«Peugeot»-ն, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. վիրավորները օտարերկրացի ամուսիններ են

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09։00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Վահիդ Խ.-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Ֆարահ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ռուսական շուկայի կորստի դեպքում ՀՀ-ն կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից

Ռուսական շուկայի կորուստը կարող է Հայաստանին զրկել ելակի արտահանումից ստացված գրեթե ամբողջ եկամուտից, ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներն է ներկայացրել է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ՝ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ելակի ներկրումը: Գերատեսչությունից պարզաբանել էին, որ որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով:

Այսպես, հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն` անցած տարվա 11 ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանը Ռուսաստան է արտահանել 12,14 միլիոն դոլարի ելակ, իսկ հատապտուղների ընդհանուր արտահանումը կազմել է 12,51 միլիոն:

Իսկ գործակալության հաշվարկների համաձայն՝ Հայաստանից ելակի արտահանումը ՌԴ ամբողջ 2025 թվականին կազմել է մոտ 13,25 մլն դոլար, ինչը կազմում է ամբողջ` 13,65 մլն դոլար արտահանման 97%-ը։

Ռուսաստանից բացի, հայկական ելակն անցյալ տարի փոքր ծավալներով գնել են ԱՄԷ-ն (11 ամսում 263 հազար դոլար), Կատարը (104 հազար դոլար) և Ղազախստանը:

ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը։

Պարգևները գեներալներին հանձնեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Հանրապետության օրվա առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը։

Պարգևները գեներալներին հանձնեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Թրամփը խստացնում է ԱՄՆ-Իրան հուշագրի պայմանները. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է Իրանի հետ հակամարտությունը լուծելու վերաբերյալ համաձայնագրի նախագծի պայմանները և նոր առաջարկներ է ներկայացրել Թեհրանին՝ քննարկման համար։

Այս մասին հայտնել է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հնարավոր համաձայնագրի տեքստում կատարված ճշգրիտ փոփոխությունները հայտնի չեն, սակայն թերթի աղբյուրները նշել են, որ Թրամփը մտահոգված է իրանական ակտիվների հնարավոր ապասառեցման վերաբերյալ դրույթներով։

Ավելին, ամերիկացի առաջնորդը կարծում է, որ Իրանը բավականաչափ արագ չի արձագանքում ԱՄՆ առաջարկներին։

Անանուն ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը խստացրել է պայմանները՝ փորձելով արագացնել բանակցային գործընթացը և, Իրանի վրա ճնշում գործադրելով, համոզել նրան ընդունել հուշագրի նախնական նախագիծը, որը նախկինում ուղարկվել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին՝ հաստատման համար։

Թերթը հիշեցնում է, որ մայիսի 29-ին Թրամփը Սպիտակ տան իրավիճակային սենյակում երկու ժամ տևած հանդիպում է ունեցել խորհրդականների հետ՝ Իրանի հետ հակամարտության վերաբերյալ, սակայն հանդիպումից հետո գործարքի վերաբերյալ որևէ որոշում չի հայտարարել։

Վարդան Օսկանյանը հերքում է` 2007 թ. Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի չէր ՀՀ-ից

ՀՀ ԱԳ նախկին նախարար ԲՎարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հերքում է` 2007 թ.–ին Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի չէր ՀՀ–ից:

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցում հաղորդավար Պետրոս Ղազարյանի հնչեցրած այն միտքը, թե 2007 թ. Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ էր զինվում, քան Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում, ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը և թվեր ներկայացրեց։

Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն 1992 թ. միացել է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագրին, որտեղ շատ հստակ քվոտաներ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համար բոլոր զինատեսակների մասով։

Օրինակ` 2008 թ. ՀՀ–ն գրանցել է 170 տանկ, Ադրբեջանը` 220, սակայն Արցախում առկա զրահատեխնիկան չի հաշվարկվել։ Նա վստահ է, որ Արցախի զինտեխնիկայով ծածկվել է այդ 50 տանկի տարբերությունը։

«Միակ տարբերությունը ռազմական բյուջեի տարբերությունն է, որ Ադրբեջանը ավելի շատ փող է ծախսել, քան Հայաստանը։ Դա էլ այն պատճառով, որ ՀՀ–ն ռազմական տեխնիկա է ձեռք բերել շատ ավելի հարմար գներով»,– ասում է նա։

Տեսանյութ:

Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան

Ընտրություններին ընդառաջ թարմ «թխած» ընտրակաշառք ենք ստացել, գրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:

«Վարչախումբը հանկարծ որոշել է բարելավել առանձին քաղաքացիների սոցիալական պայմանները, ուշադիր` ներելով ֆինանսական կազմակերպությունների կողմից զիջված և հարկադիր վարույթում գտնվող պարտավորությունները, ձևակերպելով դրանք որպես պետական ֆինանսական աջակցություն։ Էն ո՞վ էր մեկ ձայնի համար 5-10-15 հազար դրամից խոսում։ 5 միլիոն է նոր գինը», գրել է նա:

«Ընտրությունը կեղծել նշանակում է ընտրական արդարությունը խախտել». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ընտրությունները կեղծվում են

Դեռևս չի եղել Համապետական ընտրություն երբ ընդդիմության հիմնական առաջնորդը մասնակցի ընտրությանը ապօրինի կալանավորված: Թե՛ 96, թե՛ 98, թե՛ 2004, թե՛ 2008, թե՛ 2013, թե՛ 2018, թե՛ 2021 նման բան չի եղել:

Ընտրությունը կեղծել նշանակում է ընտրական արդարությունը խախտել։

Մի ժամանակ լցոնումն էր արդարության խախտումը, հիմա էլ կալանավորումը:

Եվ այդ կեղծիքն անում է Եվրոընտանիքի սիրելին:

Կապ չունի, թե ոնց ես խախտում արդար պայքարը, բոլոր դեպքերում ընտրակեղծիք է»:

Իմ տան վրա հարձակում է եղել ՔՊ ներկայացուցիչների կողմից․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։

Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։

Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։

Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին’ որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա։