1 մարդ զոհվել է Օրյոլում շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով

ՌԴ Օրյոլ քաղաքում շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ մարդ զոհվել է, իսկ ինը հոգեբանական օգնություն է ստանում։

Այս մասին հայտարարել է Օրյոլի մարզպետ Անդրեյ Կլիչկովը։

«Այսօր երեկոյան Օրյոլում բնակելի շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մարդիկ են տուժել։ Դժբախտաբար, մեկ հոգի զոհվել է, իսկ ինը անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ստանում», – գրել է Կլիչկովը Max հարթակում։

Մարզպետը հավելել է, որ վնասված բնակարանների բնակիչները տեղավորվել են քաղաքի հյուրանոցներում։

Կլիչկովը նշել է, որ իրավիճակը գտնվում է Ռուսաստանի ԱԻՆ և իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, իսկ հարձակման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

500 կգ կոկորդիլոսի ստամոքսում գտել են հյուրանոցատիրոջ մնացորդները

Լրատվական աղբյուրների հաղորդմամբ՝ Հարավային Աֆրիկայում ողբերգական ավարտ են ունեցել անհայտ կորած 59-ամյա հյուրանոցատեր Գաբրիել Բատիստայի որոնողական աշխատանքները, ով հզոր անձրևի ժամանակ պատահաբար ընկել էր վարարած գետն ու անհետացել:

Հաջորդ օրը ոստիկանությունը դրոնի օգնությամբ հետախուզել է տարածքը և ափին նկատել անշարժ պառկած մի կոկորդիլոսի, որի տարօրինակ ու պասիվ վարքագիծը մասնագետներին հուշել է, որ սողունը վերջերս է սնվել, ինչից հետո որոշում է կայացվել ոչնչացնել կենդանուն, և դիպուկահարները գնդակահարել են նրան, ընդ որում՝ կոկորդիլոսը չափազանց ծանրացած լինելու պատճառով նույնիսկ չի էլ փորձել փախչել:

Սպանված սողունը եղել է ահռելի չափերի՝ մոտ 4,5 մետր երկարությամբ և շուրջ 500 կիլոգրամ քաշով, իսկ նրա դիակը ուղղաթիռով шրագ տեղափոխել են ազգային պարկ՝ հերձման, որտեղ կենդանու ստամոքսում հայտնաբերել են ինչպես անհետացած տղամարդու մնացորդները, այնպես էլ մի քանի զույգ կոշիկ, ինչը վկայում է սողունի՝ նախկինում ևս մարդակերության դեպքերի հետ կապ ունենալու մասին:

Թամարա Քալանթարյան

Կա՛մ Բրազիլիան, կա՛մ Արգենտինան․ քաղաքացիները՝ աշխարհի առաջնության մասին

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շարունակում է մնալ աշխարհի ամենադիտվող մարզական իրադարձություններից մեկը։ Միլիոնավոր երկրպագուներ հետևում են հանդիպումներին և փորձում կանխատեսել, թե ով կդառնա աշխարհի չեմպիոն։

Oragir.News-ը Երևանի մի շարք փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հետևո՞ւմ են առաջնությանը և ո՞ւմ են տեսնում որպես մրցաշարի հաղթող։

Հարցված քաղաքացիներից մեկը վստահ էր իր կանխատեսման մեջ.

«Այո, հետևում եմ։ Իմ կարծիքով՝ Իսպանիան կլինի աշխարհի չեմպիոնը»։

Մյուսները խոստովանեցին, որ այնքան էլ չեն հետևում ֆուտբոլին։

«Այնքան հեռու եմ ֆուտբոլից, կներեք։ Չեմ էլ հետևում»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված նշեց, որ թեև ֆուտբոլին առանձնապես չի հետևում, բայց համակրում է Պորտուգալիայի հավաքականին։

Եղան նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդներ էին համարում Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներին։

«Կա՛մ Բրազիլիան, կա՛մ Արգենտինան»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Որոշ քաղաքացիներ դեռևս չէին շտապում կանխատեսումներ անել։

«Ֆուտբոլին ընդհանրապես չեմ հետևում։ Այս տարի ոչ մի խաղ չեմ նայել»,– նշեց հարցվածներից մեկը։

Հարցման մասնակիցներից մեկն էլ ընդգծեց, որ այս մրցաշարում առաջատարին առանձնացնելը հեշտ չէ.

«Շատ դժվար է ասել, բոլորն էլ ուժեղ են, հավասար թիմեր են։ Բայց ես ամբողջ կյանքում երկրպագել եմ Հոլանդիային, կուզենայի, որ Հոլանդիան լիներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ռուսական ուժերը հայտարարում են Կոնստանտինովկայում առաջխաղացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոնստանտինովկա բնակավայրում 3-րդ և 8-րդ բանակների, ինչպես նաև 3-րդ բանակային կորպուսի գրոհային խմբերը շարունակում են հարձակողական գործողությունները և ոչնչացնում քաղաքի հարավարևմտյան հատվածում շրջափակված ուկրաինական ստորաբաժանումները։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում Կոնստանտինովկայում վերահսկողության տակ է վերցվել 117 շինություն։

Նշվում է նաև, որ ուկրաինական բանակը կորցրել է մինչև 90 զինծառայող, երեք զրահամեքենա և 20 պիկապ։

Հաղորդագրության համաձայն՝ «Հարավ» զորախմբի առաջխաղացումը Կոնստանտինովկայում Կիևին ստիպել է սկսել Կրամատորսկ և Դրուժկովկա քաղաքների հիմնական ձեռնարկությունների, կազմակերպությունների և դրանց աշխատակիցների տարհանումը դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ։

Երևան-Երասխ ավտոճանապարհին 40-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել էերկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտյոմ Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաքու–Նախիջևան–Բաքու չվերթները չեղարկվել են

AZAL ավիաընկերությունը հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 14-ին նախատեսված Բաքու–Նախիջևան–Բաքու ուղղությամբ չվերթները չեղարկվել են Նախիջևանում պահպանվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Ավիաընկերությունից նշել են, որ չվերթները կվերսկսվեն եղանակային պայմանների կայունացումից հետո։

Բեռլինում բացվել է Գերմանիայի ամենամեծ հինդուիստական տաճարը

Բեռլինի Նոյկյոլն շրջանում՝ Հասենհեյդե այգու եզրին, պաշտոնապես բացվել է Սրի Գանեշա հինդուիստական տաճարը որը հանդիսանում է երկրի ամենամեծ և Եվրոպայի խոշորագույն սրբավայրերից մեկը՝ կոչված իմաստություն և էներգիա խորհրդանշող փղի գլխով աստծո՝ Գանեշայի անունով։

Այս մասին հայտնում է գերմանական DW լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ ավելի քան 20 տարի տևած շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1.1 միլիոն դոլար, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է մասնավոր նվիրատվությունների հաշվին, իսկ հունիսի 3-ին տեղի ունեցած օծման ավանդական արարողության ժամանակ խորհրդանշական կերպով հնդկական Գանգես և գերմանական Շպրե գետերի ջրերն են լցվել տաճարի աշտարակի վրա։

Ըստ լրատվամիջոցի փոխանցած հետագա մանրամասների՝ հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Բունդեսթագի, Բեռլինի Սենատի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հնդկաստանից ժամանած պատվիրակներ և տեղի հնդկական համայնքի ներկայացուցիչներ, ընդ որում՝ արդեն հոկտեմբերին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ այցը տաճար՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի տոնակատարությունների շրջանակում, իսկ շինարարության ակտիվ մասնակից, 73-ամյա Վիլվանաթան Կրիշնամուրտին, ով Բեռլին է ժամանել դեռևս 1975 թվականին, երբ քաղաքում ընդամենը մի քանի հնդիկ էր ապրում (ի տարբերություն այսօրվա շուրջ 45,000-ի), սոցիալական ցանցերում սրտանց հրավիրել է բոլոր կրոնների ներկայացուցիչներին ու բեռլինցիներին՝ նշելով, որ նորաբաց տաճարում յուրաքանչյուր ոք կկարողանա գտնել իր հոգու խաղաղությունն ու անդորրը։

Թամարա Քալանթարյան

Շվեյցարիայում որոշում են՝ սահմանափակե՞լ երկրի բնակչության աճը մինչև 10 միլիոն

Շվեյցարիայում անցկացվում է հանրաքվե՝ երկրի բնակչության թիվը 10 միլիոն մարդով սահմանափակելու նախաձեռնության վերաբերյալ։

Քաղաքացիները քվեարկում են «Ոչ 10 միլիոնանոց Շվեյցարիային» առաջարկի շուրջ, որը ներկայացրել է աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP)։

Նախաձեռնությունը երկար ժամանակ գտնվում է հասարակական և քաղաքական ակտիվ քննարկումների կենտրոնում։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին և կփակվեն 12:00-ին։
Շվեյցարացիների մեծ մասն արդեն մասնակցել է քվեարկությանը՝ նախապես փոստով ուղարկելով իրենց քվեաթերթիկները։

Հանրաքվեի արդյունքների առաջին կանխատեսումները սպասվում են օրվա երկրորդ կեսին, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն երեկոյան։