Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 235-ի (տեսանյութ)

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 235-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի։ Վիրավորվել է ավելի քան 4300 մարդ, VTV-ի եթերում հայտարարել է երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն։

Զոհերի և վիրավորների ամենամեծ թիվը գրանցվել է Լա Գուայրա նահանգում։ Այնտեղ գործում են Վենեսուելայի զինված ուժերի, Վենեսուելայի Կարմիր խաչի, ինչպես նաև մասնավոր կլինիկաների դաշտային հոսպիտալները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ։ Վնասվել է ութ հիվանդանոց, 20 առևտրի կենտրոն և 68 ենթակառուցվածքային օբյեկտ։ Վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է 250 շենք։ Որոշ բժշկական հաստատություններ տարհանվել են։

Ռուսաստանը սահմանափակել է հայկական բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի ներմուծումը

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ТАСС-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»: Այսպիսով, Հայաստանից ձկնամթերքի ամբողջ մատակարարումը դադարեցվել է։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ ավելի վաղ, համակարգային խախտումների արդյունքներով, «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին առաջարկել էր ժամանակավորապես դադարեցնել ամբողջ ձկնամթերքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ այն երկու ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել էին տեսչական ստուգումներին՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի։ Այդ ընկերությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ։

«Հետագայում, ներկայացված նյութերի վերլուծության ընթացքում, պատրաստվել է նախնական հաշվետվություն, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումն ու անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նաև նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը»,– հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։

9 անդամ և ոչ մի անկախ դատավոր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՍԴ-ն այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Գործերը միավորել են մեկ վարույթում, և դրանք քննվելու են դատարանի նույն նիստում։ Դիմել են «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, «Միասնության թեւերը», ԴՕԿ-ը, ԲՀԿ-ն, Արման Բաբաջանյանի և Հայկ Մարությանի կուսակցությունները։ Նիստը կսկսվի ժամը 11:00-ին: Զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է, քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով։
     ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ 3 հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

9 հոգանոց ՍԴ կազմից 2 դատավոր՝ նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ու Արամ Զավենիչի նախկին կուսակից Արտակ Զեյնալյանը, չեն մասնակցելու քննարկումներին: ՍԴ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն, հենց այս նպատակով էլ ՍԴ-ն չբավարարեց Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի բացարկի դիմումը: Գործող ՍԴ-ն ոտից գլուխ նիկոլահպատակ է, և այժմ պարզ է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը տիտանական ջանքեր գործադրում՝ ՍԴ-ն «զավթելու» համար:

Այս կազմում մեկ մարդու միայն կարելի է գրագետ իրավաբան համարել` Երվանդ Խունդկարյանին, որին Փաշինյանը չի նշանակել: Հավանաբար, կասկածներ են ունեցել, որ 5 ձայն չեն ունենա, և իրենց ապահովագրելու համար Սաֆարյանին էլ պահեցին, թեև նա Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով նախորդ ընտրություններին էր մասնակցել, իսկ հայցվորներից մեկը Բաբաջանյանն է, ուստի կասկածի տակ է նրա անաչառությունը»:

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ համակարգի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչուների բեկորների մեջ հայտնաբերվել էին ամերիկյան «Advent International» ընկերությունների արտադրած բաղադրիչներ։ Այս փաստը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, և Հայ դատի ամերիկյան հանձնախումբը (ANCA) ու Հայկական համագումարը պաշտոնապես պահանջել էին, որ «Advent International»-ը դադարեցնի սարքավորումների վաճառքը թուրքական ընկերությանը։
     Պարզվում է՝ ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափի ID քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու համար ՀՀ կառավարության հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումի կազմում ընդգրկված ֆրանսիական IDEMIA ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հենց «Advent International»-ին։ Պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ մի կողմից «Advent International»-ին պատկանող IDEMIA-ն ներդնում է Հայաստանի քաղաքացիների կենսաչափական տվյալների համակարգը, իսկ մյուս կողմից նույն «Advent International»-ին պատկանող ընկերությունները տեխնոլոգիապես ապահովում են թուրքական Bayraktar-ը։

Օրվա իշխանությունների` անարժանապատվության բոլոր ռեկորդները հատած այս հերթական խայտառակ որոշման հետևում, իրականում, շատ ավելի մեծ սպառնալիք է թաքնված՝ ՀՀ քաղաքացիների անձնական կենսաչափական տվյալների՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական, կամ ավելի ճիշտ, թշնամական տրամադրվածություն ունեցող պետություններին հասանելի դառնալու վտանգը։ Իսկ ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն այս տարվա աշնանը, վերոնշյալ կոնսորցիումը կսկսի դրանց տրամադրման գործընթացը…»:

Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»

Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագահացուին: Բայց ոչ պակաս թեժ մրցակցություն կա նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։
     ՔՊ-ում դեռևս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ասում են՝ հավակնություններ ունեն շատերը. Ալխաս Ղազարյանից մինչև Վահագն Ալեքսանյան։ Սակայն բոլորը գիտեն, որ, անգամ, եթե ձևական քվեարկություն է կատարվում, որոշողը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Կարծիք կա, որ Փաշինյանը, ինչպես 18-ից հետո, այս անգամ էլ ֆրակցիան կվստահի ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որին վստահում է»:

Երկրորդ մերժումը՝ Ալեն Սիմոնյանին. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը երեկ երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում։
     Առաջին ազդակը Սիմոնյանը ստացել էր դեռևս կուսակցության նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի Սահմանադրությամբ երկրորդ պաշտոն զբաղեցնող անձը նույնիսկ կուսակցության առաջին տասնյակում տեղ չէր գտել։ Այդ որոշումն արդեն հուշում էր, թե ինչ վերաբերմունք է ձևավորվել նրա նկատմամբ իշխանական թիմում։
     Երեկ այդ վերաբերմունքը վերածվեց քաղաքական որոշման. ՔՊ վարչության անդամների մեծամասնությունը փակ քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին՝ մերժելով Ալեն Սիմոնյանին։ Վերջինս ընդամենը 5 ձայն է ստացել 20 հոգուց:
     Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչության նիստից հետո Ալեն Սիմոնյանը տուն է վերադարձել ակնհայտ անտրամադիր։ Նրա թիմի հաղթական տրամադրությունը միանգամից փոխվել է, իսկ խորհրդարանում տիրող մթնոլորտը դարձել է տխուր ու անորոշ։
     Մեր տեղեկություններով՝ երեկոյան զրույցներում Սիմոնյանը մտերիմներին ասել է, թե իրեն փաստացի խաբել են։ Մինչ առաջադրումը նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ստացել նրա համաձայնությունը թեկնածու առաջադրվելու վերաբերյալ և վստահ էր, որ այդ համաձայնությունը նշանակում է նաև ընտրվելու քաղաքական երաշխիք։ Սակայն երբ վարչության անդամներին երեկ առավոտյան նախապես տեղեկացվել է, որ քվեարկությունը լինելու է փակ, այլ ոչ թե բաց, արդեն պարզ է դարձել, որ իշխանության նախընտրած թեկնածուն Ալեն Սիմոնյանը չէ։
     Արդյունքում Ստրասբուրգից իր թեկնածության օգտին հեռավար լոբբինգ իրականացնող Ռուբեն Ռուբինյանը համոզիչ առավելությամբ դարձավ ՔՊ-ի թեկնածուն։

Մեր տեղեկություններով՝ այս որոշումը պատահական չէր։ ՔՊ ներսում վաղուց է կուտակվել դժգոհությունը Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Կուսակցությունում նրան վերագրում են կլանային մտածողություն և կառավարման նույնպիսի գործելաոճ՝ թիմակիցներին բաժանելով «յուրայինների» և «օտարների», իսկ շատերի հետ աշխատելով այնպիսի ձևով, որը եղել է նվաստացուցիչ։
     Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանի դեմ երկար ժամանակ համակարգված աշխատանք է տարվել նաև կուսակցության ներսում՝ հատկապես Հայկ Սարգսյանի կողմից։ Այդ առումով Ալեն Սիմոնյանի պարտությունը իշխանական կուլիսներում գնահատվում է ոչ միայն որպես Ռուբեն Ռուբինյանի հաղթանակ, այլև որպես Հայկ Սարգսյանի, Նաիրի Սարգսյանի և նրանց հոր՝ Զարեհ Սարգսյանի քաղաքական հաջողություն։
     Միևնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանի թիմակիցներն արդեն փորձում են հանրային դաշտ նետել վարկածներ, թե նրա համար պատրաստվում է Հանրապետության նախագահի կամ Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Սակայն այդ սցենարները առնվազն այս պահին քաղաքական և իրավական հիմքեր չունեն։

Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է 2022 թվականին և նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է միայն 2027 թվականին։ Բացի այդ, Հանրապետության նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդի աջակցությունը։ Այդպիսի մեծամասնություն ՔՊ-ն այս խորհրդարանում չունի, անգամ ԲՀԿ-ի ձայները գողանալուց հետո:
     Նույնը վերաբերում է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Տիգրան Ավինյանն ընտրվել է 2023 թվականի հոկտեմբերին, և հերթական ընտրությունները նախատեսված են միայն 2028 թվականին։ Այսինքն՝ երկու պաշտոնների դեպքում էլ Ալեն Սիմոնյանը, եթե նման հավակնություններ ունի, ստիպված կլինի սպասել դեռ երկար տարիներ։
     Իսկ նա կվերցնի՞ պատգամավորական մանդատը, թե՞ կհրաժարվի դրանից, իշխանական շրջանակներում այս պահին հստակ պատասխան չունեն։ Սակայն նույն շրջանակներում չեն թաքցնում նաև մեկ այլ գնահատական. շարքային պատգամավորի կարգավիճակում Ալեն Սիմոնյանը դժվար թե իրեն հարմարավետ զգա նույն խորհրդարանում, հատկապես այն պայմաններում, երբ այլևս չի ունենալու ԱԺ նախագահի պաշտոնին ուղեկցող լծակներն ու անվտանգության այն ռեժիմը, որին սովոր էր վերջին տարիներին. ամենուր շրջում էր թիկնապահներով»։

«Սենատում կրած իր պարտությունը Թրամփը վերածեց հաղթանակի». Արտակ Զաքարյան (լուսանկար)

«Սենատում կրած իր պարտությունը Թրամփը վերածեց հաղթանակի». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Նախագահ Թրամփի «Truth Social» սոցիալական ցանցում արված գրառման՝ տեղի ունեցած կրկնակի քվեարկության ընթացքում ԱՄՆ Սենատը փոխել է դիրքորոշումը: Սենատը հետ է կանչել իր որոշումը, որով կոչ էր արվում ԱՄՆ նախագահին դուրս բերել ամերիկյան զորքերն Իրանի շրջակայքից։
     Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի։
     Սենատորներ Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին փոխեցին իրենց դիրքորոշումը։
     Գլխավոր պատճառներից մեկն իմ կարծիքով հետևայլն է.
     Միացյալ Նահանգներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ դուրս գալ Պարսից ծոցից։ Որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական հզորության հիմքերից մեկն այն է, որ աշխարհում նավթի առևտուրը կատարվում է ԱՄՆ դոլարով։ Հատկապես, երբ դրանք արվում են ոչ թե վիրտուալ դրամական միջոցներով են, այլ իրական վճարումներով:
     Եթե Միացյալ Նահանգները լքեն ծոցը, դա կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցում, որտեղ գտնվում են աշխարհի նավթային պաշարների զգալի մասը, նավթի առևտուրը ժամանակի ընթացքում կսկսի իրականացվել այլ արժույթներով՝ յուանով, ռուփիով, եվրոյով և այլ արժույթներով։
     Տնտեսական առումով դա կարող է մեծ պրոբլեմներ հարուցել Նահանգների համար»։