ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է, որ առաջիկա մի քանի ժամում աշխարհը լավ լուրեր կստանա Իրանի հարցով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստան կատարած դիվանագիտական այցի ընթացքում Նյու Դելիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա մի քանի ժամում Իրանի հետ համաձայնագրի հարցով աշխարհը «լավ լուրեր» կստանա, հայտնում է The Guardian-ը։

«Ես իսկապես կարծում եմ, որ, հնարավոր է, առաջիկա մի քանի ժամում աշխարհը լավ լուրեր ստանա», – ասել է Ռուբիոն լրագրողներին։  Նա հավելել է, որ Իրանի հետ խաղաղ բանակցություններում ձեռք է բերվել «նշանակալի» առաջընթաց, սակայն զգուշացրել է, որ դա «վերջնական առաջընթաց չէ»։

Ռուբիոն կրկնել է, որ Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք, և որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի համաշխարհային ծովային նավագնացության համար՝ առանց Թեհրանի կողմից անվտանգ անցման համար վճար գանձելու։  «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել՝ աշխատելով Պարսից ծոցի տարածաշրջանում մեր գործընկերների հետ մի ծրագրի շուրջ, որը ի վերջո՝ եթե հաջողվի՝ կարող է մեզ տալ ոչ միայն ամբողջությամբ բաց նեղուց… այլև լուծել մի շարք առանցքային հարցեր, որոնք նախկինում ընկած էին Իրանի միջուկային զենք ստեղծելու հավակնությունների հիմքում», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի շուրջ 100 մետր երկարությամբ ստորգետնյա թունելի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող՝ շուրջ 100 մետր երկարությամբ, չորս ապաստարաններով ստորգետնյա թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին։

ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, թունելը հայտնաբերվել է Լիբանանի հարավում՝ Դով լեռան շրջանում։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիական անձանց և Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներին սպառնացող վտանգների դեմ և գործում է քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան», – ասվում է ՑԱՀԱԼ-ի հայտարարության մեջ։

Իրանի ԻՀՊԿ-ի հրամանատարը ցանկացած նոր ագրեսիայի դեպքում «դժոխային» պատասխան է խոստացել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած նոր գործողություն կառաջացնի «կործանարար և դժոխային» պատասխան, որը կտարածվի ամբողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, հաղորդում է Tasnim-ը։

Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին կիրակի ուղերձ է հրապարակել, որը նվիրված է ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգստային Խորրամշահր քաղաքի՝ Սադամ Հուսեյնի օրոք իրաքյան զորքերից ազատագրման 44-րդ տարեդարձին, ինչպես նաև Դիմադրության, անձնազոհության և Հաղթանակի ազգային օրվան։

Վերջին ամերիկա-իսրայելական պատերազմը անվանելով «երրորդ պարտադրված պատերազմ»՝ Վահիդին ասել է, որ իրանցի ժողովուրդը կրկին հաղթանակ է տարել «սիոնիստա-ամերիկյան թշնամու ահաբեկչական հարձակումից» հետո, որի հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, ռազմական հրամանատարներ, պաշտոնյաներ և Մինաբի դպրոցական աղջիկներ։

Նա ասել է, որ թշնամին, բախվելով 40-օրյա «ջախջախիչ դիմադրությանը» և Իրանի զինված ուժերի «վճռական ու կործանարար պատասխանին», ի վերջո ստիպված է եղել «ստորացված կերպով» ձգտել հրադադարի, և այժմ ականատես է լինում իրանցի ժողովրդի վճռականությանը՝ վրեժ լուծելու Իրանի սպանված գերագույն առաջնորդի համար։

ԻՀՊԿ-ի հրամանատարը վերջին հակամարտությունը անվանել է «հիբրիդային պատերազմ», սակայն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերի վճռական պատասխանը, որն ամրապնդվել է ժողովրդի աջակցությամբ, տապալել է թշնամու նպատակները և չեզոքացրել նրա «սատանայական մտադրությունները»։

Վահիդին ասել է, որ Խորրամշահրի դասը ներքին հզորության վրա հենվելն ու ակտիվ զսպումն է՝ հավելելով, որ Իրանի հաջողությունները միջուկային, հրթիռային, պաշտպանական և հարձակողական ներուժի ոլորտներում ստիպել են թշնամիներին վերանայել իրենց հաշվարկները։

Հրամանատարը նշել է, որ իրանցի ժողովրդի վճռական ներկայությունը երկրի ամենամեծ ռազմավարական հարստությունն է և անխորտակելի պատնեշ՝ թշնամական դավադրությունների ու ներթափանցման դեմ։

Ըստ նրա, Իրանի զինված ուժերը ներկայումս գտնվում են պատրաստվածության և ակտիվ զսպման ամենաբարձր մակարդակի վրա՝ հրթիռային, օդային, ռազմածովային, ցամաքային, տիեզերական և կիբեռնետիկ ոլորտներում։

«Թշնամու կողմից վերսկսված ցանկացած ագրեսիա կհանդիպի կործանարար և դժոխային պատասխանի՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային մասշտաբով», – նախազգուշացրել է նա։

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Հրանտ Վարդանյան փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանում

Մայիսի 24-ին, ժամը 03։43-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցում այրվում են մալուխներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։50-ին, մարվել՝  05։03-ին։ Այրվել է էլեկտրական ենթակայանը (մոտ 40 քմ)՝ գույքով։