Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը

Արտաքին
23:35 25-03-2026

Որոշ բարեկամ երկրների թույլատրել ենք անցնել Հորմուզի նեղուցով. Աբբաս Արաղչի

Որոշ երկրների, որոնց մենք ճանաչել ենք որպես մեր բարեկամներ, թույլատրել ենք անցնել Հորմուզի նեղուցով, դրանք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրաքը և Պակիստանը։

Երևանում «Հարսնաքար»-ի մոտ «BMW X5»-ի, «Tesla»-ի և «Toyota»-ի վթարի հետևանքով 3 վիրավորներից մեկը մահացել է

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է ապրիլի 25-ին Երևանում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, հիվանդանոցում մահացածի և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «BMW X5»-ը վարել է 35-ամյա Գեղամ Խաչատրյանը, «Tesla»-ն վարել է 36-ամյա Անդրանիկ Պողոսյանը, «Toyota»-ն վարել է 75-ամյա Ազատ Գրիգորյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Իսրայելը պատերազմի սկսվելուց ի վեր Լիբանանին է հասցրել ամենաուժեղ հարվածը

Իսրայելը պատերազմի սկսվելուց ի վեր Լիբանանին է հասցրել ամենաուժեղ հարվածը։

Իսրայելի բանակը հարձակվել է ավելի քան 100 «Հեզբոլլահի» թիրախների վրա Բեյրութում, Բեկաայի հովտում և Լիբանանի հարավում։ Օպերացիայում ներգրավված են եղել մոտ 50 օդային մարտական ինքնաթիռ։

Ռազմական աղբյուրների համաձայն՝ մի քանի րոպեների ընթացքում արձակվել է մոտ 160 մարտական միջոց։ Թիրախները ներառել են նաև խիտ բնակեցված տարածքներ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է հարյուրավոր վիրավորների և տասնյակ մահերի մասին։ Հետագայում ճշտվել է՝ զոհերի թիվը հասել է 254-ի, վիրավորների թիվը՝ ավելի քան 1100։

Վերջին մեկ ամսում Լիբանանում մահացել է ավելի քան 1500 մարդ, մեկ միլիոնից ավելի մարդ տեղահանվել է։

«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

«Ուժեղ Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը, այս անգամ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում:

Դաշինքի անդամները շրջում են Աջափնյակում և քաղաքացիներին ծանոթացնում Սամվել Կարապետյանի ծրագրերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ուժեղ Հայաստանը» կարծես այլևս դաշինք չէ

Վերջերս հայտնի էր դարձել, որ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինք է կազմել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ:

Երեկ տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել են ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։ Ուշագրավ է, որ այդ անունների մեջ չկան վերոնշյալ կուսակցությունների անդամների անունները:

Դրանից կարելի է ենթադրել, որ «Ուժեղ Հայաստանը» կարծես այլևս դաշինք չէ:

Հավանական է, որ պատճառն այն է, որ իշխանության կողմից ընդունված «Ընտրական օրենսգրքի» փոփոխության համաձայն՝ այլևս հնարավոր չէ կիրառել Սամվել Կարապետյանի անունը, ուստի այս պայմաններում դաշինք կազմելու իմաստը վերանում է:

Հիշեցնենք, որ Oragir.News-ը անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը եղել է Տիգրան Ավինյանի փաստաբանը:

Հրապարակումներից մեկում էլ անդրադարձել էինք նրան, թե ինչու է «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմել «Նոր դարաշրջան» կուսակցության հետ։ Պարզվում է՝ առանցքային կապող օղակը մեծ հաշվով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է:

Ուղղաթիռով՝ Նյու Յորքի երկնքում. Մարի Հովհաննիսյանի գրառումը՝ Պապ Պողոսյանից բաժանվելու լուրերի ֆոնին

Դերասանուհի Մարի Հովհաննիսյանի անձնական կյանքը վերջին շրջանում հայտնվել է համացանցի և մեդիադաշտի ուշադրության կենտրոնում։

Ամուսնությունից ընդամենը մի քանի ամիս անց տարածված բաժանման լուրերի ֆոնին՝ Մարին սոցիալական հարթակների իր էջում հանդես է եկել նոր ու բավականին խորհրդավոր հրապարակմամբ։ Մարին հետևորդների հետ կիսվել է տպավորիչ տեսանյութով՝ ցույց տալով, որ այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում։

Նա ուղղաթիռով շքեղ թռիչք է ունեցել Նյու Յորքի երկնքով, որտեղից բացվում է քաղաքի հայտնի համայնապատկերը։ Սակայն առավել մեծ ուշադրություն է գրավել տեսանյութին կից արված նրա ռոմանտիկ գրառումը. «Սերը երկնքում է»,- կարճ ու խորհրդավոր նշել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ Մարիի և Պապ Պողոսյանի հնարավոր բաժանման մասին լուրերը սկսեցին ակտիվորեն շրջանառվել այն բանից հետո, երբ զույգը սոցցանցերից հեռացրեց համատեղ լուսանկարները։ Այս նոր, սիրո մասին պատմող գրառումը հետևորդների շրջանում տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել. արդյո՞ք սա ակնարկ է ամուսնու հետ հարաբերությունները հարթելու և վերամիավորվելու մասին, թե՞ դերասանուհին կյանքի նոր ու անկախ փուլ է սկսել օվկիանոսից այն կողմ։

Թամարա Քալանթարյան

Թամարա Քալանթարյան

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ մի խումբ անձինք իրենց մոտ ապօրինի զենք են պահում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի բացահայտման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք և իրենց մոտ ու գրանցման հասցեներում պահում են զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ «Ցլիկ Հայկո» մականվամբ 26-ամյա Հայկազ Հ․-ն, «Քյարամիկ» մականվամբ 33-ամյա Քյարամ Ա․-ն, «Բջե» մականվամբ 64-ամյա Վարդան Հ․-ն, «Սևո» մականվամբ 49-ամյա Արմեն Մ․-ն, «Ուֆայի Գևոր» մականվամբ 44-ամյա Գևորգ Գ․-ն, «Բաքսիոր» մականվամբ 43-ամյա Սուրեն Խ․-ն, 37-ամյա Մհեր Պ․-ն, «Արծոյի տղա» մականվամբ 33-ամյա Արթուր Ա․-ն, «Քանաքեռցի չոփ» մականվամբ 56-ամյա Արթուր Թ․-ն, 35-ամյա Գարիկ Ա․-ն և 54-ամյա Արթուր Թ․-ն։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում

ԲՀԿ-ի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը․ Սուրեն Սուրենյանց

ԲՀԿ-ի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը:

Այս մասին հայտարարել է Առաջարկ Հայաստանին միացած քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Կա ուժ, որի հետ բացառում ենք համագործակցությունը, դա ՔՊ-ն է և իր արբանյակները»,- նշել է նա։