Շիրակի մարզում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անկախության» հրապարակում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Հարություն Ա․-ի վարած «Mercedes» և 41-ամյա Սարգիս Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ներից մեկի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ռիտա Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ինչու՞ են դեռևս հաշվառված ուրիշի բնակարանում

2024 թվականի սկզբին` 2 տարի առաջ, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է 3֊րդ մասի իր բնակարանը, սակայն առ այսօր, իբր օրինականություն քարոզող Փաշինյանները դուրս չեն գրվել փաստացի ուրիշին պատկանող բնակարանից։

Թերևս ողջամիտ բացատրություն կարող է լինել այն, որ բնակարանը վաճառվել է ձևական` եկամուտ օրինականացնելու նպատակով։

Իսկ թե ով է գնորդը, Oragir.News-ը կփորձի պարզել առաջիկայում։

Ամեն դեպքում, եթե Փաշինյանները վաղուց գրանցվել են այլ վայրերում, իսկ «գնորդը» իրականում հանդիսանում է Չեխովի 8/50 հասցեի սեփականատերը, ապա դա մեկ անգամ ևս փաստում է, թե ԱԺ ընտրությունների նախաշեմին ինչ ողբալի վիճակում են գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցակները։

Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:

Վայրի խոզերի ներխուժումը. Գերմանիայի Հագեն քաղաքի բնակիչները տագնապի մեջ են

Գերմանիայի Հագեն քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) վայրի խոզերը դարձել են լուրջ գլխացավանք 190,000 բնակիչների համար՝ աստիճանաբար կորցնելով վախը մարդկանցից և բնակելի թաղամասեր այցելելով նույնիսկ ցերեկային ժամերին:

Բնակիչների կողմից նկարահանված կադրերը փաստում են, թե ինչպես են տասնյակից ավելի կենդանիներ ազատ շրջում տների մոտ, ինչի պատճառով մարդիկ այժմ վախենում են նույնիսկ շներին զբոսանքի հանել:

Իրավիճակը սրվում է նրանով, որ որոշ բնակիչներ, հակառակ մասնագետների հորդորների, պատշգամբներից կերակրում են կենդանիներին, ինչն ավելի է գայթակղում նրանց մնալ քաղաքում:

Տեղացի անտառապահ Մարտին Հոլը նշում է, որ բնակելի տարածքներում որսն անհնար է և վտանգավոր, իսկ հատուկ հոտերով նրանց անտառ վերադարձնելու փորձերը հազիվ թե հաջողվեն:

Նա կարծում է, որ բնակիչները պետք է սովորեն համակեցության կանոնները. չմոտենալ կենդանիներին, դրսում սնունդ չթողնել և խոզին հանդիպելիս բարձր ձայներով կամ ծափերով նախապես տեղեկացնել սեփական ներկայության մասին, քանի որ վայրի խոզերը հարձակվում են միայն վախեցած կամ անակնկալի եկած մարդկանց վրա։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։

Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում ապրիլի 12-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին,15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 12-ին և 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։

Իսլամաբադի բանակցությունները ձախողվել են. Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել

Իրանը և Միացյալ Նահանգները չեն կարողացել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում։

ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Իսլամաբադից հեռացել է 21 ժամ տևած լարված քննարկումներից հետո՝ հայտարարելով, որ թեև երկխոսությունն էական էր, սակայն խաղաղության համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվել։

Վենսի խոսքով՝ սա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան ԱՄՆ-ի, քանի որ Թեհրանը հրաժարվել է ընդունել ամերիկյան կողմի պայմանները։

Բանակցությունների տապալման հիմնական պատճառը եղել է միջուկային զենքի խնդիրը. Վենսը շեշտել է, որ նախագահ Թրամփի վարչակազմի գլխավոր նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, սակայն Իսլամաբադում իրանական կողմը որևէ հստակ պարտավորություն այդ ուղղությամբ չի ստանձնել։

Այս ձախողումը նշանակում է, որ պատերազմական գործողությունները շարունակվելու են, քանի դեռ կողմերը չեն գտել փոխզիջման եզրեր ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցում։

Թրամփը վստահեցրել է, որ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը կին է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը կին է։

Թրամփը կոշտ և հուզական քննադատություն է արտահայտել իր նախկին դաշնակիցների դեմ պահպանողական լրատվամիջոցներում՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ առաջացած վիճահարույց իրավիճակի ֆոնին։ Նրանց թվում էին Թաքեր Կարլսոնը, Քենդիս Օուենսը, Մեգին Քելլին և Ալեքս Ջոնսը։ «Նրանք հիմար են, նրանք գիտեն դա, նրանց ընտանիքները գիտեն դա, և բոլորը գիտեն դա»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նա հատուկ անդրադարձել է Քենդիս Օուենսին, որը նախկինում վիճահարույց պնդումներ էր տարածել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի մասին։ Մասնավորապես, Օուենսը պաշտպանում էր այն տեսությունները, որ Բրիջիտը իրականում տղամարդ է և ենթարկվել է սեռի փոփոխության վիրահատության։ Այս տեսությունները հերքվել են և դատական ​​​​հայցի առարկա են։ ««Խենթ» Քենդիս Օուենսը, որը պնդում է, որ Ֆրանսիայի բարձր հարգված առաջին տիկինը տղամարդ է, մինչդեռ այդպես չէ»։ «Հուսով եմ (Բրիջիտ Մակրոնը) մեծ գումար կշահի ներկայիս դատական ​​գործընթացում։ Իրականում, իմ կարծիքով, Ֆրանսիայի առաջին տիկինն անհամեմատ ավելի գեղեցիկ կին է, քան Քենդիսը»։

Էջմիածնի հրապարակում հնչած կրակոցների դեպքով 1 անձ ձերբակալվել է

Այսօր՝ աօրիլի 11-ին, Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

1 անձ ձերբակալվել է:

Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էջմիածնի գլխավոր հրապարակում: Դեպքի վայրում հայտնաբերվել էին բազմաթիվ կրակված պարկուճներ:

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են փորձագիտական մակարդակով առերես բանակցությունների փուլը

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են փորձագիտական մակարդակով առերես բանակցությունների փուլը։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Իրանական և ամերիկյան բանակցող պատվիրակությունների փորձագիտական թիմերը, որոնք շաբաթ օրը մի քանի ժամ շարունակ ներգրավված են եղել քննարկումներում, առերես բանակցությունների փուլն ավարտելուց հետո այժմ իրականացնում են քննարկվող թեմաների վերաբերյալ գրավոր տեքստերի փոխանակում։