Չիկագոյում ավելի քան 85 հազար ռետինե բադիկներ մասնակցել են բարեգործական մրցավազքին

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի է ունեցել Chicago Ducky Derby ամենամյա բարեգործական միջոցառումը, որի շրջանակում ավելի քան 85 հազար դեղին ռետինե բադիկներ միաժամանակ լցվել են Չիկագո գետը՝ մասնակցելու մրցավազքի:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը ցանկացած ցանկացող կարող էր առցանց կամ տեղում 10 դոլարով գնել մեկ կամ մի քանի բադիկ:

Յուրաքանչյուր խաղալիք ստանում է իր անհատական համարը և վերածվում վիճակախաղի տոմսի:

Բադիկները հատուկ բեռնատարներից թափվում են Չիկագո գետը՝ Կոլումբուս Դրայվ կամրջից, և հոսանքով լողում դեպի վերջնագիծ (մոտ 15-30 րոպե):

Ավարտի գիծն առաջինը հատած բադիկի սեփականատերը շահում է արժեքավոր մրցանակներ, որոնց թվում է նույնիսկ նոր ավտոմեքենա:

Միջոցառումից հավաքագրված ողջ հասույթն ուղղվում է Special Olympics Illinois հիմնադրամին, որն աջակցում է մտավոր և ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող ավելի քան 24 հազար մարզիկների՝ հոգալով նրանց մարզումների, սննդի և մրցումների ծախսերը:

Մրցավազքի ավարտից անմիջապես հետո կազմակերպիչներն ու կամավորները հատուկ ցանցերով ջրից հավաքում են բոլոր 85 հազար բադիկներին, որպեսզի գետը չաղտոտվի: Դրանք լվացվում են և պահվում հաջորդ տարվա միջոցառման համար:

Թրամփը Վիլ Շարֆին նշանակել է Սպիտակ տան գլխավոր իրավաբան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան աշխատակազմի քարտուղար Վիլ Շարֆը սեպտեմբերի 1-ից ստանձնելու է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի (White House Counsel) և նախագահի օգնականի պաշտոնը։

Ինչպես հայտնում է BBC-ն, Թրամփը բարձր է գնահատել Շարֆի աշխատանքը վարչակազմում և նշել, որ նա կփոխարինի Դևիդ Ուորինգթոնին, ով անգերազանցելի աշխատանք է կատարել ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ նախընտրական արշավի ընթացքում։

Թամարա Քալանթարյան

5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է ԱԺ-ի վարկանիշը նսեմացնելու համար. Մանավազյան

«Ընդդիմությունը մեր թեկնածուներին կողմ ձայն չի տվել, թեև առավել քան արժանի էին մեր թեկնածուները։ Ամեն դեպքում խմբակցության որոշում ունենք, որ բավարար ձայներ տրամադրենք։ Այսինքն՝ չենք տապալում ընտրությունը, թեև համամիտ չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Նա նշեց, որ իշխող խմբակցությունից 13 պատգամավոր ընտրել է Արամ Վարդևանյանին, և որ խմբակցության ներսում է որոշվել, թե ովքեր են ընտրողները:
Հարցին՝ դիրքորոշման փոփոխությո՞ւն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնելու հարցում, Մանավազյանը նշեց․

«Նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է Ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար, և այսօր մենք մեր աշխատանքով, պահվածքով, նաև խոսքի բարեվարքությամբ և մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական դաշտ բերել ԱԺ աշխատանքը»:
«ԱԺ նախագահը «զրոյական կետ» է հայտարարել և կոչ է արել, որպեսզի Ազգային ժողովում որևէ սահման չհատվի, և աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնեն բոլոր քննարկումները: Չնայած բոլոր սուր քննադատություններին և հայտարարություններին՝ դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են, և միշտ լինելու են քննադատություն ու սուր ելույթներ»,- հավելեց ՔՊ-ականը։

500 հազար դոլար կարելի էր խնայել, գնել 25 արաբական ձի, որ էս շոգին Կատար չգնան. Ղազարյան

Ներքին 12:34 10-08-2026

Ռուբեն Վարդանյանի կինը արձագանքել է Փաշինյանի խոսքերին

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։

Ես ձեզ անգամ չեմ բարևում, դուք շատ մեծ ցավ եք պատճառել ինձ ու մեր ժողովրդին. Էդգար Ղազարյան

Ներքին 12:34 10-08-2026

Ռուբեն Վարդանյանի կինը արձագանքել է Փաշինյանի խոսքերին

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։

Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան. արդեն երկրորդ կիրակին է՝ առանց սկանդալներ հրահրելու է գնում եկեղեցիներ, փորձում է աղմուկ չբարձրացնել, շրջիկ կրկեսն էլ հետը չի տանում։

Վերոնշյալից որևէ կերպ չի հետևում, թե ավելի «պուպուշ» է դարձել, ուղղակի մարտավարություն է փոխել։

Իսկ մարտավարությունը ստիպված էր փոխել, որովհետև տեսավ, որ հասարակությանը ակտիվ կերպով դուր չի գալիս իր այդ սկանդալային, լպիրշ պահվածքը, ինչքան էլ հազարավոր ֆեյքերն ու պարապած զոմբիները սոցցանցերը լցնեն «duxov varcapets» ոճի մեկնաբանություններով։

