4-րդ հանրապետություն․ Կառավարության 5-ամյա ծրագրով ի՞նչ է փոխելու կամ իրականացնելու Փաշինյանի կաբինետը

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, ըստ Սահմանադրության՝ վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Գործադիրը այն կքննարկի այսօր՝ օգոստոսի 20-ի նիստին։

5-ամյա ծրագրում ասվում է, որ այն հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա:

«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- ասված է նախագծի ամփոփման մեջ։

Գործադիրում քննարկվելուց հետո ծրագիրը կուղարկվի խորհրդարան։ Եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, կառավարությունն այն կհաստատի եռամյսա ժամեկտում։

Կառավարության ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ (24-րդ հարցն է)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *