«ՑԱՀԱԼ-ը կշարունակի պահպանել Լիբանանի հարավում գրավված տարածքները»․ Իսրայել Կաց

«ՑԱՀԱԼ-ը կշարունակի պահպանել Լիբանանի հարավում գրավված տարածքները»․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կշարունակի պահպանել իր կողմից զբաղեցված տարածքները Լիբանանի հարավում։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով Լիբանանում հաստատված 10-օրյա հրադադարը։

«Իսրայելի պաշտպանության բանակը պահպանում է և կշարունակի պահպանել (Լիբանանի հարավում) մաքրված և գրավված բոլոր տարածքները։ Արշավի նպատակը եղել և մնում է «Հեզբոլլահի» զինաթափումը ռազմական կամ քաղաքական միջոցներով», – ասել է։ Նա նշել է, որ Լիբանանի հարավում Լիտանի գետից հարավ գտնվող տարածքը դեռևս չի ապառազմականացվել, սակայն «դա պետք է իրականացվի քաղաքական միջոցներով կամ հրադադարի ավարտից հետո Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունը շարունակելով»։

«Դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների վայրագությունները»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

«Դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների վայրագությունները»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որը արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ։
     Այդ ամենը ուղեկցվում է առանձին քաղաքացիների նկատմամբ հստակ վայրագություններով, որի հետևանքով բերման են ենթարկում արնաշաղաղ ցուցարարների՝ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, այդ թվում՝ Վաղինակ Ղազարյանին, ում ճանաչում եմ որպես զուսպ և հավասարակշիռ մարդ։
     Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը և հորդորում՝ իշխանություններին ծառայելու փոխարեն հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը և չմոռանալ առաջին հերթին հայ մարդ մնալու մասին»։

«Ընդդիմադիր ուժերը ցույց կտան, որ տեր են կանգնում իրենց ընտրողների արժանապատվությանը»․ Արթուր Սուքոյան

«Ընդդիմադիր ուժերը ցույց կտան, որ տեր են կանգնում իրենց ընտրողների արժանապատվությանը»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի քանի օր առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ կարևոր նախաձեռնության առաջարկով՝ կազմակերպել ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխանության։ Այս առաջարկը ոչ միայն քաղաքական օրակարգային քայլ է, այլև թեստ՝ պարզելու, թե արդյոք ընդդիմությունը պատրաստ է իրականում տեր կանգնել իր ընտրողների արժանապատվությանը։
     Այսօր ավելի հարմար պահ պարզապես չկա։ Երբ Նիկոլ Փաշինյանը և նրա արտաթորանքները թույլ են տալիս ընդդիմադիր հարյուր հազարավոր քաղաքացիներին ուղղված վիրավորանքներ, ընդդիմությունը պարտավոր է ձևակերպել հստակ, կոշտ և կազմակերպված պատասխան։
     Չեմ կարող պատկերացնել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը հաշտ են իրենց ժողովրդին ուղղված վիրավորանքներին։ Եթե այդպես չէ, ապա դա պետք է ապացուցվի ոչ թե հատվածական հայտարարություններով, այլ՝ գործողությամբ։ Թե որպես ընդդիմադիր ընտրող, թե որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ՝ ակնկալում եմ կոշտ պատասխան։
     Իշխան Սաղաթելյանի միասնական հանրահավաքի առաջարկը հենց այն հարմար առիթն է, որտեղ քաղաքական ընդդիմադիր ուժերը հստակ ցույց կտան, որ նրանք տեր են կանգնում իրենց ընտրողների պատվին և արժանապատվությանը»:

«Այ թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ հայ ընտրողին «շուն ու շանգյալ» ասես»․ Լևոն Ջավախյան

«Այ թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ հայ ընտրողին «շուն ու շանգյալ» ասես»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԷՍ ՈԻ՞Ր ՀԱՍԱՆՔ
     Նիկոլի մտքով իսկ չի անցնում, որ Հայաստանում էնքան «շուն ու շանգյալ կա» ,որ ընդդիմությանը ձայն տա…
     Դուք պատկերացնո՞ւմ եք, էդ մարդանմանն ինձ ու իմ նման կողմնորոշում ունեցող ընտրողներին շուն ու շանգյալ ա ասում…
     Այ կապիտուլյանտ, այ հողատու, այ դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ «շուն ու շանգյալ» ասես, հայ ընտրողին «շուն ու շանգյալ» ասես…
     Տո, շունն էլ ես դու, շանգյալն էլ, շան արտաթորանքն էլ… Տո, աննամուս, տո, անպատկառ, տո անամոթ, որ սնվում ես միայն և միայն թույն ու թարախով ու բերանիցդ էլ միայն փթիր, կղկղանք ու զիբիլ շաղ տալիս…
     Եվ ո՞վ ենք մենք, և ի՞նչ ազգ ու ժողովուրդ ենք, ի՞նչ նամուսի տեր, որ մեր գլխին էսպիսի գարշոկ ենք հանդուրժում…
     Ելիր, ով հայ ժողովուրդ` ում կյանքը անիծել է… Ընտրությունը քոնն է… Հանդուրժումը` ստրուկինը»։

«Սա արդարադատություն չէ, սա Փաշինյանի անվան դատարանի որոշումն է»․ Ոսկան Սարգսյան

«Սա արդարադատություն չէ, սա Փաշինյանի անվան դատարանի որոշումն է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա արդարադատություն չէ, սա Նիկոլ Փաշինյանի անվան դատարանի դատավորի որոշումն է
     Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Դատավոր Վահե Դոլմազյանը այդ որոշումով իր անունը դրեց հայտնի Մնացական Մարտիրոսյանի հետ նույն շարքում։ Կեցցե Հայաստանի դատարանը, աշխարհի «ամենաարդար» դատարանը։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց». Հրանտ Բագրատյան

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց». Հրանտ Բագրատյան

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում «Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց, ես դեռ չեմ խոսում ռազմական բաղադրիչի մասին, եթե Գյումրիի ռազմաբազան դուրս բերվի»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի առնվազն 24%-ով, իսկ կենսամակարդակը կնվազի 36%-ով, և մենք Եվրոպայից որևէ փոխհատուցում չենք ստանա։

Բագրատյանի գնահատմաբ՝ հայ բնակչությունը թանկ կվճարի Ռուսաստանի վրա Փաշինյանի «թքելու» համար։ «Դա գիտակցված արկածախնդրություն է»,- հավելել է Բագրատյանը։

«17 անձ ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով»․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնում է․ «Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի…

«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն բացառապես իրանական Նավահանգիստների և Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։

Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։

Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է, ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար»։

«Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության գործողությունները դառնալու են ավելի ագրեսիվ». Տիգրան Աբրահամյան

«Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության գործողությունները դառնալու են ավելի ագրեսիվ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի քվեարկության օրը մոտենում է, իշխանության բառապաշարն առավել խայտառակ դրսևորումներ է ստանալու, իսկ գործողությունները՝ դառնալու են ավելի ագրեսիվ։
     Այսօր ՔԿՀ-ում առիթ ունեցա զրուցելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, ով այսօր բանտում է, որովհետև իշխանությունը փորձում է զոռբայությամբ վերընտրվել, իսկ այդ ճանապարհին հնարավոր բոլոր «խոչընդոտները» հեռացվում են։
     Քանի դեռ իշխանությունը չի բախվել միասնական բռունցքի, փորձելու է կոտրել հանրային-քաղաքական դիմադրությունը և ապահովել իր քաղաքական երկարակեցությունը»: