ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն


Աշխարհ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 23-25-ը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ և Բահրեյն։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոթը։

Ռուբիոն տարածաշրջանային պաշտոնյաների հետ կքննարկի ԱՄՆ քաղաքական մի շարք առաջնահերթություններ, այդ թվում՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը, Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ անցման ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանում ընդհանուր առաջնահերթությունները։

Պիգոթի խոսքով՝ քննարկումները կանցկացվեն նաև Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *