Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2026 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը:

Մրցույթի նպատակներն են`

·         զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը,

·         ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում,

·         խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք.

·         կունենան կիրառական նշանակություն,

·         ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,

·         ունեն հանրային մասնակցության բաղադրիչ:

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

·         հայտերի ընդունում և նախնական ընտրված հայտերի գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,

·         փորձագետների կողմից հայտերի փորձագիտական գնահատում՝ շնորհանդեսի միջոցով,

·         մրցույթի արդյունքների ամփոփում և յուրաքանչյուր անվանակարգում հաղթող հայտատուների պարգևատրում։

Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

Կենսաբազմազանություն, կլիմայական անցում, կայուն էներգետիկ զարգացում և ռեսուրսների անվտանգ կառավարում

Անվանակարգերը հետևյալն են՝

·         ֆիզիկամաթեմատիկական գիտություններ

·         քիմիական գիտություններ

·         գիտություններ Երկրի մասին

·         գյուղատնտեսական գիտություններ

Թվային փոխակերպում, կլիմայական տվյալների համակարգեր և կանաչ ենթակառուցվածքներ

Անվանակարգերը հետևյալն են՝

·         տեղեկատվական տեխնոլոգիաներ

·         տեխնիկական գիտություններ

·         ճարտարապետություն

Կենսաբժշկական ապահովություն, անհատականացված առողջապահական ծառայություններ և նեյրոհոգեբանական բարեկեցության խթանում

Անվանակարգերը հետևյալն են՝

·         կենսաբանական գիտություններ

·         բժշկական գիտություններ

·         դեղագործական գիտություններ

·         հոգեբանական գիտություններ

Կանաչ տնտեսություն, ռազմավարական կառավարում և տնտեսական կայունություն

Անվանակարգերը հետևյալն են՝

·         տնտեսագիտություն

·         իրավաբանական գիտություններ

·         քաղաքական գիտություններ

·         սոցիոլոգիական գիտություններ

·         ռազմական գիտություններ

Ստեղծագործ տնտեսություն, մշակութային ժառանգություն և մարդկային կապիտալի զարգացում

Անվանակարգերը հետևյալն են՝

·         պատմական գիտություններ

·         բանասիրական գիտություններ

·         արվեստագիտություն

·         մանկավարժական գիտություններ

«Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային հասցեին` համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Սփյուռքից ներկայացվող հայտերը կարող են ընդունվել նաև անգլերեն կամ ռուսերեն՝ համաձայն ներկայացված ձևաչափի»,- ասված է հաղորդագրությունում:

Ուշադրություն. Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 699 (642) և 010 599 699 (643) հեռախոսահամարներով:

Հրահանգել են Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված բժշկուհուն ազատել աշխատանքից

Այսօր՝ մայիսի 18–ին, Արաբկիրում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած կնոջը՝ Արփինե Սողոյանին,  ցանկանում են ազատել Երևանի թիվ 16 պոլիկլինիկայից, որտեղ նա մանկաբարձ–գինեկոլոգ է։

NEWS.am–ի տեղեկություններով նրան հոդորել են սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից, սակայն նա չի ընդունել այդ առաջարկը, ասել է՝ եթե ուզում եք՝ ազատեք։

Մեր տեղեկություններով ազատման հրահանգը եղել է Երևանի քաղաքապետարանից։

Ի դեպ, միջադեպի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հենց այդտեղ է եղել, և ճանաչում է բժշկուհուն։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցել է նրան և ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չէր տվել, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։ 

«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը».Փաշինյանը հունից դուրս եկավ եւ սկսեց գոռգոռալ

ԱՄՆ-ին ուղղված Իրանի նոր առաջարկը պարունակում է 14 կետ․ Tasnim

Հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի նոր առաջարկը բաղկացած է 14 կետից։ Այն Պակիստանի միջոցով արդեն փոխանցվել է ԱՄՆ ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նրա տեղեկություններով՝ տեքստում հիմնական շեշտը դրված է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։

Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ պակիստանյան կողմն ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել հակամարտության դադարեցման վերաբերյալ իրանական կողմի վերանայված առաջարկը։

Շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա, նշում է գործակալությունը։

Այսօրվա հերոսը մայրիկս էր՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը. փաստաբան Տաթև Սողոյան

Այսօր Արաբկիրում քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կինը արցախցի փաստաբան Տաթև Սողոյանի մայրն է։

Նա Facebook–ի իր էջում գրել է. «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:

Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:

Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցել է նրան և ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չէր տվել, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։ 

«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը».Փաշինյանը հունից դուրս եկավ եւ սկսեց գոռգոռալ

Լեռնային Ղարաբաղի կորստից հետո առաջացած անորոշության ժառանգությունը. «The Irish Times»-ի ռեպորտաժը «Եռաբլուրից»

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվող տապանաքարերի վրա նշված ամսաթվերը պատմում են Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի համար մղված մարտերի պատմությունը, գրում է The Irish Times-ը։

Այստեղ իրար հաջորդող շարքերում հուղարկավորված են առաջին պատերազմի՝ 1988–1994 թվականներին զոհված հայ զինվորները։ Մի փոքր առաջ գնալով՝ սկսում ես տեսնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված տղամարդկանց գերեզմանները։

2023 թվականին Ադրբեջանի վերջին կայծակնային հարձակումը վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և ծանր հարված հասցրել Հայաստանին։ Դա ստիպել է շուրջ 100 հազար էթնիկ հայերի լքել իրենց տները՝ հավանաբար ընդմիշտ։

Այստեղ հուղարկավորվածների թվում շատ են երիտասարդ դեմքերը։ Գերեզմանների վրա ծածանվում են հայկական դրոշները։ Երկու եղբայր՝ երկուսն էլ ծնված 1994 թվականին, թաղված են կողք կողքի՝ նույն հողակտորում։ Մեկը զոհվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2023-ին։

Քիչ այն կողմ մի հայր դանդաղ մաքրում է 2020 թվականին զոհված որդու գերեզմանը։

«Տասնինը տարեկան էր»,- ասում է նա՝ գլուխը տարուբերելով։

Քահանան աղոթք է կարդում մարդկանց մի մեծ խմբի համար։

Տարեց ամուսինները խնամում են իրենց որդու գերեզմանը, ով զոհվել է երեք տասնամյակ առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ։ Նա 25 տարեկան էր։

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկիր է։ Արևելքից այն սահմանակից է նավթով հարուստ Ադրբեջանին, իսկ արևմուտքից՝ մեկ այլ պատմական հակառակորդի՝ Թուրքիային։

Օրը մառախլապատ էր, բայց այնուամենայնիվ հնարավոր էր տեսնել Արարատ լեռան ձյունը. հսկայական մի գագաթ, որն իշխում է հայկական մայրաքաղաքից այն կողմ գտնվող հարավ-արևմտյան հորիզոնում։ Հայերի համար խորհրդանշական այս լեռն այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում և ամեն օր հիշեցնում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական շախմատային տախտակի վրա երկրի ունեցած դիրքի մասին։

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումը «իշխանության վակուում» է ստեղծել Հարավային Կովկասում, որից կարողացել է օգտվել նաև Ադրբեջանը։ Դրանից հետո իրավիճակը տեղափոխվել է դիվանագիտական և քաղաքական հարթություն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Սպիտակ տանը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը դիտարկվում է որպես խաղաղության պայմանագրի նախագուշակ։

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է որոշակի փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ նախքան Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Փաշինյանն, ըստ պարբերականի տվյալների, պատրաստ է գնալ սահմանադրական փոփոխությունների, թեև դա կախված կլինի նրանից, թե արդյոք նա կպահպանի իշխանությունը հաջորդ ամիս կայանալիք ընտրություններից հետո։

«Երևանի ավտոբուսը» պնդում է, որ դիզվառելիքի ձեռքբերման գործընթացում չարաշահումներ թույլ չի տվել

«Երևանի ավտոբուս» ընկերությունը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, թե իրականությանը չի համապատասխանում Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի պնդումը, թե իրենց ընկերությունը դիզվառելիքի ձեռքբերման գործընթացում չարաշահումներ է թույլ տվել՝ համայնքին հասցնելով 60 մլն դրամի վնաս։

Պարզաբանման մեջ ասվում է. «Երևանի ավտոբուս» ընկերության կարիքների համար դիզելային վառելիք ձեռք բերելու համար նախապես կազմակերպվել է գնման բաց, մրցակցային և թափանցիկ 3 ընթացակարգ՝ ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/11, ԵԱ-ՀԲՄԱՊՁԲ-26/17 և ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/20 ծածկագրերով։ Այսինքն, ընկերությունը սկզբնապես ընտրել է ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։

Ընթացակարգերը, սակայն, չեն կայացել, քանի որ դրանց մասնակցել է միայն «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որի ներկայացրած գնային առաջարկները գերազանցել են սահմանված նախահաշվային՝ 1 լիտրի դիմաց 500 դրամ արժեքը` կազմելով 1 լիտրի դիմաց 550 դրամ: Բացի այդ, նույն ընկերությունը, լինելով դիզվառելիքի գործող մատակարարը, 2026-ի մարտի 24-ին պաշտոնապես հրաժարվել է պայմանագրով նախատեսված գնով դիզելային վառելիքի լրացուցիչ քանակ մատակարարելու առաջարկից՝ պատճառաբանելով համաշխարհային գնաճը։

Դիզվառելիքի պաշարների սպառման և մայրաքաղաքի հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքի խաթարման իրական վտանգի պայմաններում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, «Երևանի ավտոբուս» ընկերությունը, առաջնորդվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, կազմակերպել է մեկ անձից գնման հրատապ ընթացակարգ՝ ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով։

Հրատապ գնման հրավերն ուղարկվել է 7 հնարավոր մասնակցի։ Սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 550 դրամ և «Պրեմիում Օիլ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 545 դրամ գնային առաջարկով։ Քանի որ օրենքով և հրավերով սահմանված ժամկետում ներկայացված առաջարկների համեմատությամբ նվազագույն գինն առաջարկել է «Պրեմիում Օիլ»-ը, հենց այդ հիմքով էլ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընտրել է նրան, ինչը բխել է գնումների գործընթացում մրցակցության, թափանցիկության ու մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքներից։

Ուշագրավ է, որ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը հետագայում՝ 2026-ի մայիսի 13-ի գրությամբ, ինքն է հայտնել, որ շուկայում վառելիքի գների նվազումը սկսվել է դեռևս մայիսի 3-ից, իսկ որոշ լցակայաններում դիզելային վառելիքի արժեքը կազմել է 510-520 դրամ։ Մինչդեռ նույն ընկերությունը 2026-ի մայիսի 5-ին տվյալ գնման ընթացակարգի շրջանակում ներկայացրել է 550 դրամ գնառաջարկ և մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը՝ մայիսի 6-ը՝ ժամը 10։00-ն, այն չի փոփոխել։

Գնման ընթացակարգի արդյունքներով 2026 թվականի մայիսի 6-ին սահմանված կարգով հրապարակվել է պայմանագիր կնքելու որոշման հայտարարությունը և միայն դրանից հետո՝ 2026 թվականի մայիսի 7-ին, «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը դիմել է «Երևանի ավտոբուս» ընկերությանը և առաջարկել 400.000 լիտր դիզելային վառելիքը մատակարարել 1 լիտրը 500 դրամով։

«Գնումների մասին» օրենքի և գնման հրավերի պայմանների համաձայն՝ մասնակիցը կարող է փոփոխել հայտը միայն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը, հետևաբար «Երևանի ավտոբուս» ընկերությունը ոչ միայն պարտավոր չէր ընդունել ժամկետից հետո ներկայացված առաջարկը, այլև չուներ դրա իրավական հնարավորությունը։ Հակառակ մոտեցումը կխախտեր գնումների մասին օրենսդրությունը, հավասար մրցակցության, թափանցիկության և մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքները։

«Երևանի ավտոբուս» ընկերությունը գործել է օրենքի շրջանակում՝ ընտրելով սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը, առաջնորդվելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու առաջնահերթությամբ:

Հետևաբար, առաջարկում ենք նախընտրական ինքնահաստատման և քվե կորզելու փորձերը չկիրառել մի ոլորտում, որտեղ մաթեմատիկական պարզ հաշվարկով, փաստերով հնարավոր է ջրի երես հանել ցանկացած ապատեղեկություն և պաշտոնապես հայտարարում ենք, որ Երևանի ավտոբուս» ընկերության հեղինակությունն արատավորող պնդումները զրպարտություն են, որոնք պետք է արժանանան իրավական գնահատականի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսրոպ Մանուկյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել՝ նշելով. «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 06.05.2026 թ.-ին ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով անցկացված ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ կարգով ձեռք է բերում շուրջ 500 000 լիտր դիզ վառելիք՝ 545 դրամով, այն պարագայում ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, երբ լցակայաններում նույն դիզ վառելիքի մանրածախի արժեքը 510-520 դրամ է։ Բնականաբար մեծածախի գինը սովորաբար մոտ 15-20% ավելի էժան է լինում, այսինքն ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 120 դրամ ավելի թանկ գնով։

Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս, կամ «թալանում» են 60 մլն դրամ»։