ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Այսպես, ներկայացված դիմումով Փիլոյանը խնդրել է Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասն՝ այնքանով , որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասը Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը , որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ։

Մասնավորապես, ներկայացնելով իր վերաբերյալ քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշել է, որ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացված է վարույթ ընդունելու այն պայմանի վկայակոչմամբ , որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդի, ապա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ հիմնավորել վկայակոչված պայմանի բացակայությունը, մասնավորապես , վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ այն Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում

Լեհաստանի ափերի մոտ հայտնաբերված խոշոր Wolin East նավթագազային հանքավայրը, որը երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նմանատիպ ամենախոշոր հայտնագործությունն են անվանում, Գերմանիայում մտահոգություն է առաջացրել՝ շրջակա միջավայրի և զբոսաշրջության համար հնարավոր հետևանքների պատճառով, գրում է Euronews-ը։

Հանքավայրը գտնվում է լեհական նավահանգստային Սվինոույշչե քաղաքից մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա՝ գերմանական առողջարանային Ուզեդոմ կղզու անմիջական հարևանությամբ։ Նախնական գնահատականներով, այն պարունակում է մոտ 22 մլն տոննա նավթ և 5 մլրդ խորանարդ մետր արդյունահանվող բնական գազ։

Հանքավայրը հայտնաբերել է կանադական Central European Petroleum (CEP) ընկերությունը 2025 թվականի հուլիսին իրականացված հետախուզական հորատման ընթացքում՝ ավելի քան 2,5 կմ խորության վրա։ Ընկերության ղեկավար Ռոլֆ Գ. Սկարը հայտնագործությունն անվանել է պատմական պահ Լեհաստանի և նրա էներգետիկ ոլորտի համար։

Լեհաստանը հույս ունի արդյունաբերական արդյունահանումը սկսել ոչ շուտ, քան 2028–2029 թվականներին։ Երկրի գլխավոր երկրաբան Քշիշտոֆ Գալոսի գնահատմամբ, մի քանի տարվա ընթացքում հանքավայրը կկարողանա ապահովել Լեհաստանի նավթի տարեկան պահանջարկի մոտ 4–5%-ը, ինչը թույլ կտա նվազեցնել ներմուծումից կախվածությունը և բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։

Սակայն Սվինոույշչեում մտավախություն ունեն, որ հանքավայրի շահագործումը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին և տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությանը։

Գերմանիայում Բալթիկ ծովում նավթի և գազի արդյունահանման դեմ հանդես են եկել BUND, Deutsche Umwelthilfe, WWF բնապահպանական կազմակերպությունները և Lebensraum Vorpommern քաղաքացիական նախաձեռնությունը։ Նրանք ստեղծել են դաշինք, որը պահանջում է Բալթիկայում նոր նավթագազային նախագծերի լիակատար արգելք։

Կազմակերպիչների տվյալներով, հուլիսի վերջին արդյունահանման դեմ ուղղված խնդրագիրը ստորագրել էր մոտ 88 հազար մարդ։ Սեպտեմբերին այն նախատեսում են փոխանցել Բրյուսելում գտնվող Եվրոպական հանձնաժողովին։

Բնապահպանները նախազգուշացնում են Բալթիկ ծովի խոցելի էկոհամակարգի համար առկա ռիսկերի, այդ թվում՝ ստորջրյա աղմուկի, աղտոտման և պահպանվող ծովային տարածքներում նավթի հնարավոր արտահոսքի մասին։

Deutsche Umwelthilfe-ի ղեկավար Սաշա Մյուլլեր-Կրենները կոչ է արել Գերմանիայի դաշնային կառավարությանը, Մեկլենբուրգ – Առաջավոր Պոմերանիայի իշխանություններին և ԵՄ-ին համատեղ հանդես գալ Ուզեդոմի անմիջական հարևանությամբ գտնվող հանքավայրի շահագործման դեմ։

Իրավիճակի համար լրացուցիչ նշանակություն կարող են ունենալ Մեկլենբուրգ — Առաջավոր Պոմերանիայի երկրամասային խորհրդարանի առաջիկա ընտրությունները․ բնապահպանական կազմակերպությունները կուսակցություններից պահանջում են հստակ նշել իրենց դիրքորոշումը ափամերձ գոտին նոր նավթագազային նախագծից պաշտպանելու հարցում։

ՌԴ ԱԳՆ աշխատակիցը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ծանր ճգնաժամի մեջ է

ՆԱՏՕ-ում դիտվում է դաշինքի ողջ պատմության ընթացքում ամենածանր ճգնաժամը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Որպես օրինակ դիվանագետը նշել է Սլովենիայի Պետական ժողովի նախագահ Զորան Ստևանովիչի առաջարկը՝ նոյեմբերին անցկացնել երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե։ Պիլիպսոնը նշել է, որ այս նախաձեռնության իրականացումը դեռևս հեռու է։

Միևնույն ժամանակ, նման առաջարկների ի հայտ գալու փաստն ինքնին, ըստ Պիլիպսոնի, վկայում է ՆԱՏՕ-ի ներսում լուրջ տարաձայնությունների առկայության մասին։

«Սլովենիայի նման երկրներում այս թեմայով հրապարակային քննարկումները պետք է դիտարկել, նախևառաջ, որպես ներհյուսիսատլանտյան գժտությունների արտացոլում»,- ընդգծել է նա։

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։

Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս ԱԺ-ն առավելագույնս է մեզ մոտեցնելու իշխանափոխությանը. Միքայել Նահապետյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ես չեմ կիսում քաղաքական դաշտի հոռետեսությունը ԱԺ-ի այս նոր կազմի հարցում։ Կարծում եմ, որ այս ԱԺ-ն առավելագույնս է մեզ մոտեցնելու իշխանափոխությանը քան կարող էր լինել որևէ այլ` ռադիկալ տրամադրված կազմի դեպքում։ Այլ հարց է, որ այդ իշխանափոխությունը խորհրդարանական ուժերը չէ որ անելու են։

Բայց ինչ խոսք, առանձին տրագիկոմեդիա է, որ ԱԺ պատգամավոր են դարձել անձի ձևավորման այնքան էլեմենտար խնդիրներով մարդիկ, որոնց ճեպազրույցները նայելիս անգամ նրանց հայացքի, կանգնելու ձևի, խոսքի ու մաներաների մեջ անթաքույց նկատելի է այլ քաղաքական գործիչների անտաղանդ պարոդիան։ Կարեկցանք կապրեի, եթե խոսքը Հայաստանի ճակատագրի մասին չլիներ։

Թուրքիա-Պակիստան-Սաուդյան Արաբիա համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ պաշտպանության մեխանիզմ. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Anadolu գործակալության հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ պաշտպանության մեխանիզմ, որը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին։

Ֆիդանը հայտնել է, որ նոր միավորման շրջանակում նախատեսվում է ստեղծել նախարարների կոմիտե՝ ՆԱՏՕ-ում գործողի նմանությամբ, ինչպես նաև գլխավոր քարտուղարություն, որը կտեղակայվի Սաուդյան Արաբիայում։

Նախարարի խոսքով՝ հեռանկարում համաձայնագրին կարող է միանալ նաև Եգիպտոսը։ Դրա համար, ինչպես նշել է Ֆիդանը, անհրաժեշտ է կարգավորել մի շարք տեխնիկական հարցեր։

Թեհրանի արդյունաբերական գոտում գործարան է այրվում. կան զոհեր

Ներքին
15:47 11-05-2022

Աբովյանում և Արզնիում կկառուցվի նորարարական և ներառական արդյունաբերական համայնք

Համայնքը ներառելու է բնակելի, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և կանաչ գոտիներ, ինչպես նաև արտադրական թաղամաս

Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի

Քննչական կոմիտեում վերջերս տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ, որոնցից մեկի համաձայն՝ միջազգային հարցումների բաժինը, որի պետը Քրիստիննե Գրիգորյանի քույրն էր` զարմուհին՝ Անուշ Գասպարյանը, վերակազմավորվել է միջազգային համագործակցության վարչության։

Վարչության պետի պաշտոնը մի քանի օր թափուր մնալուց հետո, Անուշ Գասպարյանը նշանակվել է նոր պաշտոնում։

Կարելի է ենթադրել, որ քույրերի արյան մեջ են արտաքին-միջազգային կապերը։

Բագրատ Սրբազանը Գեղարդավանքում Սուրբ պատարագի կմասնակցի

Բագրատ Սրբազանը Գեղարդավանքում է. նա այսուհետ յուրաքանչյուր կիրակի Սուրբ Պատարագի կմասնակցի այս վանքում:

Հիշեցնենք, որ վերջերս դատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը. Մայր տաճարի փոխարեն նա այսուհետ Սուրբ պատարագի կմասնակցի իր բնակության մարզում գտնվող Գեղարդավանքում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները մոտենում Սրբազանին, ողջունում ու նրա օրհնությունը ստանում:

Տեսանյութ:

Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության և պաշտպանական ներուժի հարցերում զիջումներ չի անելու

Իրանը պատրաստ է երկխոսության, բայց ինքնիշխանության և պաշտպանական ներուժի հարցերում զիջումներ չի անելու։ Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը, այս մասին իր հրապարակային ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Նա հավելել է, որ Իրանին պարտադրված պատերազմում երկրի ղեկավարությունը գնացել է բանակցությունների՝ ազգային շահերը պաշտպանելու համար: Իրանը փոխըմբռնման է հասել եվրոպական պետությունների ներկայացուցիչների հետ, սակայն դրանք, Փեզեշքիանի խոսքով, չեն գործում ԱՄՆ-ից անկախ, և բանակցություններից հետո աջակցել են Իրանի դեմ նոր ուժային գործողություններին:

Իրանի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտությունն ու ռազմական ուժը չեն հակասում միմյանց, իսկ Թեհրանը չի ընդունի իր ռազմական ներուժի կրճատման պահանջները:

«Իրանը երբեք չի կոտրվի և չի հրաժարվի իր ռազմական և պաշտպանական ուժից»,- հայտարարել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ իր երկիրը, ի տարբերություն Իսրայելի, սեփական սահմաններն ընդլայնելու հավակնություններ չունի:

Նա նշել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին չի հաջողվել Իրանի դեմ միավորել Պարսից ծոցի երկրները: Նախագահը նաև հերքել է իր և գերագույն առաջնորդի, ինչպես նաև կառավարության և զինված ուժերի միջև տարաձայնությունների մասին հայտարարությունները: