«Բա ասում ես՝ խաղաղություն ա՞, 300 հազար թուրք ա գալու». Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ

Բերդավանում քարոզարշավի ժամանակ քիչ առաջ վիճաբանություն սկսվեց տարեց բնակչի եւ ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջեւ։

«Բա ասում ես՝ խաղաղություն ա, 300 հազար թուրք ա գալու, Ղարաբաղում էլ են հենա թուրքերը»,– Փաշինյանին դիմեց տարեց քաղաքացին։

«Գլուխը պատին են տալիս ասողները»,– պատասխանել է Փաշինյանը հունից դուրս գալով։

Փաշինյանի աջակիցներն էլ սկսեցին գոռգոռալ՝փորձելով խլացնել քաղաքացու բողոքի ձայնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *