Ձեր քմծիծաղից մինչև մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու WhatsApp-ի մեկ SMS

Ներքին
14:57 09-08-2021

Ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ. Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե ինչ զարգացումներ կան՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով, ասել …

ՔՊ-ն կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անհրաժեշտ ձայներով կողմ կքվեարկի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ օգոստոսի 10-ին՝ ԱԺ նիստի ժամանակ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները կողմ են քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ ԱԺ փոխխոսնակ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Քանի որ Ազգային ժողովն ունի 105 պատգամավոր, թեկնածուի ընտրության համար պահանջվում է առնվազն 53 կողմ ձայն: Ընտրությունն իրականացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունն իրավունք ունի առաջադրելու Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու:
Ընդդիմությունն ԱԺ փոխխոսնակի թեկնածու է առաջադրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։

Օգոստոսի 2-ին մեկնարկած 9-րդ գումարման Աժ-ն արդեն ընտրել է ԱԺ նախագահին, երկու փոխնախագահներին։
ԱԺ նախագահ է ընտրվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, որի թեկնածությանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։

ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Նրանց թեկնածությանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։

Վահագն Ալեքսանյանը՝ Պարզ լճում նավարկելիս

Ներքին
13:13 22-03-2022

Վահագն Ալեքսանյանը կրկին Փաշինյանի ոճով լարվածություն հրահրեց

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կրկին, կրկնօրինակելով Նիկոլ Փաշինյանի միմիկան ու ժեստիկուլյացիան, կրկին ԱԺ ամբիոնից,սկսեց լարվածություն հրահրել։

ԵԱՏՄ-ում Փաշինյանը ռացիոնալ ելույթ ունեցավ․ Գրիգորյան

ԵԱՏՄ-ում Փաշինյանը ռացիոնալ ելույթ ունեցավ, բայց էլ ինչու՞ էր հայտարարում՝ գնում ենք դեպի ԵՄ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող 2 հանրաքվեների արանքում»,- նշեց Գրիգորյանը։

Կարո՞ղ եմ հատ-հատ պատասխան տալ. իհարկե, կարող եմ, չեմ անելու. Վարդևանյան

ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը եզրափակիչ ելույթի ժամանակ նշեց, որ իրեն ուղղված հարցերից որոշները կրկնվել են, ինչպես նաև կային պրիմիտիվ բնույթի հարցեր։

«Դրանց վերաբերյալ իմ պատասխաններին գնահատական կտան մեր հայրենակիցները։

Որոշ բացասական, նեգատիվ ելույթների վերաբերյալ. կարո՞ղ եմ դրանց հատ-հատ պատասխան տալ․ իհարկե, կարող եմ։ Անելո՞ւ եմ դա, թե՞ ոչ՝ չեմ անելու»,- հայտարարեց Վարդևանյանը։

53 կողմ, 0 դեմ․ Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

Փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանն ստացավ 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

Չիկագոյում ավելի քան 85 հազար ռետինե բադիկներ մասնակցել են բարեգործական մրցավազքին

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի է ունեցել Chicago Ducky Derby ամենամյա բարեգործական միջոցառումը, որի շրջանակում ավելի քան 85 հազար դեղին ռետինե բադիկներ միաժամանակ լցվել են Չիկագո գետը՝ մասնակցելու մրցավազքի:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը ցանկացած ցանկացող կարող էր առցանց կամ տեղում 10 դոլարով գնել մեկ կամ մի քանի բադիկ:

Յուրաքանչյուր խաղալիք ստանում է իր անհատական համարը և վերածվում վիճակախաղի տոմսի:

Բադիկները հատուկ բեռնատարներից թափվում են Չիկագո գետը՝ Կոլումբուս Դրայվ կամրջից, և հոսանքով լողում դեպի վերջնագիծ (մոտ 15-30 րոպե):

Ավարտի գիծն առաջինը հատած բադիկի սեփականատերը շահում է արժեքավոր մրցանակներ, որոնց թվում է նույնիսկ նոր ավտոմեքենա:

Միջոցառումից հավաքագրված ողջ հասույթն ուղղվում է Special Olympics Illinois հիմնադրամին, որն աջակցում է մտավոր և ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող ավելի քան 24 հազար մարզիկների՝ հոգալով նրանց մարզումների, սննդի և մրցումների ծախսերը:

Մրցավազքի ավարտից անմիջապես հետո կազմակերպիչներն ու կամավորները հատուկ ցանցերով ջրից հավաքում են բոլոր 85 հազար բադիկներին, որպեսզի գետը չաղտոտվի: Դրանք լվացվում են և պահվում հաջորդ տարվա միջոցառման համար:

Թրամփը Վիլ Շարֆին նշանակել է Սպիտակ տան գլխավոր իրավաբան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան աշխատակազմի քարտուղար Վիլ Շարֆը սեպտեմբերի 1-ից ստանձնելու է Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի (White House Counsel) և նախագահի օգնականի պաշտոնը։

Ինչպես հայտնում է BBC-ն, Թրամփը բարձր է գնահատել Շարֆի աշխատանքը վարչակազմում և նշել, որ նա կփոխարինի Դևիդ Ուորինգթոնին, ով անգերազանցելի աշխատանք է կատարել ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ նախընտրական արշավի ընթացքում։

Թամարա Քալանթարյան

5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է ԱԺ-ի վարկանիշը նսեմացնելու համար. Մանավազյան

«Ընդդիմությունը մեր թեկնածուներին կողմ ձայն չի տվել, թեև առավել քան արժանի էին մեր թեկնածուները։ Ամեն դեպքում խմբակցության որոշում ունենք, որ բավարար ձայներ տրամադրենք։ Այսինքն՝ չենք տապալում ընտրությունը, թեև համամիտ չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Նա նշեց, որ իշխող խմբակցությունից 13 պատգամավոր ընտրել է Արամ Վարդևանյանին, և որ խմբակցության ներսում է որոշվել, թե ովքեր են ընտրողները:
Հարցին՝ դիրքորոշման փոփոխությո՞ւն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնելու հարցում, Մանավազյանը նշեց․

«Նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է Ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու և ցածրացնելու համար, և այսօր մենք մեր աշխատանքով, պահվածքով, նաև խոսքի բարեվարքությամբ և մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական դաշտ բերել ԱԺ աշխատանքը»:
«ԱԺ նախագահը «զրոյական կետ» է հայտարարել և կոչ է արել, որպեսզի Ազգային ժողովում որևէ սահման չհատվի, և աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնեն բոլոր քննարկումները: Չնայած բոլոր սուր քննադատություններին և հայտարարություններին՝ դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են, և միշտ լինելու են քննադատություն ու սուր ելույթներ»,- հավելեց ՔՊ-ականը։

500 հազար դոլար կարելի էր խնայել, գնել 25 արաբական ձի, որ էս շոգին Կատար չգնան. Ղազարյան

Ներքին 12:34 10-08-2026

Ռուբեն Վարդանյանի կինը արձագանքել է Փաշինյանի խոսքերին

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։