Պետդուման լիազորել է Պուտինին զորքեր տեղակայել այլ երկրներում՝ արտասահմանում գտնվող ռուսներին «պաշտպանելու» համար

Պետդուման չորեքշաբթի օրը երկրորդ և երրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց օրենք, որը զգալիորեն ընդլայնում է նախագահի լիազորությունները՝ արտերկրում զինված ուժեր կիրառելու հարցում։

«Քաղաքացիության մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ Վլադիմիր Պուտինն այսուհետ կարող է բանակը ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար, եթե նրանք արտերկրում ենթարկվեն «ձերբակալության, կալանավորման կամ քրեական հետապնդման»։

Խոսքը հատկապես այն դեպքերի մասին է, երբ ռուսաստանցիները ձերբակալվում են միջազգային այնպիսի դատական մարմինների կամ օտարերկրյա դատարանների կողմից, որոնց իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում։ Պետդումայի մամուլի ծառայությունը նշում է, որ օրենքն ուղղված է «ոչ բարեկամական պետությունների անօրինական գործողություններից» քաղաքացիների պաշտպանության ուժեղացմանը։

«Անվտանգության մասին» դաշնային օրենքի գործող խմբագրությամբ՝ նախագահն իրավունք ունի զորքեր գործուղել արտերկիր, եթե այլ պետությունների կամ միջազգային կառույցների որոշումները «հակասում են ՌԴ շահերին» կամ «Ռուսաստանի հանրային իրավակարգի հիմքերին»։

Պուտինի՝ բանակն արտասահմանում կիրառելու լիազորությունների ընդլայնման որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի առաջատար երկրների մի շարք նախազգուշացումներից հետո։ Վերջիններս պնդում են, որ Կրեմլը նախապատրաստվում է եվրոպական մեկ կամ մի քանի պետությունների հետ հնարավոր ռազմական բախմանը։

Հարկ է նշել, որ դեռևս նախորդ տարվա ամռանը Գերմանիայի հետախուզության (BND) ղեկավարը նախազգուշացրել էր Մերձբալթյան երկրներում ռուսական հնարավոր սադրանքների մասին, որոնք կարող են իրականացվել «ղրիմյան սցենարով»։ Այս կանխատեսումներին լրացրեց նաև Դանիայի հետախուզությունը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի ռազմական ներուժը թույլ է տալիս առաջիկա հինգ տարում լայնածավալ պատերազմ հրահրել Եվրոպայի դեմ։

Ամերիկյան հետախուզությունը 2026 թվականի մարտին նախազգուշացրել է, որ Պուտինը կարող է գնալ ուկրաինական հակամարտության «գիտակցված էսկալացիայի»՝ ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի հետ ուղղակի բախում և միջուկային զենքի կիրառման սպառնալիք։

Նիդերլանդների հետախուզական ծառայության (MIVD) տվյալներով՝ Կրեմլին անհրաժեշտ կլինի մոտ մեկ տարի՝ ՆԱՏՕ-ի հետ «տարածաշրջանային հակամարտության» համար բավարար ուժեր կուտակելու նպատակով։ MIVD-ի գնահատմամբ՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման նպատակը ոչ թե Դաշինքի ռազմական ջախջախումն է, այլ «սահմանափակ տարածքային ձեռքբերումների միջոցով քաղաքական պառակտում մտցնելը»։ Ընդ որում, հետախույզները չեն բացառում, որ այս արդյունքին հասնելու համար Մոսկվան կարող է դիմել միջուկային շանտաժի։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետները դեռևս հոկտեմբերին փաստել էին, որ Ռուսաստանում արդեն մեկնարկել է նմանատիպ հակամարտության նախապատրաստման «զրոյական փուլը»։ Ըստ ISW-ի վերլուծաբանների՝ այդ մասին են վկայում երկրի արևմտյան սահմանամերձ գոտում ռազմական օկրուգների վերակազմավորումը և Ֆինլանդիայի հետ սահմանին նոր ռազմաբազաների հիմնումը։ Բացի բուն ռազմական տեղաշարժերից, որպես նախապատրաստական քայլեր են դիտարկվում նաև իրականացվող դիվերսիաները, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներին միջամտությունները, GPS ազդանշանների խլացումը, ինչպես նաև հրդեհումներն ու օդային տարածքում տեղի ունեցող պարբերական սադրանքները։

Ռուսաստանում կոչ են արել այլևս չընդունել Փաշինյանին Մոսկվայում I ԼՈՒՐԵՐ I 16:00

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Ծառուկյանն Իջևանում խոսել է ճգնաժամի, սոցիալական անարդարության և երկրի առջև ծառացած սպառնալիքների մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչների հետ, որտեղ հանդես է եկել ծավալուն ելույթով՝ նվիրված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, աղքատությանը, կառավարմանը և անվտանգության հարցերին:

Ելույթի ընթացքում քաղաքական գործիչը հայտարարել է, որ Հայաստանում պահպանվում են լուրջ սոցիալական խնդիրներ, այդ թվում՝ գների աճը, բնակչության պարտքերը և հիմնական ծառայությունների հասանելիության վատթարացումը:

Ծառուկյանն ընդգծել է, որ բազմաթիվ քաղաքացիներ բախվում են ֆինանսական դժվարությունների և բժշկական օգնության ու սոցիալական աջակցության սահմանափակ հասանելիությանը՝ նշելով համակարգային բարեփոխումների և ռեսուրսների ավելի արդար բաշխման անհրաժեշտությունը:

Նա նաև հայտարարել է, որ երկրի գլխավոր խնդիրներից մեկը պետական կառույցներում արդյունավետ կառավարման և մասնագիտական կադրերի պակասն է՝ կոչ անելով պաշտոններում նշանակել փորձ ու կարողություններ ունեցող մասնագետների։

Քաղաքական գործիչը հատուկ ուշադրություն է դարձրել գյուղական շրջանների խնդիրներին՝ նշելով սահմանամերձ համայնքների խնդիրները, այդ թվում՝ ենթակառուցվածքների, աշխատատեղերի և պետական աջակցության պակասը։

Հանդիպման ընթացքում Ծառուկյանը հայտարարել է, որ հասարակության մեջ ուժեղանում է պետական ինստիտուտների նկատմամբ անվստահությունը և աճում է սոցիալական լարվածությունը, ինչը, նրա խոսքով, պահանջում է իրավիճակի կայունացմանն ուղղված հրատապ միջոցառումներ:

Նա նաև անդրադարձել է ժողովրդագրական և աշխարհաքաղաքական ռիսկերի թեմային՝ նշելով, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում երկիրն ապագայում կարող է բախվել լուրջ հետևանքների:

Ելույթն ուղեկցվել է բնակիչների բազմաթիվ հարցադրումներով, ովքեր բարձրացրել են գործազրկությանը, գյուղատնտեսությանը, պարարտանյութերի գներին, ջրամատակարարմանը և տարածաշրջանի ենթակառուցվածքների վիճակին վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Ծառուկյանն ընդգծել է, որ իր քաղաքական ուժը պատրաստ է առաջարկել բարեփոխումների ծրագիր, և քաղաքացիներին կոչ է արել մասնակցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

ՔՊ–ի քարոզչական պաստառը՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա «Հետք»

Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեության հասցեից մոտ 100 մետր հեռավորությամբ՝ Էջմիածնի Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքի վրա, մի քանի օր է` քարոզչական պաստառ է փակցված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզական պաստառը՝ վարչապետի լուսանկարով, չեն «տեսնում» ո´չ հանձնաժողովի անդամները, ո´չ Վաղարշապատի համայնքապետարանը, գրում է «Հետքը»։

Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա, վճարովի գովազդային վահանակների վրա, ընտրական շտաբների վրա։

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:

Թրամփը ժամանել է Պեկին – NEWS.am

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան ժամանել է Պեկին: Վերջին 9 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահն առաջին անգամ է պետական այցով ժամանել Պեկին։

Նախագահական օդանավը վայրէջք է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայանում։

Թրամփի եռօրյա այցը կտևի մայիսի 13-ից 15-ը. ծրագրված են բացառապես մայրաքաղաքային հանդիպումներ, այլ քաղաքներ այցելությունների մասին չի հաղորդվում։

Սպիտակ տան տարածած ժամանակացույցի համաձայն՝ չորեքշաբթի օրը Պեկինում ԱՄՆ նախագահի համար միջոցառումներ նախատեսված չեն։ Հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ամերիկյան առաջնորդին կընդունի Ժողովրդական համագումարների դահլիճում, որտեղ 10:15-ին նրանք կանցկացնեն երկկողմ հանդիպում։ Հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները ժամը 18:00-ին կմասնակցեն պաշտոնական բանկետի։

Ուրբաթ օրը՝ ժամը 11:30-ին, Թրամփն ու Սի Ծինփինը կունենան համատեղ լուսանկարահանում, որին՝ 11:40-ին կհաջորդի համատեղ թեյախմությունը, իսկ 12:15-ին՝ երկկողմ ճաշը, որից հետո Թրամփը հետ կվերադառնա Վաշինգտոն։

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Մարալիկում – NEWS.am