Հայաստանի ԱԳ նախարարն անհեթեթություն է անվանել երկիր 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին խոսակցությունները

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անհեթեթություն է անվանել երկիր 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին խոսակցությունները։

«300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն։ Մեր հերքումներից հետո այն կրկնելը նշանակում է, որ կրկնողը կամ հոգեպես հիվանդ է, կամ սրիկա է և մանիպուլացնում է զգայուն հարցի շուրջ», – հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ եթե հաջորդ հարցը լինի՝ քանիսը կվերաբնակեցվեն, ապա պատասխանը կլինի՝ ոչ մեկը։

Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. ԱԳՆ ղեկավար

Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Դրա մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցից հետո անցկացված մամուլի ասուլիսում։

Մեկնաբանելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրի մոտ»՝ Միրզոյանը հայտարարել է, որ չգիտի, թե դա ինչ է նշանակում, և լրագրողներին առաջարկել է հարցում ուղարկել։ Նախարարը կրկնել է ավելի վաղ հնչեցրած այն միտքը, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ բոլոր հարցերի շուրջ կառուցողական, առողջ քննարկումներով։

«Որևէ երկրի հետ մեր համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի հետ համագործակցությունն ուղղված չէ ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի դեմ»,- հայտարարել է Միրզոյանը։

Մհեր Գրիգորյանը Փաշինյանի փոխարեն կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Աստանայում. Ուշակով

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն:

Ուշակովը հայտնել է, որ ուրբաթ Աստանայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Նա նշել է, որ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ Հայաստանի որոշումը չի կարող անհանգստություն չառաջացնել Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների շրջանում։

«Դուք գիտեք, թե ինչ որոշումներ է ընդունել Հայաստանի ղեկավարությունը (ԵՄ-ի հետ – խմբ.) հնարավոր անդամակցության կամ համագործակցության ընդլայնման համատեքստում, ինչ ծրագրեր ունի Հայաստանը: Դա, իհարկե, չի կարող անհանգստություն չառաջացնել մյուս երկրների շրջանում, որոնք համագործակցում են Հայաստանի հետ Եվրասիական միության շրջանակում», — ասել է Ուշակովը:

Նա նշել է, որ այս բոլոր հարցերը հանդիպման ժամանակ կքննարկեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի մասին հաղորդագրությունների ֆոնին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան կհրավիրի անվտանգության կաբինետի նիստ: Դա տեղի կունենա առաջին անգամ այն պահից ի վեր, երբ լուրեր հայտնվեցին ԱՄՆ-ի և Իրանի միջև նախապատրաստվող համաձայնագրի մասին, որը արժանացել է իսրայելցի պաշտոնյաների խիստ քննադատությանը։ Վերջիններս մասնավոր զրույցներում այս նախաձեռնությունն անվանում են «վատ գաղափար», հաղորդում է CNN-ը:

Թեև Նեթանյահուն խուսափում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին հրապարակային քննադատությունից, իսրայելական երկու աղբյուրներ CNN հեռուստաալիքին հայտնել են, որ փակ քննարկումների ժամանակ վարչապետն ընդունել է իր սահմանափակ ազդեցությունը Վաշինգտոնում որոշումների ընդունման գործընթացի և Թեհրանի հետ նրա բանակցությունների վրա:

Իսրայելցի պաշտոնյաների կարծիքով՝ նախապատրաստվող գործարքի նախագիծն իր ներկայիս տեսքով անուշադրության է մատնում Իսրայելի առանցքային մտահոգությունները՝ Իրանի միջուկային ծրագրի և հարստացված ուրանի նրա պաշարների առնչությամբ:

Ավելին, ըստ առկա տվյալների, Իրանն ակտիվորեն պնդում է Լիբանանում հրադադարի ռեժիմի ամրապնդման վրա, մինչդեռ «Հըզբոլլահ» խմբավորումը զուգահեռաբար մեծացնում է ամենօրյա հարձակումների ինտենսիվությունը՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իսրայելական զորքերի դիրքերի և հյուսիսային սահմանի բնակավայրերի ուղղությամբ:

Ներքաղաքական ճնշում

Բենիամին Նեթանյահուն բախվում է աճող ճնշման ինչպես քաղաքական մրցակիցների, այնպես էլ սեփական կոալիցիայի անդամների կողմից: Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտը, որն այժմ ղեկավարում է հաջորդ ընտրություններում կառավարությունը փոխելուն միտված կուսակցությունը, իրավիճակը բնութագրել է հետևյալ կերպ.

«Սա Իսրայելի համար ոչ շահավետ պայմաններով պարտադրված հրադադար է, որը վտանգի է ենթարկում հյուսիսի բնակիչներին և ՑԱԽԱԼ-ի զինվորներին»։

Միևնույն ժամանակ, Նեթանյահուի ծայրահեղ աջ քաղաքական դաշնակիցները՝ նախարարներ Իտամար Բեն-Գվիրը և Բեցալել Սմոտրիչը, շատ ավելի ագրեսիվ ռազմական պատասխանի կոչ են արել:

Բեն-Գվիրը Նեթանյահուին կոչ է արել բացահայտ վեճի մեջ մտնել Թրամփի հետ և «հստակ հասկացնել, որ Իսրայել պետությունը նման բան չի հանդուրժի»:

Սմոտրիչը հայտարարել է, որ «ռազմավարական սպառնալիքին չի կարելի պատասխանել միայն պաշտպանությամբ. անհրաժեշտ է փոխել բուն խաղի կանոններն ու հավասարումը»։

«Յուրաքանչյուր պայթած անօդաչու թռչող սարքի դիմաց Բեյրութում պետք է 10 շենք փլուզվի»,- ընդգծել է Սմոտրիչը։

Չդադարող քննադատության ֆոնին Նեթանյահուն երկուշաբթի հանդես է եկել տեսաուղերձով, որում հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը կուժեղացնի հարվածները Լիբանանում՝ «Հըզբոլլահի» անօդաչուների զանգվածային գրոհներով ուղեկցված օրվանից հետո:

«Մենք պետք է ավելի շատ հարվածներ հասցնենք, մեծացնենք ինտենսիվությունը: Մենք նրանց վճռական պատասխան կտանք»,- հայտարարել է Նեթանյահուն։

Գագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Մեր վարկանիշը ինչքան պետք է բարձր է. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարծեցել է իշխող «ՔՊ» կուսակցության վարկանիշով։

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ Երևան կատարած կայծակնային այցից հետո անցկացված մամուլի ասուլիսում Միրզոյանին հարցրել են այցի և նախընտրական քարոզարշավի կապի մասին։ Միրզոյանը կտրականապես չի համաձայնել Փաշինյանին աջակցություն ցուցաբերելու վարկածի հետ՝ հայտարարելով.«Ընդդիմախոսները կտրվել են իրականությունից»։ Նա բաց չի թողել նաև ընդդիմությանն ընտրողներին կաշառելու մեջ մեղադրելու հնարավորությունը։

Իշխող կուսակցության վարկանիշի վրա Ռուբիոյի այցի հնարավոր ազդեցության համատեքստում Միրզոյանը հայտարարել է, որ իշխող ուժի վարկանիշն այնքան բարձր է, որ եթե չլինեին օրենսդրական սահմանափակումները և խորհրդարանում պարտադիր երեք ուժերի ներկայության պահանջը, այն միանձնյա կձևավորեր խորհրդարանը։ Բայց նրանք ստիպված են հանդուրժել «довесок». Միրզոյանն գործածել է հենց այդ բառը։

Այն հարցին, թե այդ դեպքում ո՞րն էր մեկ ժամով ժամանելու անհրաժեշտությունը, Միրզոյանը հայտարարել է, որ ստորագրված փաստաթղթերն այնքան կարևոր էին, որ ցանկություն կար դա անել որքան հնարավոր է շուտ։