Եւս մեկ անգամ տեսնում ենք, որ նույնիսկ խուլ դիմադրությունը, դժգոհությունը բռնապետին որոշակիորեն սահմանափակող ազդեցություն ունեն և ստիպում են մոտեցումներ փոխել։

Պատկերացրեք, թե ինչքան ավելի զգույշ և դանդաղ էր գործելու, եթե դժգոհ մեծամասնությունը ոչ թե զուտ հուզական հիմքով ձևավորվեր, այլ համակարգային աշխատանքի»։

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Երևանում օգոստոսի 10-ի երեկոյան, 11-ին, 14-15-ին գիշերը և երեկոյան, 12-13-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին կեսօրից հետո, 11-15-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։

Ռոբերտ Ամստերդամը շնորհավորել է Արամ Վարդևանյանին

Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է.
«Ջերմորեն շնորհավորում եմ իմ գործընկեր և բարեկամ, ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Արամի հետ համատեղ աշխատանքի ընթացքում անձամբ եմ համոզվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և մարդկային անզիջում որակների մեջ։ Նա այն մասնագետներից է, ում համար իրավունքի պաշտպանությունը սկզբունքային առաքելություն է։

Մի երկրում, որտեղ մարդիկ ենթարկվում են հետապնդումների քաղաքական հայացքների համար, որտեղ կան քաղբանտարկյալներ, իսկ ազգային ու հոգևոր արժեքները ստորադասվում են, ընդդիմադիր փոխխոսնակի դերը չափազանց պատասխանատու է։

Այս լիազորություններով Արամը ստանում է ազդեցիկ լծակներ՝ քաղաքական ճնշումներն ու իրավախախտումները բարձրաձայնելու, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և հայ ժողովրդի արժեքային համակարգը պաշտպանելու համար։ Վստահ եմ՝ նա իր ողջ փորձն ու էներգիան ծառայեցնելու է ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում Արամին այս պատասխանատու առաքելության մեջ»։

Էդգար Ղազարյանին կարգի հրավիրեք

Ներքին
20:00 20-08-2022

Աղազարյանը Փաշինյանին փիղ է համարում, Էդգար Ղազարյանին էլ՝ թալանչի

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազայանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ իրեն՝ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի՞ Էդգար Ղազարյանի հետ հանդիպել, բանավիճել։

Խորհրդարանի 6 օրերի քննարկումը՝ համառոտ. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրել է․

«Խորհրդարանի 6 օրերի՝ ավելի քան 40 ժամ տևած քննարկումը՝ համառոտ:
ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք ընտրակեղծարար եք, գողացել եք «Բարգավաճ Հայաստանի» ձայները, կեղծել եք ընտրությունները, վարչական ռեսուրս եք կիրառել, ձեր ձևավորած խորհրդարանը լեգիտիմ չէ։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք էլ ընտրակաշառքով եք ձայներ ստացել, մարդկանց ձայները գնել եք, «Բարգավաճի» ձայներից ձեզ էլ ենք տվել։ Եթե մենք լեգիտիմ չենք, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկել ենք ձեզ հեռացնելու ու հեռացնելու ենք։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք ձայններդ կտրեք, ներողություն խնդրեք։ Երեք կուսակցության ցուցակում եք եղել, դուք վատն եք և ընդհանրապես բարոյական իրավունք չունեք խոսելու։

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք Արցախն ուրացել եք, երկիրը կործանել եք, ադրբեջանցիներ եք բերում։ Մեր թեկնածուն լավն է և այլն, և այլն։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ լավ, եկեք բարեկիրթ աշխատենք, թե չէ վատ կլինի։

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկեք աշխատենք։ Գծերը գծեցինք տեղներդ իմացեք։
ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք վատն եք, բայց մենք ձեզ ձայն կտանք։ Սահմանադրական պահանջ է։
(Նման սահմանադրական պահանջ, իհարկե, չկա, բայց Սահմանադրությունը հարգող իշխանություն է, էլի)։

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ ձեր ձայների շնորհիվ մեր թեկնածուն կունենա ամենաբարձր լեգիտիմությունը։
Ու նորից՝ ընտրություն կեղծածները, քվե գողացածները, ոչ լեգիտիմ խորհրդարանի ձևավորման քաղաքական պատասխանատուները իրենց ձայներով ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑԻՆ ընդդիմությանը (իրենց իսկ խոսքով)։

Այսինքն՝ ոչ լեգիտիմ ընտրություններով ձևավորված ոչ լեգիտիմ խորհրդարանի ոչ լեգիտիմ անդամների ձայնը, երբ տրվում է ընդդիմությանը, հանկարծ դառնում է լեգիտիմության աղբյուր և ընդդիմության ներկայացուցչին դարձնում ամենալեգիտիմը։

Կոգնիտիվ դիսոնանս։ Փնտրվում է տրամաբանություն։
Փուլ 1` ավարտ: Փուլ 2` մեկնարկ»: