
«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում «Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց, ես դեռ չեմ խոսում ռազմական բաղադրիչի մասին, եթե Գյումրիի ռազմաբազան դուրս բերվի»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի առնվազն 24%-ով, իսկ կենսամակարդակը կնվազի 36%-ով, և մենք Եվրոպայից որևէ փոխհատուցում չենք ստանա։
Բագրատյանի գնահատմաբ՝ հայ բնակչությունը թանկ կվճարի Ռուսաստանի վրա Փաշինյանի «թքելու» համար։ «Դա գիտակցված արկածախնդրություն է»,- հավելել է Բագրատյանը։