«Եթե դու պայմանավորվում ես Թալիբանի հետ, թքում ես քո արժեքների երեսին». Լիաննա Խաչատրյան

«Եթե դու պայմանավորվում ես Թալիբանի հետ, թքում ես քո արժեքների երեսին». Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «ԹԱԼԻԲԱՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
     Հին հունական ողբերգություն։ Կերպարը լսում կամ կանխագուշակում է գալիք չարիքը, որը պիտի պատահի իր հետ։ Սարսափում է և սկսում է քայլեր անել՝ այդ չարիքից խուսափելու համար։ Բայց տարօրինակ ձևով հենց այդ քայլերն էլ նրան տանում են դեպի չարագուշակ ավարտը։
     Սյուժետային այս միստիկ պարույրը գեղեցիկ է ու սարսափելի։ Եվ ամենաապշեցնողն այն է, որ նման սյուժեն հաճախ կրկնվում է նաև իրականության մեջ։ Վերջում արդեն դժվար է ասել՝ դա անխուսափելի՞ էր, թե՞ հենց խուսափելուն ուղղված քայլերն ի վերջո բերեցին վատ ավարտին։
     Եվրոպան այսօր կարծես այդ հունական ողբերգության հերոսը լինի։
     Տարիներ շարունակ միգրանտների հարցը բավականին նյարդային է եղել այս աշխարհամասում։ Նորեկներին ամենուր էլ հեշտ չեն ընդունում։ Անգամ միգրանտների երկրում՝ Ամերիկայում։ Որքան էլ խոսենք ինտեգրացիայից և ձուլումից, բավական է հետևել ԱՄՆ-ի պատմությանը՝ հասկանալու համար, որ միգրացիայի յուրաքանչյուր ալիք իր հետ բերել է սոցիալ-քաղաքական փոփոխություններ։ Ի դեպ, ես վատ փոփոխությունների մասին չեմ խոսում։ Տարբեր փոփոխությունների։
     Առանձին հարց է առաջացնում միգրացիան լիովին այլ միջավայրից, այլ քանակով, ինչպես նաև այլ սեռատարիքային համամասնությամբ։ Երբ դեռ քսան տարի առաջ խոսվում էր եվրոպական երկրներում մուսուլման միգրանտների ինտեգրացիայի մասին, ես գիտեի, որ դա հեշտ չի ստացվելու։ Գիտեի մի պարզ պատճառով՝ ես հայ եմ։
     Եթե դու հայ ես, դու առնվազն քո խմբի պատմության ներսում կրում ես այն հայկական համայնքների փորձը, որոնք ապրել և արարել են օտար կրոնական միջավայրում։ Խոսքը, օրինակ, Մերձավոր Արևելքի հայ համայնքների մասին է։ Օտար միջավայրում քո համայնքը կարող է լինել օրինապաշտ, խաղաղ և լռակյաց, բայց միևնույն է՝ հաճախ մնում է ուրիշը յուրայինների մեջ։ Եվ նույնիսկ ձգտում է պահպանել այդ տարբերությունը։ Համայնքը, սիրելով իրեն ընդունած երկիրը, շարունակում է սահման դնել իր ինքնության և տվյալ երկրի մյուս խմբերի միջև, իրեն լիովին չի զգում այդ երկրի արժեքների կրող, իսկ կրոնական մակարդակում կարող է խոր հակադրության մեջ լինել։ Եվ սա դեռ հայկական համեմատաբար փոքր համայնքների փորձն է, որտեղ կին/տղամարդ, ծեր/երիտասարդ համամասնությունը քիչ թե շատ բնական է եղել։
     Իսկ հիմա պատկերացրեք օտար կրոնական համայնք, որը ոչ միայն կրոնադավանական և արժեհամակարգային խոր տարբերություններ ունի իրեն ընդունած երկրի հետ, այլ նաև ունի երիտասարդ տղամարդկանց բարձր տոկոս։ Երիտասարդ, աղքատ տղամարդկանց։ Բացի այդ, համայնքը շատ մեծ է։ Խոսքը տասնյակ հազարների մասին չէ, այլ միլիոնների։ Սա արդեն թույլ է տալիս ապրել համայնքի ներսում և գրեթե առնչություն չունենալ արտաքին աշխարհի հետ։ Միայն ծայրահեղ դեպքերում։ Արդյո՞ք այս համայնքը կինտեգրվի։ Բնականաբար՝ մի մասը այո։ Ամբողջը՝ երբեք։
     Այս երիտասարդ, աղքատ տղամարդիկ հայտնվում են բավականին զարգացած, բայց անդեմ բյուրոկրատական համակարգում, ծերերի ոչ նորմալ բարձր տոկոս ունեցող հասարակության մեջ, որի արժեքները նրանք հաճախ չեն կիսում, երբեմն էլ՝ բացահայտ հակադրվում են դրանց։ Սա դեռ քիչ էր, մի բան էլ սոցիալական ցանցերի և արդի մեդիայի շնորհիվ տարբեր խմբավորումներ, բիզնես խմբեր ու պետություններ, որոնք գտնվում են բոլորովին այլ երկրներում, օգտվելով նրանց աղքատությունից և ֆրուստրացիայից, քարոզչական տարբեր գործիքներով օգտագործում են այս մարդկանց։
     Իր հերթին, հատկապես Երկրորդ համաշխարհայինից հետո, Եվրոպան որդեգրել է իր համար բացառիկ նշանակություն ունեցող սկզբունքներ, որոնք, եկեք անկեղծ լինենք, գրվելիս հաշվի չէին առնում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից նման թափով միգրացիայի հնարավորությունը։
     Ինչևէ, տարիներ շարունակ Եվրոպան անհանգստանում էր։ Մտածում էր՝ ինչպես պայքարել խնդրի դեմ, որպեսզի միգրացիոն հոսքի արդյունքում իր ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ անվտանգ մնան։ Եվ ահա… կարդում ենք նորությունը։
     «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների պատվիրակությունն առաջին անգամ ժամանել է Բրյուսել՝ Եվրոհանձնաժողովի հետ ուղիղ բանակցությունների համար։ Այցի գլխավոր նպատակը միգրացիոն ճգնաժամի և այն աֆղան քաղաքացիների արտաքսման հարցի քննարկումն է, որոնց ապաստանի դիմումները ԵՄ երկրներում մերժվել են։
     Հին հունական ողբերգության հերոսի նման՝ փորձելով պայքարել իր դեմ եկող արհավիրքի դեմ, Եվրոպան ինքը մոտեցնում է այն։ Քանի որ եթե դու պայմանավորվում ես Թալիբանի հետ, դա արդեն իսկ քո արժեքների երեսին թքել է նշանակում։ Դու չես կարող հանուն քո արժեքների պահպանման ոտնահարել քո արժեքները։ Այդուհանդերձ, փաստացի այսօր Բրյուսելը հենց դա է անում։
     Ես նորից ստիպված եմ արձանագրել, որ «պուտինիզմը» հաղթում է։ Անգամ Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում։ «Ուժեղի իրավունքը» հաղթում է «իրավունքի ուժին» ամենաֆունդամենտալ, գաղափարական մակարդակով։ Հիմա մեկը կգա ու կասի՝ միշտ էլ այդպես է եղել։ Ոչ, միշտ էլ այդպես չի եղել։
     Մեծ տարբերություն կա։ Դու ունես գողության դեմ օրենք, դեմ ես գողությանը և ջանում ես բոլոր գողերին բռնել։ Սա մի իրականություն է։ Եվ դու ասում ես՝ ով գողացավ ու չբռնվեց, իրեն հալալ է, իսկ որոշ դեպքերում գողությունը նույնիսկ լավ է։ Սա լրիվ այլ իրականություն է։ Երկու դեպքում էլ դու ունենում ես գողության դեպքեր, բայց այս երկու նարատիվներով շարժվող հասարակությունները ֆունդամենտալ տարբերվում են իրարից։ Եվ սա անհնար է հերքել։
     Մենք ապրում ենք լուրջ փոփոխությունների դարաշրջանում։ Դրանց մի մասը օբյեկտիվ է, մյուս մասը՝ որոշ «ուժեղ տղերքի» կողմից հրահրված։
     Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Կասկա հագեք։ Անձամբ ես չեմ ուզում ինտեգրվել մի կառույցի, որը, իր իսկ արժեքները ոտնահարելով, Թալիբանի կնատյացների, տգիտության ջատագովների ու մանկապիղծներին է ընդունում ամենաբարձր մակարդակով, «պետքի համար»:
     #տռաձիցիոննիյե_ցեննոսծի»:

«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)

«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանն ահազանգում է. «Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները:
     Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները։
     Որևէ մեկը տեղյա՞կ է՝
     • ո՞վ է ապամոնտաժել դրանք,
     • ի՞նչ պատճառաբանությամբ,
     • և արդյոք նախատեսվո՞ւմ է դրանք վերադարձնել իրենց տեղը։
     Եթե որևէ պաշտոնական տեղեկություն կա, խնդրում եմ կիսվել մեկնաբանություններում»։

«Արգելոց»-ը հեգնում է Նիկոլ Փաշինյանին, նրան իրենց մոտ կանչող ՌԴ-ին ու ԵՄ-ին (տեսանյութ)

«Արգելոց»-ը հեգնում է Նիկոլ Փաշինյանին, նրան իրենց մոտ կանչող ՌԴ-ին ու ԵՄ-ին

Գերմանական DW-ի «Արգելոց» շարքը, որը ներկայացնում է քաղաքական հումոր` արդի զարգացումների մասին, իր 412-րդ թողարկմամբ ծաղրում է Նիկոլ Փաշինյանին սպառնալիքներով իրենց մոտ պահել փորձող Ռուսաստանին ու դատարկ խոստումներով սիրաշահող Եվրոիությանը:

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների հետ փակ ձևաչափով

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների հետ փակ ձևաչափով

Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց և անկեղծ հանդիպում-քննարկմանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ:
     Սա հիանալի հնարավորություն է` քննարկելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու ձեզ հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:
     Հունիսի 26, ժամը` 13:00, «Տաշիր Արենա»:
     Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 060 505252 հեռախոսահամարով:
     Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը, քանի որ ուժեղ ու անվտանգ ապագան կառուցվում է միասնական ջանքերով և բաց, փոխադարձ երկխոսությամբ:
     Հանդիպում-քննարկումը անցկացվելու է փակ ձևաչափով և չի լուսաբանվելու»:

«Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել». Գառնիկ Դանիելյան

«Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել». Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ հարցմանս ի պատասխան տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։
     ▪️ Նույն ժամանակահատվածի համար, ըստ էկոնոմիկայի նախարարության, ծաղկի արտահանումը կազմել է 1996․3 հազար հատ և 17․2 տոննա։ Ծաղկի արտահանման ծավալները ըստ երկրների հետևյալ քանակությամբ են՝ Վրաստան-15.6 տ․, Բուլղարիա-0.2 տ․, Նիդերլանդներ-0.1 տ․, Ռումինիա-0.7 տ․, ԻԻՀ-0.6 տ․։
     ▪️ Ըստ նույն տեղեկատվության, Ավստրիա է արտահանվել ընդամենը 2000, իսկ Ֆրանսիա՝ 2900 հատ ծաղիկ։
     Գրությամբ միաժամանակ հայտնում են, որ ԵՄ անդամ երկրներ արտահանելու նպատակով իրականացվում են ակտիվ աշխատանքներ։
     Քանի դեռ դեպի ԵՄ «ընթացող» օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը։
     Ծաղիկ արտադրողները հայտնում են, որ ստիպված են թափել օրական հազարավոր ծաղիկներ, քանի որ դրանք այդպես էլ չեն իրացվում ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներում։
     Այս օրերին տարբեր սուպերմարկետներում նկատում ենք ծաղկի ակցիաներ, որոնք, ըստ ծաղիկ արտադրողների, միայն խոշոր ջերմոցների ծաղիկներ են։
     ❕Ի դեպ, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ կատարած պետական այցի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կազմել են 54․360․539 դրամ։
     ❕Բյուջեից հսկայական գումարներ են հատկացվել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի իրականացման համար։ Ըստ հաշվարկների՝ բոլորը միասին կազմում են մոտ 5 մլն դոլար, և դա դեռ ամբողջը չէ․ ծախսերի մի մասը գաղտնիության անվան տակ չեն հայտնում:
     Այս ամենից հետո հարց է առաջանում․ սա՞ է այն գինը, որ պետք է վճարի հայ գյուղացին՝ սրանց հակառուսական շոուների դիմաց։ Տարրական գիտելիքների տեր անձի համար էլ պարզ է, որ նոր շուկաներ նվաճելը ոչ օրերի, այլ տարիների հարց է։
     Մինչդեռ, սրանք 8 տարի լինելով իշխանության՝ որևէ քայլ չեն ձեռնարկել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։
     Առնվազն 5 տարի է՝ ԱԺ ամբիոնից հարց ենք ուղղում, թե ինչ այլընտրանքային շուկաներ եք փնտրում հայկական արտադրանքի իրացման համար։
     Մեր քաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու։ Հայ արտադրողն ամեն օր է իր մաշկի վրա զգում ձեր անհեռատես, ապաշնորհ քաղաքականության աղետալի հետևանքները»։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն բրազիլացի եզրային հարձակվող է ձեռք բերել

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն բրազիլացի եզրային հարձակվող է ձեռք բերել

Իր կազմում նոր համալրում ունի նաև Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին է միացել 31-ամյա բրազիլացի եզրային հարձակվող Կարլոս Ֆրանսան, որի վերջին ակումբը եղել է ինդոնեզական Սուպերլիգան ներկայացնող «Փերսիջապ»-ը։
     Հունգարական Շոպրոն քաղաքում ընթացող հավաքի ընթացքում թիմը նորեկին լուսանկարել է Շոպրոնի Երևան թաղամասում, որտեղ գտնվում է 1977 թ․ին Սարգիս Բաղդասարյանի հեղինակած հունգար և հայ ժողովուրդների «Ընկերության հուշարձանը»։

«Ընդդիմության շրջանում արդեն գերակնհայտ ճեղքվածքներ կան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

«Ընդդիմության շրջանում արդեն գերակնհայտ ճեղքվածքներ կան». Վահագն Ալեքսանյան

ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հավաստիացրեց. «Շատ շուտով ընդդիմության փուքսը կթողի, կվերադառնա իր աշխատանքին, ինչն էլ իրենից ենթադրում է սեփական թալանի պաշտպանության խրամատներում կազմել շրջանաձև պաշտպանություն: Բայց շրջանաձև չի կարողանա, որովհետև այդ շրջանում արդեն գերակնհայտ ճեղքվածքներ կան»:

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ և չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան»,- ՔՊ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Վահագն Ալեքսանյանը:
     «Քանի դեռ էստեղից կլինեն համապատասխան արտահայտություններ, կոչեր, դրոշներ, էնտեղից լինելու են արձագանքներ: Նույնը` հակառակը: Այս փակ շղթան պետք է քանդվի»,- ասաց ՔՊ-ականը:
     «Էդ ամեն ինչը տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ դուք ձեր ճեպազրույցների 40%-ը նվիրում եք այդ թեմաներին: Ամբողջ աշխարհում էդ թեմայի վրա ամենաշատը փող ծախսել է Սամվել Կարապետյանը, Ադրբեջանը էդ փողի կեսից ավելին էլ չի ծախսել»,- պնդեց Ալեքսանյանը:
     Նա այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին` ինչու է Օրդուբադում իրականացվել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով միջոցառում` դա համարելով կեղծ օրակարգ:

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ, չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան». Վահագն Ալեքսանյան

«Չի լինելու ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ և չի լինելու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան»,- ՔՊ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Վահագն Ալեքսանյանը:
     «Քանի դեռ էստեղից կլինեն համապատասխան արտահայտություններ, կոչեր, դրոշներ, էնտեղից լինելու են արձագանքներ: Նույնը` հակառակը: Այս փակ շղթան պետք է քանդվի»,- ասաց ՔՊ-ականը:
     «Էդ ամեն ինչը տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ դուք ձեր ճեպազրույցների 40%-ը նվիրում եք այդ թեմաներին: Ամբողջ աշխարհում էդ թեմայի վրա ամենաշատը փող ծախսել է Սամվել Կարապետյանը, Ադրբեջանը էդ փողի կեսից ավելին էլ չի ծախսել»,- պնդեց Ալեքսանյանը:
     Նա այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին` ինչու է Օրդուբադում իրականացվել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով միջոցառում` դա համարելով կեղծ օրակարգ:

Երևանի «Նոա»-ն պորտուգալացի դարպասապահ ունի

Երևանի «Նոա»-ն պորտուգալացի դարպասապահ ունի

Երևանի «Նոա»-ն հայտարարել է նոր տրանսֆերի մասին. ակումբի կազմը համալրել է պորտուգալացի դարպասապահ Դանիել Ֆիգեյրան։
     ​Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, 27-ամյա դարպասապահի վերջին թիմը եղել է Պորտուգալիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Ժիլ Վիսենտեն», որտեղից նա տրանսֆերային համաձայնագրով է տեղափոխվել «Նոա»։
     ​Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ֆիգեյրան հանդես է եկել նաև պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշ», «Լեյշոեշ» և «Էստորիլ» ակումբներում։ Երևանյան թիմի կազմում պորտուգալացի դարպասապահը հանդես կգա 99 համարի խաղաշապիկով։