«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-12:30 Կարմիր գյուղ՝ թիվ 1 և թիվ 2 դպրոցներ, «հորթերի դոշ» կոչվող տարածք, «գորգ-արտել» կոչվող տարածք, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների առանձնատներ,
11:00-14:00 Ճամբարակ քաղաք մասնակի, Մարտունի գյուղ մասնակի,
13:00-15:00 Մադինա և Լեռնակերտ գյուղերն ամբողջությամբ, Նոր Գետաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղվերան համայնք մասնակի, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
14:30-17:30 Կարմիր գյուղ՝ Բուժամբուլատորիա, հացի գործարան, «Ուսուցչի տուն» կոչվող տարածք, Սերգո Ավետիսյան և Զոհրաբ Շհոյան փողոցների առանձնատներ,
Տավուշի մարզ՝
10:00-12:00 Իջևան քաղաք՝ Մայիսի 28, Աղայան, Ս․ Օհանյան և Տերյան փողոցներ մասնակի,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հայտարարագրերը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ նրա գույքի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ։
Նշենք, որ Եղիազար Վարդանյանը 2024 թվականի մարտի 21-ին նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 22-ին։ Եղիազար Վարդանյանի աշխատանքային ուղին բավական ընդգրկուն է․
2002-2003 թթ․՝ «Արցախճան» նախագծային ինստիտուտ՝ ճարտարագետ 2004-2006 թթ․՝ ԵՃՇՊՀ դեկանի տեղակալ 2004 թ․-ից՝ դոցենտ 2006-2014 թթ․՝ համալսարանի աշխատակազմի ղեկավար 2014-2019 թթ․՝ ռեկտորի առաջին տեղակալ 2019-2020 թթ․՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 2020-2024 թթ․ մարտ՝ համալսարանի ռեկտոր 2024 թ․ մարտի 21-ից՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Գույքը պաշտոնը ստանձնելու պահին ունեցվածքը
Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վարդանյանն ունեցել է՝
Հողամաս Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում (ձեռք բերված 02/08/2011, գնմամբ), Անհատական բնակելի տուն Երևանում (ձեռք բերված 25/04/2012, գնմամբ)։
Նա նաև ունեցել է՝
«Մերարմինվեսթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառություն՝ 27,109,152.5 դրամ, Բանկային հաշիվներում՝ 940,171 դրամ, Կանխիկ միջոցներ՝ 14,400 եվրո, 26,800 ԱՄՆ դոլար և 39,500,000 դրամ։
Եկամուտները պաշտոնը ստանձնելու պահին
Հայտարարագրված եկամուտները կազմել են ընդհանուր 6,112,093 դրամ, որից՝
5,038,353 դրամ՝ աշխատավարձ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ից, 1,073,740 դրամ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտ։
Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 286,335 դրամ։
2024 թվականի տարեկան հայտարարագիր
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2024 թվականի ընթացքում Վարդանյանի ֆինանսական պատկերը զգալի փոփոխությունների է ենթարկվել։
Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա են եղել՝
201,271 դրամ, 2,817,061 դրամ, 120,825 դրամ։
Կանխիկ միջոցները կազմել են՝
24,900 ԱՄՆ դոլար, 19,500 եվրո, 30,800,000 դրամ։
Տարեկան եկամուտներ
Վարդանյանի 2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 19,124,218 դրամ, այդ թվում՝
Տարվա վերջում վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 25,635,997 դրամ, իսկ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 3,788,940 դրամ։
Կնոջ՝ Նարինե Հակոբյանի հայտարարագիրը
Վարդանյանի կինը՝ Նարինե Հակոբյանը, ևս հայտարարագրել է զգալի ակտիվներ։
Անշարժ գույք
Նա ունի 4 անշարժ գույք Երևանում՝
Բնակարան Արաբկիրում (ձեռք բերված 14/08/2024), Ավտոկայանատեղի Արաբկիրում (14/08/2024), Բնակարան Կենտրոնում (23/09/2016), Բնակարան Արաբկիրում (27/11/2012)։
Փոխառություններ
«Ժողովուրդ»-ը հաշվարկեց, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին տրված և վերադարձված փոխառությունների ընդհանուր գումարը կազմում է՝ 52,437,570 դրամ։
Ֆինանսական միջոցներ
Բանկային հաշիվներ՝ 721,758 դրամ, Կանխիկ միջոցներ՝
84,900 ԱՄՆ դոլար, 31,200 եվրո, 27,120,000 դրամ, 16,301,336 դրամ։
Եկամուտներ
2024 թվականին Նարինե Հակոբյանի եկամուտը կազմել է 39,422,083 դրամ, որից՝
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Վարդանյանի և նրա ընտանիքի ֆինանսական հոսքերը և պարտավորությունները զգալի են, հատկապես՝ վարկային բեռի աճը և կանխիկ միջոցների մեծ ծավալները»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում:
Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, եւ անցել է գործնական քայլերի։
Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում: Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում։
«Հրապարակ» թերթը գրում է. Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով» եւ թղթից էին կարդում իրենց ելույթները։
Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներին նախապես գրել տվել են իրենց տեքստերը, դերաբաշխում են արել, թե ով ինչ ելույթ պետք է ունենա, շատերը չեն հասցրել անգիր սերտել ելույթները կամ իրենց բառերով վերաշարադրել միտքը եւ որոշել են, որ ավելի ապահով է կարդալը։
66 ձայն էր հարկավոր՝ նախագիծն անցկացնելու համար, եւ 2 անգամ ընդմիջում վերցրին, որ կոճակ սեղմողներին բերման ենթարկեն: ՔՊ-ական 65 պատգամավորներից բացի, կողմ քվեարկեց նաեւ երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանը, որի քվեարկությունից րոպեներ առաջ մոտեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ, հավանաբար, հրահանգավորեց։
ՔՊ-ում թերեւս մտավախություն ունեին, որ թիմում կարող են «տակից» դավաճանել իրենց` հաջորդ խորհրդարանից դուրս մնացողները, եւ չքվեարկել կողմ, ուստի ՔՊ-ի ռեզերվային խաղացողին էին ներգրավել։
«Հրապարակ» թերթը գրում է ․ Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին:
Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը «համբալ» էր անվանել «Օպել» վարողներին, եւ ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան: Նրա հայցը դատարանը բավարարել էր մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել։ Ապա Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամիսներ տեւած դատաքննությունից հետո, օրեր առաջ վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։
Ստացվում է, որ «կարմիր գծերի գումարը պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ` իրա գեղի Opel-ով» արտահայտությունը վերաքննիչ դատարանը խրախուսում է եւ գտնում, որ այստեղ որեւէ վիրավորական արտահայտություն չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ առաջին ատյանի դատարանի որոշումները վերադաս դատարանները բեկանում են` հօգուտ իշխանությունների:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։
Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։
Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Արագածոտնի մարզի դատարանն այս եւ ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար եւ ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան։