
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին ու վաղը կգոտեմարտի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Category: Mamul.am
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից

Իրանա-ամերիկացի գիտնական, քաղաքական վերլուծաբան և մեկնաբան Մոհամմադ Մարանդին կոչ է արել անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից։
Սոցցանցերում իր գրառման մեջ Մարանդին նշել է, որ «բոլորը պետք է անհապաղ լքեն ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը»։
Ավելին, նա զգուշացնում է, որ «Պարսից ծոցի բոլոր նավերի նավաստիները նույնպես պետք է պատրաստվեն տարհանման։ Սա հատկապես ճիշտ է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավերի համար, որոնք առաջինը կոչնչացվեն։ Ժամանակը սպառվում է»։
Մոհամմադ Մարանդին հաճախ է հայտնվում միջազգային լրատվամիջոցներում (BBC, CNN, Al Jazeera և այլն) որպես Իրանի և Մերձավոր Արևելքի քաղաքական մեկնաբան։
«Ստով և մանիպուլյացիաներով չի կարելի Հայաստան ղեկավարել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա ասում էիր՝ խաղաղություն է հաստատված, Հայաստանի անվտանգության երաշխավորն էլ Ադրբեջանն է։ Հիմա ինչո՞ւ է այդ «երաշխավորը» խոչընդոտում, որ Թուրքիան բանակցի, Հայաստանի հետ սահմանը բացի։ Ստով և մանիպուլյացիաներով չի կարելի Հայաստան ղեկավարել, դրա հետևանքը միշտ վատ է լինում»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համագումարը՝ ուղիղ միացմամբ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած համագումարը։ Ելույթով հանդես են գալիս դաշինքի ներկայացուցիչները։
Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ-ի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել ՌԴ

Ամերիկացի բանակցողները նախատեսում են ևս մեկ այց կատարել Ռուսաստան՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Վոլոդիմիր Զելենսկին այս ամիս հայտարարել է, որ ակնկալում է Ուիթկոֆի և Քուշների արագ այցը Ուկրաինա։ Սակայն, բանակցություններին ծանոթ աղբյուրը նշել է, որ ամերիկացիները դեռևս սպասում են բավարար առաջընթացի՝ նման այցը արդարացնելու համար, և որ նրանք մտադիր են ևս մեկ այց կատարել Ռուսաստան», – նշվում է հրատարակության մեջ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում ընդմիջում է եղել, և ԱՄՆ-ն կենտրոնացել է այլ հարցերի վրա։ Հաջորդ օրը նա նշել է, որ Ռուսաստանն սպասում է Ուկրաինայի շուրջ բանակցությունների նոր փուլի, սակայն վայրը և ժամանակը, հասկանալի պատճառներով, դեռևս որոշված չեն։
«Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին ոչնչացվել է․ ՀՀ ոչ մի կառույց ծպտուն չի հանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից՝ Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները քանդել էին նույն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։
Այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի հետ նախաստորագրված փաստաթղթին, ՀՀ իշխանություններին և, ընդհանրապես, հայ ժողովրդին, որը, ըստ իշխանությունների, անհամբեր սպասում է Ադրբեջանի հետ մասշտաբային առևտրին։
Միևնույն ժամանակ, երբ իսրայելցի զինվորը Լիբանանի տարածքում կոտրել էր Հիսուս Քրիստոսի արձանը, և այդ լուսանկարը տարածվեց, Իսրայելի բոլոր պաշտոնյաները ներողություն խնդրեցին քրիստոնյա աշխարհից, քանի որ հարցը բարձրաձայնվեց ինչպես քրիստոնյա պետությունների, այնպես էլ Լիբանանի կողմից, որի բնակչության մոտ 35–40 տոկոսն է քրիստոնյա։
Իսկ ՀՀ իշխանությունները՝ Արտգործնախարարությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք բաց բերանով գնում են Բաքու և նույն կերպ ժպիտներով վերադառնում, ոչինչ չեն ասում այս ամենի վերաբերյալ։ Ամոթ ձեզ։
Հայկական Քրիստոնեական մշակույթը ոչնչացվում է պետական մակարդակում, ինչո՞ւ եք լռում»։
«Մեր պետական որևէ ինստիտուտ չի դատապարտելո՞ւ սա։ Հիշո՞ւմ եք Ստեփանակերտի այդ մեծ եկեղեցին, հողին են հավասարացրել, ամեն ինչ քանդում են, հողին են հավասարացնում, ու դուք հավատում եք նախաստորագրված խաղաղության այս փաստաթղթի՞ն․․․
Հունիսի 7–ին մենք բոլորս հնարավորություն ունենք այս ամեն ինչը կանգնեցնելու, եթե չէ, հայկական քրիստոնեական մշակույթի ոչնչացումը շարունակվելու է այսօրվա Հայաստանի, «իրական» Հայաստանի տարածքում, որովհետև այսօր ծպտուն չենք հանում այն ամեն ինչի վերաբերյալ, որ տեղի է ունենում, որպես հայ, որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես պետություն»,- տեսանյութում նշում է Մարուքյանը։
Նիկոլ Փաշինյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր մակարդակներում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մեծապես գնահատելի է։
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ այսօր Հայաստանում նկատվում է անդորր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով, Ժիլբեր-Լյուկ Դըվինազն ընդգծել է վարչապետ Փաշինյանի դերը և քայլերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և այլն։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների։
«Բոլոր նորմալ հայերի նպատակը հրեշից ազատվելով՝ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական այս թոհուբոհի մեկնարկից շատ ավելի առաջ ես հայտարարել էի, որ ներգրավված չեմ կուսակցական ցուցակներում։
Կարող էի լինել որևէ ցուցակում, ստացել եմ որոշ առաջարկներ, բայց չկամ։ Պատճառները կարևոր չեն։ Կարևորը, որ իմ արմատական ընդդիմադիր լինելը կախված չէ պատգամավորության թեկնածու լինել կամ չլինելուց, պետական պաշտոն ունենալու խոստումներից։ Դա տեսել են մեր հայրենակիցները վերջին առնվազն 5 տարիների ընթացքում։
Ու քանի որ պատգամավորի թեկնածու չեմ, կուսակցական չեմ, որևէ քաղաքական ուժի անդամ չեմ, սահմանափակված չեմ որևէ մեկի շահերի պաշտպանությամբ, բնականաբար կարող եմ լինել ազատ իմ կարծիքի արտահայտման առումով։
Կարող եմ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դրական կողմերի մասին ասել ինչպես աջակցող, այնպես էլ քննադատական խոսք ասել սխալների մասին։
Հետևաբար, հարգելի ընդդիմադիր հայրենակիցներ, խնդրում եմ խանդի տեսարաններ չսարքել, եթե տեսնեք այս կամ այն ուժին ուղղված գովասանք կամ թեթև նախատինք։
Անկեղծ ասած, ես հաջողության հնարավորություն տեսնում եմ միայն Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և մասամբ Արման Թաթոյանի դեպքում։ Մյուսներին համարում են ձայներ փոշիացնող, որը օգտակար է միայն Նիկոլ Փաշինյանի համար։
Ես լավ եմ ճանաչում ինչպես Փաշինյանին, այնպես էլ նրա կուսակցության գործելաոճը, ուստի հասկանում եմ նրա քարոզչական տրամաբանությունը։ Հետևաբար համարում եմ, որ անհրաժեշտ է միշտ մեկ քայլ առաջ լինել Նիկոլի գործողություններից, ինչը նրան հաղթելու գործոն է։
Կրկնում եմ, առաջիկա նախընտրական փուլում օգնելու եմ նշածս բոլոր ընդդիմադիր ուժերին, որովհետև նրանցից որևէ մեկի հաջողությունը մեկ քայլ առաջ է Նիկոլ Փաշինյանի հրեշավոր թուրքական իշխանության տապալման համար։ Խնդրում եմ աջակցության որևէ խոսքիս դեպքում ինձ չկապել որևէ քաղաքական ուժի հետ, չհամարել որևէ կուսակցության անդամ։ Բայց միաժամանակ ընդդիմության գործած սխալների մասին ևս խոսելու եմ հրապարակային և ոչ հրապարակային։ Այդ դեպքում էլ չհամարեք նիկոլական: Խնդրում եմ առողջ նայել նաև քննադատությանը, որովհետև դա օգնում է դառնալ ավելի ուժեղ։
Բոլոր նորմալ հայերս մեկ նպատակ ունենք, և դա հրեշից ազատվելով’ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»։
Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է անում ազատ արձակել «այդ կանանց» (լուսանկար)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է X օգտատիրոջ գրառման էկրանապատճենը, որը պատկերում է իրանական ռեժիմի ենթադրյալ կին բանտարկյալներին։
Գրառումը հրապարակվել է Էյալ Յակոբի անունով օգտատիրոջ կողմից. պատկերված կանանց ինքնությունն անհայտ է։ Որոշ մեկնաբաններ կարծում են, որ լուսանկարները ստեղծվել են արհեստական բանականության կողմից։
Իր գրառման մեջ Թրամփը գրել է. «Իրանի առաջնորդներին, ովքեր շուտով բանակցություններ կվարեն իմ ներկայացուցիչների հետ. ես շատ կգնահատեի այս կանանց ազատ արձակումը: Վստահ եմ, որ նրանք կհարգեն այն փաստը, որ դուք դա արեցիք: Խնդրում եմ, մի՛ վնասեք նրանց: Դա հիանալի սկիզբ կլինի մեր բանակցությունների համար: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»:
Թրամփն Իրանի առաջնորդներին կոչ է անում ազատ արձակել «այդ կանանց» (լուսանկար)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է X օգտատիրոջ գրառման էկրանապատճենը, որը պատկերում է իրանական ռեժիմի ենթադրյալ կին բանտարկյալներին։
Գրառումը հրապարակվել է Էյալ Յակոբի անունով օգտատիրոջ կողմից. պատկերված կանանց ինքնությունն անհայտ է։ Որոշ մեկնաբաններ կարծում են, որ լուսանկարները ստեղծվել են արհեստական բանականության կողմից։
Իր գրառման մեջ Թրամփը գրել է. «Իրանի առաջնորդներին, ովքեր շուտով բանակցություններ կվարեն իմ ներկայացուցիչների հետ. ես շատ կգնահատեի այս կանանց ազատ արձակումը: Վստահ եմ, որ նրանք կհարգեն այն փաստը, որ դուք դա արեցիք: Խնդրում եմ, մի՛ վնասեք նրանց: Դա հիանալի սկիզբ կլինի մեր բանակցությունների համար: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»: