Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անհեթեթություն է անվանել երկիր 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մասին խոսակցությունները։
«300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն։ Մեր հերքումներից հետո այն կրկնելը նշանակում է, որ կրկնողը կամ հոգեպես հիվանդ է, կամ սրիկա է և մանիպուլացնում է զգայուն հարցի շուրջ», – հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ եթե հաջորդ հարցը լինի՝ քանիսը կվերաբնակեցվեն, ապա պատասխանը կլինի՝ ոչ մեկը։