«Ռիլզոմանիան չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում» Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշելու է: Ես «Ֆեյսբուք»-ում ներկայացրել էի, թե ինչպես է Լոռու մարզպետը այցելում խեղդված երկու քույրերի որոնողական աշխատանքների վայր՝ միկրոֆոնը շապկին փակցրած, որ սոցցանցային տեսանյութ անի համապատասխան ձայնով: Ռիլզոմանիան փաստորեն չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում:

Հիմա էլ, ներքին գործերի նախարարությունը սոցցանցում տեղեկություններ ու լուսանկարներ է հրապարակում, թե ինչպես է նախարարը պարգեւատրում խեղդված երեխաների որոնողական աշխատանքին մասնակցած փրկարարներին: Ընդ որում, լուսանկարներում այնպիսի հանդիսավորություն է, կարծես խոսքը ուրախ առիթի մասին է: Այն դեպքում, երբ ողբերգությունն է առիթը:

Ծանր աշխատանք կատարող մեր փրկարարները իհարկե պետք է խրախուսվեն, պետք է լինեն ուշադրության կենտրոնում, բայց, երբ ողբերգությունն է առիթը՝ այդ ամենը պետք է անել չափազանց զուսպ եւ զգույշ անտուրաժով, որ ոչ մի կերպ չնկատվի դրա գերատեսչական PR էլեմենտը:

Իսկ այստեղ դա ակնառու է: Ընդ որում, խոսքը բոլորովին այդ տղաների PR-ի մասին չէ բնականաբար, այլ նրանց վերադասների՝ իբրեւ խրախուսում են, գնահատում են ծանր աշխատանքը, եւ այլն: Իրականում, տեսնում են դեպքի հանրային հնչեղությունը եւ ըստ այդմ՝ գործում քարոզչական հնարամտությամբ: Իսկ դա վանող է, մեղմ ասած, շատ մեղմ ասած»:

«Եվ մենք մտածում ենք, որ նման մարդկանց հետ կարո՞ղ ենք երկիր փոխել». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն՝ լուր է հաղորդվում, որ ավտովթարից մահացել է երիտասարդ կին, երկու երեխաների մայր։
     Ուշադրությո՛ւն, տակը կարդում ենք՝ «բա ո՞ւմ է թողել էդ ժամին մանկահասակ երեխաների գիշերով 12:30»:
     Գրողը նույնպես կին է, թեեւ կապ չունի սեռը, սա մտածողության հարց է։
     Եվ մենք մտածում ենք, որ նման մարդկանց հետ կարո՞ղ ենք երկիր փոխել»։

«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան (տեսանյութ)

«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը գրում է. «2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մի շարք գործընկերների հետ Արցախում էի: Հիշում եմ, երբ հայտնաբերվեց ՊԲ մայոր Հայկ Թորոյանի մարմինը:

Նրան դաժանաբար սպանել էին ադրբեջանական զինվորականները` կենդանության օրոք կտրելով նրա աջ ձեռքը, հետո ձախ ձեռքն ու գլուխը:
     Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ: Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ հունիսի 18-ի վճիռը կարևոր օրինակ է` հանուն մեր իրավունքների ու արդարության, և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս գործով իրավապաշտպան աշխատանք են տարել:
     Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որ նշված բոլոր գործերը դառնան Հայաստանի արտաքին քաղաքականության, կրթության և ազգային հիշողության կարևոր հիմքեր, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները և կանխենք նման հանցագործությունների կրկնությունը»։

«Մեր միակ կապիտալն ազգայինն էր ու պահպանողականությունը, էժան փոխանակեցինք». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծովից-ծով ունեցանք՝ կորցրեցինք, Մեծ Հայք ունեցանք՝ կորցրեցինք, ցեղասպանվեցինք, գաղթեցինք, հող ու տուն թողեցինք, մազապուրծ եղանք, հասանք 21-րդ դար։
     Արցախն ազատագրեցինք, կրկին կորցրեցինք։
     Մեծախոս եղանք, հզոր անհատներ ունեցանք։
     Հավաքական հզոր ամբողջ չեղանք։
     Այդպես էլ թիմով խաղալ չսովորեցինք, ֆուտբոլն ի՞նչ է, էդ էլ չկարողացանք խաղալ։
     Ազգայինն ու ռաբիզը խառնեցինք, ճաշակովն ու անճաշակը միքս արեցինք, անճաշակությունը դրեցինք գլխներիս։
     Գժին ու խելոքին նույն չափով չափեցինք։
     Գժին դրեցինք խելոքներից առաջ։
     Նախանձեցինք իրար, թույնով լցվեցինք ոչ թե իրական թշնամու, այլ՝ մեկմեկու հանդեպ։
     Մեր ունեցածը քիչ համարեցինք։
     Ծաղրեցինք ազգայինը, հայկականը։
     Ծաղրեցինք հայրենիք ու հայրենասիրությունը թուլություն համարեցինք։
     Տգիտությունն արժանիք համարեցինք։
     Գիտուններին լռեցրինք, բանտեցինք։
     Անլվաներին բերեցինք առաջ, ամոթ ու մյուռոն կորցրեցին։
     Եկեղեցին տեսարժան վայր համարեցինք, մոռացանք, որ եկեղեցին Աստծո տունն է։
     Աղոթքը ցանկությունների ցուցակ դարձրեցինք։
     Նարեկացու անունը տալը՝ զուտ մոդայիկ համարեցինք։
     Մեր միակ կապիտալն ազգայինն էր ու պահպանողականությունը, էժան փոխանակեցինք ինչ-որ եվրոպական զիբիլներով։
     Մեր ունեցածը ծաղրեցինք, օտարի ոտքը լպստեցինք, օտարի տակ ծվարեցինք։
     Ու, երբ մեզ կրկին, հազարերորդ անգամ քացով խփեցին՝ չսթափվեցինք։
     Իսկ ո՞ւմ համար էր անսպասելի, որ կբռնեն, կփակեն, չեղած գործեր կկարեն, կհռհռան, կթքեն։
     Ո՞վ էր կասկածում, որ սրանց հետ ընտրությունը ինքնասպանության է հավասար։
     Ե՞վ, ոչինչ։
     Խելքի գալու ժամանակ միշտ էլ կա, մնում է՝ խելքի գալու համազգային ցանկություն լինի, մնում է ԱԶԳԸ լինի։
     Մնում է, լինի իրական համախմբվածություն։
     Մնում է՝ մնանք մինչև 21-րդ դարի վերջ։
     Մնում է՝ թարգել մեծախոսությունն ու դատարկախոսությունը։
     Այո, բանն էր ի սկզբեն, բայց, երբ էդ ԲԱՆԻն չի հաջորդում ԳՈՐԾԸ, ուրեմն, փուչիկ եք փչում․․․
     Չեք հո՞գնել։
     հ․գ․ ի՞նչու գրեցի․․․ մտածենք․․․»։

«Ոչ միայն կալանքի հրամաններն են դավաճանի հրահանգով, այլև ազատելու». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ոչ միայն կալանքի հրամաններն են դավաճանի հրահանգով, այլև ազատելու:
     Եթե ազատվում է մարդը, ապա նրան կալանավորելու նպատակն իրագործվել է:
     Եթե Դավիթ Համաբարձումյանին բաց են թողնում, ապա ընտրակեղծիքով դավաճանների վերարտադրվելն իրագործվել է:
     Մյուս կողմից, արդյունավետ կլինի պայքարել այն նպատակի դեմ, ինչի համար մարդկանց ազատազրկել են:
     Այժմ մարդկանց ազատարկում են, որ ՍԴ-ի ապօրինի որոշման վրա ազդեցություն չլինի, և Սահմանադրական հանրաքվեն կեղծելով անցկացնեն:
     Իսկ քաղբանտարկյալների ազատությունը կապված է երկու բանից
     1. Կամ ռասիստի հերթական դավաճանական նպատակն է իրականացել,
     2. Կամ ռասիստն այլևս չկա
     2-րդ դեպքում դավաճանության նպատակին ուղղված քաղբանտարկյալներ այլևս չեն լինի»: