Հենց նոր հիանալի զրույց ունեցա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում պատմել է իր զրույցի մասին ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի 80-ամյակը լրանում է այսօր։

«Հենց նոր ես հիանալի զրույց ունեցա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ես շնորհավորեցի նախագահ Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ և մանրամասն քննարկեցի նրա հետ մի շարք կարևոր հարցեր, այդ թվում, իհարկե, խաղաղությունը։

Ես շնորհակալություն հայտնեցի նախագահ Թրամփին այն ամբողջ աջակցության համար, որ Ամերիկան ցուցաբերում է Ուկրաինային, և կարևոր է երախտագիտությամբ հիշել այս օգնության յուրաքանչյուր փուլը՝ «Javelin»-ներից մինչև «Patriot»-ներ։

Մենք քննարկեցինք, թե ինչն արդեն հիմա կարող է մոտեցնել խաղաղությունը։ Ես նախագահին տեղեկացրեցի ռազմաճակատում վերջին իրադարձությունների և այն մասին, թե ինչպես են ամրապնդվել մեր դիրքերը։

Մենք պայմանավորվեցինք շարունակել քննարկումը G7-ի գագաթնաժողովում մեր հանդիպման ժամանակ։ Մենք ունենք մի քանի լավ գաղափարներ, որոնք կարող են մոտեցնել խաղաղությունը և փրկել կյանքեր», – գրել է Զելենսկին։

Թրամփը Պուտինին հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Ուշակով

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդների միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կայցելեն Ռուսաստան, փոխանցում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կենսական նշանակություն ունի, և, որ նա պատրաստ է օգնել:

Երկու նախագահները խոսել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-ի ու Իրանի միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրի մասին։

Ուշակովն ասել է, որ Թրամփը Պուտինին հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը գրեթե ավարտված է, Կրեմլի առաջնորդն էլ գոհունակություն է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեն։

«Դոնալդ Թրամփն ասել է, որ համաձայնությունը մոտ է, և ինքը հույս ունի, որ բարդ, սակայն ի վերջո հաջողությամբ ավարտվող բանակցությունների արդյունքները շուտով կարող են հրապարակվել», – ասել է Ուշակովը։

Ուշակովի խոսքով՝ Պուտինը գոհունակություն է հայտնել, որ ամերիկա-իրանական հակամարտությունը, դատելով իրավիճակից, հաջողվում է զսպել։

Հայ շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը

Հայաստանի 13 շախմատիստներ մեկնել են Իտալիա, որտեղ կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայաստանի շախմատային պատվիրակության կազմում են Եվրոպայի չեմպիոն U18 գործող Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյան, Արտեմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելա Հարությունյանը:

Նոր մանրամասներ է հայտնի ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագծից․ Reuters

Ըստ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը մի շարք հարցերի է անդրադառնում՝ Իրանի միջուկային ծրագրից մինչև Հորմուզի նեղուցի վերաբացում և նավթամթերքի արտահանման դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկում, իսկ վերջնական համաձայնագիրը կքննարկվի համաձայնեցումից հետո առաջիկա 60 օրերին, հայտնում է Reuters-ը։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ հուշագրի նախագիծը ներառում է հետևյալը․

Հորմուզի նեղուցը

Իրանն անհապաղ բոլոր առևտրային նավերի համար վերաբացում է Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն վերացնում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումը կսկսվի հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և կավարտվի 30 օրվա ընթացքում։

Ֆինանսական

Ֆինանսական մասով՝ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառել մինչև վերջնական համաձայնագրի կնքումը

Կոնկրետ ժամանակահատվածի համար Միացյալ Նահանգները կչեղարկի իրանական նավթամթերքի դեմ սահմանված պատժամիջոցները՝ թույլ տալով Թեհրանին վաճառել նավթը և շահույթ ստանալ։
ԱՄՆ-ն պատրաստ է ազատել Իրանի սառեցված 25 մլրդ դոլարի ակտիվները:

Միջուկային հարցը

Թեհրանը համաձայն է, որ ո՛չ կարտադրի, ո՛չ էլ կձեռք բերի միջուկային զենք։
Վերջնական համաձայնագրին հասնելուց հետո Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս կարգավիճակը՝ զերծ մնալով ուրանի հետագա հարստացումից և միջուկային օբյեկտների ընդլայնումից։
Իրանի միջուկային ծրագիրը, ուրանի հարստացման գործունեությունը և բարձր հարստացված ուրանի պաշարների կառավարման մեխանիզմները կբանակցվեն հուշագրի ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում և կհամաձայնեցվեն վերջնական համաձայնագրում։

Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփ

Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար, հատկապես այն հատուկ օրը, երբ մենք այդքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության համաձայնագրին։ Այս մասին գրել է ԱՄՆ նաախագահ Դոնալդ Թրամփը։

«Իսրայելի կողմից այլևս հարձակումներ չպետք է լինեն Լիբանանի ոչ մի վայրում, բայց նաև չպետք է լինեն որևէ այլ կողմի, այդ թվում՝ Հեզբոլլահի կողմից Իսրայելի դեմ հարձակումներ»,- նշել է նա։

Շվեյցարիայի քաղաքացիները մերժել են երկրի բնակչության թվաքանակը 10 մլնով սահմանափակելու առաջարկը

Շվեյցարիայում ընտրողները մերժել են երկրի բնակչության թվաքանակը 10 միլիոն մարդով սահմանափակելու նախաձեռնությունը, հայտնում է BBC News-ը։

Թեև ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, ընթացիկ կանխատեսումները ցույց են տալիս, որ հանրաքվեի մասնակիցների մոտ 55%-ը հանդես է եկել առաջարկի դեմ, մինչդեռ մոտավորապես 45%-ն է աջակցել դրան։

Նախաձեռնությունը առաջադրել էր աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն ավանդաբար կոշտ դիրքորոշում ունի ներգաղթի հարցերում։ Առաջարկի ընդունման դեպքում, գնահատականների համաձայն, Շվեյցարիան ստիպված կլիներ վերանայել մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ Եվրոպական միության հետ կնքված համաձայնագրերը։

Տվյալների համաձայն, երկրի բնակչությունն արագ աճում է՝ 2002 թվականի 7,3 մլն մարդուց մինչև այսօր մոտ 9,1 մլն։ Երկրի բնակիչների շուրջ 27%-ը Շվեյցարիայի սահմաններից դուրս ծնված մարդիկ են։ Նախաձեռնության կողմնակիցները պնդում էին, որ բնակչության սահմանափակումը թույլ կտար նվազեցնել ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնակարանային շուկայի և սոցիալական համակարգերի ծանրաբեռնվածությունը։

Շվեյցարիան մնում է այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ կարևոր քաղաքական որոշումները պարբերաբար դրվում են համազգային հանրաքվեների քվեարկության՝ ուղիղ ժողովրդավարության համակարգի շրջանակում։