ՍԴ-ն քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)

ՍԴ-ն քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ դիմումները։

Հիշեցնենք, որ ՍԴ դիմումները հանձնել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները։

«Եկեք նիստից առաջ չքննարկենք հարցեր, որոնք կարող են վտանգել իմ անաչառությունը»․ Սեդա Սաֆարյան (տեսանյութ)

«Եկեք նիստից առաջ չքննարկենք հարցեր, որոնք կարող են վտանգել իմ անաչառությունը»․ Սեդա Սաֆարյան

«Այնուամենայնիվ որոշում կայացվեց, որ մասնակցելու եք նիստին»,- լրագրողը դիմեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին: «Խնդրում եմ գոնե նիստից առաջ չքննարկենք այնպիսի հարցեր, որոնք կարող են իսկապես վտանգել իմ անաչառությունը»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը պահանջել էր բացառել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկա դատավարությանը, սակայն միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չէր դարձել:

«Ուշի ուշով հետևելու եմ նիստին»․ Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

«Ուշի ուշով հետևելու եմ նիստին»․ Արտակ Զեյնալյան

«Սահմանադրական դատարանի որոշումն է եղել իմ և Վլադիմիր Վարդանյանի անհնարինության վերաբերյալ»,- մեկնաբանելով լրագրողի հարցը, թե արդյոք ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չմասնակցելը նաև իր որոշումն է եղել, ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը։ Հարցին՝ ինչպե՞ս եք այսօր տրամադրված, պատասխանեց․ «Հետևելու եմ նիստին՝ ուշի ուշով»։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ՝ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։

Իսրայելի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև կներկայացնի կառավարություն

Իսրայելի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև կներկայացնի կառավարություն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը ինչպես բարոյական, այնպես էլ պատմական պարտք է: Մենք նաև պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,- գրել է նա՝ X-ի իր էջում։

Նախարարը նշել է, որ դրանից հետո բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանին (Քնեսեթ):

Հիշեցնենք՝ նախորդ տարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողի դիտարկամանը, որ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, պատասխանել է՝ ես հենց նոր արեցի դա:

«Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը»․ Արթուր Պապյան

«Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը»․ Արթուր Պապյան

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք ինչ է նախատեսվում իրականում.
     1. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։
     2. Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չեր աշխատում։
     3. Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ Ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։
     4. Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։
     Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք.
     Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն»։

Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ՍԴ-ի դիմաց

Սահմանադրական դատարանի դիմաց ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում: Հիշեցնենք՝ ժամը 11:00-ին ՍԴ-ն քննելու է ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ դիմումները:

«Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

«Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում». Գագիկ Սուրենյան

«Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը՝ հավելելով. «Հունիսի 28-ից սկսած՝ հինգ օր Հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ»: