Կուրիլները Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Իսկ ինչ վերաբերում է Ճապոնիայի ղեկավարությանը, թող նրանք ևս մեկ անգամ հիշեն իրենց պատմությունը։ Հիշեն այն ժամանակը, երբ ռազմատենչ Ճապոնիան կործանեց միլիոնավոր խաղաղ քաղաքացիների», — հավելել է նա։
Վոլոդինը նշել է, որ ռազմատենչ Ճապոնիան և նրա Կվանտունյան բանակը ոչնչացնում էին խաղաղ բնակիչներին։ «Չինաստանում զոհվել է 35 մլն մարդ։ Վիետնամ։ Կորեա։ Լաոս։ Այս ցանկը կարելի է շարունակել։ Այն ժամանակ ընդունված բոլոր որոշումները պատահական չէին։ Ճապոնիան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր։ Դրա համար պատժվել է», — հավելել է Պետական դումայի նախագահը։
Այժմ, Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով, ճապոնական իշխանությունները փորձում են վերադառնալ նույն ռազմատենչ հռետորաբանությանը։ «Պետք չէ՛։ Ռուսաստանը, որը միջուկային տերություն է, անհնար է հաղթել։ Մնացած ամեն ինչ միայն լարվածություն կառաջացնի հարաբերություններում։ Ավելի լավ է դրանք կառուցել բարեկամության, փոխադարձության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու և, իհարկե, փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա», — եզրափակել է նա։