տրանսպորտ։ Էներգիայից մինչև տնտեսություն», – գրել է նա սոցիալական ցանցերում։

«Այդ 3 տեղամասերում արդյունքը 0- է, քանի որ անճշտությունները հավասար են եղել մասնակցության թվին»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)

«Այդ 3 տեղամասերում արդյունքը 0- է, քանի որ անճշտությունները հավասար են եղել մասնակցության թվին»․ Վահագն Հովակիմյան

«Ես կխոսեմ Սահմանադրական դատարանի որոշումից հետո»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը։

«Իմ ակնկալիքները ես իմ եզրափակիչ ելույթում հնչեցրել եմ, վերջ»,-հավելեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն պնդում էր, որ երեք ընտրատեղամասում պետք է վերաքվեարկություն իրականացվեր, ինչո՞ւ ԿԸՀ–ն այդ խնդրահայրուց ընտրատեղամասերում չարեց վերաքվեարկություն, Հովակիմյանն ասաց. «Կրկնում եմ, որ ԿԸՀ–ն իր տեսակետը ներկայացրել է թե՛ բացատրություններով, թե՛ նաև եզրափակիչ ելույթով։ Կխոսենք Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի և կտեսնենք՝ ում փաստարկներն են ճիշտ, ումը՝ սխալ․․․ Այդ երեք ընտրատեղամասերում որևէ քաղաքական ուժ որևէ ձայն չի ունեցել․ ըստ Ընտրական օրենսգրքի, այդ արդյունքները զրո են, քանի որ այդ ընտրատեղամասերում անճշտությունների թիվը հավասար է մասնակցության թվին»։

Թրամփը հայտարարել է Իրանի ապամիջուկայնացման գործընթացում առաջընթացի մասին

Թրամփը հայտարարել է Իրանի ապամիջուկայնացման գործընթացում առաջընթացի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացումն առաջընթաց է գրանցում, տեղի են ունենում «շատ լավ հանդիպումներ»։
     «Իրանի ապամիջուկայնացումը լավ է ընթանում։ Նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել», – լրագրողներին ասել է Թրամփը։
     Նա չի մանրամասնել, թե որ հանդիպումների մասին է խոսքը։ «Ես դա անվանում եմ ապամիջուկայնացում, և այն տեղի է ունենում։ Այն լավ է ընթանում», – ասել է Թրամփը։

Վթարի պատճառով երկար ժամանակով ջուր չի լինելու Վայոց Ձորի մարզում

Վթարի պատճառով երկար ժամանակով ջուր չի լինելու Վայոց Ձորի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 2-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի՝ Երկրաբանների, Ազատության, Շինարարների, Վ.Համբարձումյան փողոցների, Ջերմուկի խճուղու և Շահումյան փողոց 6 շենքի ջրամատակարարումը:

«Գետինը մտնեն էդ էլիտաները, կյանքը կերան էս մարդու»․ Արթուր Դանիելյան

«Գետինը մտնեն էդ էլիտաները, կյանքը կերան էս մարդու»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանն էսօր ասել է՝ «Հայաստանում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր»:
     Արա, բայց մալադեց քեզ… լուրջ եմ ասում…
     գեԴինը մտնեն էդ էլիտաները, կյանքը կերան էս մարդու»։

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: