Իմ նպատակը միշտ նույնն է եղել՝ բարգավաճ Հայաստան և արժանապատիվ կյանք մեր բոլորի համար. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավի մարզային վերջին հանդիպումները Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արարատ համայնքներում էին։

«Այս ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու և անմիջականորեն շփվելու հազարավոր մեր հայրենակիցների հետ, այցելեցի Հայաստանի տարբեր համայնքներ՝ մեծ ու փոքր, մոտ ու հեռավոր, սահմանամերձ ու կենտրոնական։

Մարդկանց ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն ինձ համար ամենամեծ գնահատականն է։ Դա տարիների ընթացքում ձևավորված վստահության արդյունքն է, որը ոչ միայն պարտավորեցնում է, այլև ուժ է տալիս շարունակելու սկսած գործը։

Իմ նպատակը միշտ նույնն է եղել՝ բարգավաճ Հայաստան և արժանապատիվ կյանք մեր բոլորի համար։ Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը»,-Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի հայրը 16 մլն դրամանոց Toyota է գնել իր որդու տեղակալի կնոջից

Հեղափոխությունից հետո ազնվության, թափանցիկության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին խոսող իշխանության ներկայացուցիչները շարունակում են հայտնվել պաշտոնական հայտարարագրերով հիմնավորված սկանդալային պատմությունների կենտրոնում։

Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում արտացոլված տվյալները հետաքրքիր փոխկապակցումներ են բացահայտում նրանց ընտանիքների միջև իրականացված գործարքների վերաբերյալ, որն ավելի շատ գույքային փոխանցումների սխեմա է հիշեցնում։

Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարագրային տվյալների համաձայն՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում նշված է, որ նրա հայրը՝ Մանվել Հակոբյանը, ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 16 միլիոն դրամ արժեքով։

Ուշագրավ է նաև այն, որ այս գործարքի մյուս կողմը եղել է ՊԵԿ նույն վարչության պետի տեղակալ Բաբկեն Կարախանյանի կինը՝ Օֆելյա Սուլթանյանը։ Այսինքն՝ հայտարարագրերից հետևում է, որ վարչության պետի հայրը 16 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան գնել է իր անմիջական ենթակայի կնոջից։

Ստացվում է բավականին արտասովոր իրավիճակ․ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի ընտանիքը 16 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա է փոխանցում նույն վարչության պետի ընտանիքին՝ փաստաթղթերում դա ներկայացնելով որպես առքուվաճառք։

Հետաքրքրական է նաև, որ հայտարարագրային տվյալներում Օֆելյա Սուլթանյանի անունը հանդիպում է մեկ այլ դրվագում։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ «Վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում» տողով Օֆելյա Սուլթանյանը գրասենյակային տարածք է տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի դիմաց ստացել է ընդամենը 18 հազար դրամ վճար։

Գործարքի գինը ծիծաղելի է։ Ընդամենը 18 000 դրամով իշխող քաղաքական ուժին տարածք տրամադրելը ողջամիտ կասկած է առաջացնում, որ սա քաղաքական հովանավորչության և ստվերային աջակցության օրինակ է, ինչն էլ թերևս բացատրում է, թե ինչու է նրա ամուսինը՝ Բաբկեն Կարախանյանը, զբաղեցնում ՊԵԿ գերեկամտաբեր վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Հայտարարագրի հաջորդ բաժնից պարզ է դառնում, որ տեղակալի կինը՝ Օֆելյա Սուլթանյանը, հանդիսանում է ՀՀ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակից, որտեղից ստացել է 3 միլիոն դրամ աշխատավարձ։

Չնայած դպրոցի համեստ աշխատանքին՝ նրա տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է աստղաբաշխական 68 մլն դրամ, որի մեջ մտնում է նաև «ԱՐԲԱ» ընկերությունից ստացված ավելի քան 7 մլն դրամ շահաբաժինը։

Թե ինչպես կորակեր այս ամենը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից քննադատում էր նախկինների կասկածելի սխեմաները, թողնում ենք ընթերցողի երևակայությանը։

Իսկ այսօր փաստաթղթերը հիմք են տալիս ենթադրելու, որ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Երջանիկ Հակոբյանի ընտանիքը հիրավի «երջանիկ» է հեղափոխության արդյունքում և արձանագրում է բարեկեցության ցուցանիշներ։

Հասմիկ Մովսիսյան

Բաժանումից հետո ով է Անահիտ Կիրակոսյանին շքեղ ծաղկեփունջ նվիրել

Սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը վերջին շրջանում չափազանց ակտիվ է սոցիալական հարթակներում:

Նրա յուրաքանչյուր հրապարակումը գտնվում են հետևորդների ուշադրության ներքո, հատկապես այն բանից հետո, երբ համացանցում տարածվեցին դերասանուհու անձնական կյանքի փոփոխությունների և բաժանման մասին լուրերը:

Այսօր Անահիտը նոր ու տպավորիչ հրապարակում է արել իր ինստագրամյան էջում՝ ցուցադրելով, թե ինչպիսի շքեղ ու մեծ անակնկալ ծաղկեփունջ է զարդարում իր տունը:

Դերասանուհին լուսանկարներին կից որևէ բացատրություն կամ մակագրություն չի թողել:

Նա ճրապարակում է արել «LAV ELI» որտեղ ապրում է սիրտը երգի ներքո, ինչն էլ ավելի է թեժացրել հետևորդների հետաքրքրասիրությունը: Անահիտի էջում անմիջապես սկսվել են քննարկումներ:

Երկրպագուները փորձում են կռահել ու հասկանալ, թե ումից է այս գեղեցիկ անակնկալը, և արդյո՞ք դերասանուհու կյանքում նոր երկրպագու է հայտնվել, թե՞ սա հաշտության խորհրդավոր քայլ է:

Թամարա Քալանթարյան

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Մասիսում բռնությունից տուժածից

Հին ու բարի ժամանակներում արքայադստեր հետ ամուսնանալ ցանկացող ասպետները մենամարտում էին։ Հաղթողը ստանում էր թագավորի աղջկա ձեռքն ու թագավորության կեսը։ Հետո եկավ ժողովրդավարությունը, ու ամեն բան փոխվեց։ Ներկայում իշխանությունը որոշվում է ընտրություններով, որոնց ժամանակ մենամարտերն ու բռնությունն արգելվում են։

Մասիսում հունիսի 2-ին բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։

Ի՞նչ հետևանք կունենա այս բռնությունը։

Հայաստանում նախկինում ևս ընտրությունների ժամանակ կիրառվել է բռնություն, եղել են բախումներ, նույնիսկ՝ դանակահարության դեպքեր։ Սակայն լավատեսություն կար, որ մի քանի տարի անց հանրության իրավագիտակցությունը կբարձրանա, ժողովուրդը կքաղաքակրթվի, ժողովրդավարական արժեքները կարմատավորվեն, քաղաքացիական հասարակություն կձևավորվի, ու ընտրական շրջանում բռնությունները կվերանան։ Ցավոք, մնում ենք նույն ցածր մակարդակում։ Եվ իշխանության կուսակցությունը բռնություն է կիրառում մրցակիցների նկատմամբ։

Տարածված կարծիք կա, թե Մասիսում տեղի ունեցած ամոթալի միջադեպի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նա ամեն օր ատելություն է գեներացնում, այնպիսի վիրավորական բառեր է ասում մրցակիցների հասցեին, որ դրանց ազդեցության տակ ընկնողի մոտ ցանկություն է առաջանում բռնություն գործադրել ընդդիմադիր գործիչների, նրանց քարոզը տանող ակտիվիստների նկատմամբ։

Իհարկե, կուսակցության ներկայացուցիչները պարտավոր են պաշտպանել իրենց գաղափարները նաև բռունցքներով, երբ սպառվում են բառերը, երբ հնարավոր չէ խոսքով պաշտպանվել։ Բայց արդյո՞ք ՔՊ-ի ասելիքը սպառվել է։ ՔՊ-ականները չգիտե՞ն, թե ինչ բառեր կիրառեն մրցակիցների հետ զրուցելիս կամ բանավիճելիս։ Տվյալ պարագայում ՔՊ-ականների կողմից կիրառված բռնությունը ցույց է տալիս, որ ՔՊ-ն ասելիք չունի։ Իսկ եթե ունի, ապա այն փոխանցելու համար չունի բառեր, և ՔՊ-ականները ստիպված են բռունցքներով բացատրել իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Այս առումով, եթե Մասիսում տեղի ունեցածը դիտենք որպես նախընտրական ծրագիր, ապա ենթադրելի է, որ ՔՊ-ն խոստանում է ընտրվելու պարագայում ծեծել ժողովրդին, այսինքն՝ շարունակել հանիրավի հետապնդումները, ճնշումները, բանտերը լցնել քաղբանտարկյալներով։

Մեկ այլ վարկածով՝ բռնությունը կիրառվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Ենթադրելի է, որ այդ կերպ փորձում են տպավորություն ստեղծել, թե ուժեղ են։ Փաշինյանը, հավանաբար, կարծել է, թե եթե մարդիկ տեսնեն, որ ՔՊ-ականները ծեծում են «Ուժեղ Հայաստանի» անդամներին, ապա կքվեարկեն ՔՊ-ի օգտին։

Այս միջադեպը վատ հետևանք կունենա, եթե բռնությունը որակվի նորմալ, և մյուսներն էլ բռունցքներով ընտրարշավ անեն։ Չի բացառվում, որ մի կաթիլ մեղրի պատմության նման զանգվածային անկարգությունների վերածվի Մասիսում սկսվածը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը։

Կարճ ասած՝ Փաշինյանը պարտավոր է ներողություն խնդրել Մասիսում բռնությունից տուժած քաղաքացուց, հորդորել ժողովրդին ընտրապայքարի ժամանակ զերծ մնալ ամեն տեսակ բռնությունից, միմյանց հասցեին այնպիսի վիրավորանքներ ուղղելուց, որոնք կարող են ծեծկռտուքի պատճառ դառնալ։

Իսկ եթե կռիվ անելու անդիմադրելի ցանկություն կա իշխանության համար պայքարի մեջ մտածների, հատկապես՝ ՔՊ-ականների շրջանում, ապա ԿԸՀ-ն կարող է տեղամասերում մարտական ակումբներ բացել։ Կուսակցությունները կարող են ներկայանալ տարբեր քաշային կարգերի մարտիկներով։ Մրցավարը կլինի ԿԸՀ նախագահը, որը հաղթողին հենց ռինգում կտրամադրի պատգամավորի մանդատ։ Այսպես ժողովրդին կզվարճացնեն և նեղություն չեն պատճառի։ Ամեն ինչ կորոշվի ռինգում, որտեղ հաղթողը կստանա ժողովրդի սերն ու մանդատը և կկառավարի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Թաթուլ Մկրտչյան

Պոնչն ու Տոման կնքահայր և կնքամայր են դարձել

Հայկական շոու-բիզնեսի սիրված, կենսախինդ զույգերից մեկը՝ դերասան, հումորիստ Պոնչը (Տարոն Իսպիրյան) և Տոման, հանդես են եկել կյանքի կարևորագույն, պատասխանատու ու պատվավոր դերում։

Զույգը ստանձնել է Թելման Առաքելյանի փոքրիկի հոգևոր ծնողների՝ քավորի և քավորկնոջ առաքելությունը։

Հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից անմիջապես երևում է, թե ինչպիսի բարձր ու վարակիչ տրամադրություն է տիրել փոքրիկի մկրտության ողջ ընթացքում։

Հետևորդների ուշադրությունից բաց չի թողել նաև զույգի տեսքը։

Կադրերում քավորն ու քավորկինը ժպիտներով, պարերով ու մեծ սիրով մասնակցում են արարողության յուրաքանչյուր րոպեին՝ կիսելով ընտանիքի երջանիկ պահերը։

Իշխանական կադրերի «ապաստարանը»․ SAS-ը վնասով է աշխատում, բայց գրավիչ պաշտոններ շռայլում

Հանրապետական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին (հանրությանն առավել հայտնի է որպես SAS-ի Արտակ) պատկանող «ՍԱՍ Գրուպ» ընկերությունը վերջին շրջանում վերածվել է յուրօրինակ կադրային «տրանզիտ գոտու»։

Չնայած պաշտոնական հաշվետվություններով ընկերությունը տարին փակել է ֆինանսական վնասներով, այն շարունակում է բարձր վարձատրվող տնօրենների պաշտոններ շնորհել պետական համակարգի հետ անմիջական կապ ունեցող անձանց կամ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։

Եթե նախորդ դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ընկեր Արտյոմ Սմբատյանն էր «ՍԱՍ»-ում միլիոնավոր դրամների աշխատավարձ ստանալուց հետո տեղափոխվել Սոցապ նախարարություն, ապա այս անգամ Oragir.News-ի ձեռքի տակ հայտնված պաշտոնական նոր փաստաթղթերը բացահայտում են էլ ավելի հետաքրքրաշարժ պատմություն․ Խոսքը «Կոկա-Կոլա»-ի նախկին մենեջեր և «ՍԱՍ Գրուպ»-ի գործառնական տնօրեն Ռուբեն Արմենի Աղաբաբյանի մասին է։

2026 թվականի մայիսի 28-ին ներկայացված պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ Աղաբաբյանը 2024 թվականի մայիսի 21-ից պաշտոնապես ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի օգնականի պաշտոնը։

Ամենաուշագրավը, սակայն, նրա հայտարարագրած ֆինանսական միջոցներն են։ Որպես պետական պաշտոնյա ներկայացրած իր հաշվետվության մեջ Աղաբաբյանը նշել է, որ «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից նախորդիվ ստացել է աստղաբաշխական աշխատավարձ՝ 38 միլիոն ՀՀ դրամ։

Հայտարարագրի տվյալները լույս են սփռում այս անցման վրա։ Ըստ հայտարարագրի՝ Ռուբեն Արմենի Աղաբաբյանը նույն հաշվետու տարում աշխատանքի վարձատրություն է ստացել երկու վայրից՝ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ»-ից և «ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ից։

Այսպիսով, «ՍԱՍ Գրուպը» շարունակում է մնալ այն յուրահատուկ հարթակը, որտեղ պետական պաշտոնյաները կամ ապագա պաշտոնատար անձինք գեներացնում են միլիոնավոր դրամների եկամուտներ, ինչից հետո սահուն կերպով տեղավորվում են պետական առանցքային գերատեսչություններում։

Հասմիկ Մովսիսյան