Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց

Թուրքիայում հյուրանոցները մասսայաբար հրաժարվում են համար տրամադրել միայնակ տղամարդկանց։ Համաձայն ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների, պարտադիր է, որպեսզի հյուրանոցի համար ամրագրելու համար արական սեռի անձը միայնակ չլինի։ Հատկապես այս աշխատելաոճին են հետեւում այն հյուրանոցները, որոնք առաջնահերթությունը տալիս են ընտանիքներով իրենց մոտ համար վերցնողներին։ Ուշագրավ է այն, որ նույնիսկ հյուրանոցը կարող է չեղարկել ամրագրումն ու վտարել կենվորին, եթե պարզվի որ միայնակ է։ Պատճառը՝ հատկապես արական սեռի կենվորների շրջանում պատահող հաճախակի կռիվներն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *