Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությանը․ ՊՆ

Ռուսաստանի զինուժը հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությանը և ուկրաինական զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ օբյեկտներին։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերության ձեռնարկությունը և Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկայի օբյեկտները», – ասված է հաղորդագրության մեջ:

Թալիշում ոչ ֆորմալ ինստիտուտ էր գործում՝ «ձեդո-բաբոների». չկար զինվոր, որ ինչ-որ ընտանիքի հետ կապված չլիներ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Թալիշում ծառայած զինվորները լավ գիտեն, թե ինչպիսի առանձնահատուկ հարաբերություններ էր ձևավորված զինվորների և թալիշցիների միջև:

Գյուղում ոչ ֆորմալ ինստիտուտ էր գործում` «ձեդո-բաբոների»: Երևի չկար զինվոր, որը ինչ-որ ընտանիքի հետ կապված չլիներ. գնալ-գալը, սուրճ խմելն ու տնական հաց ուտելը յուրօրինակ ավանդույթ էր:

Ես էլ այդպիսի Բաբո ունեի` Վանքի Բաբո էին ասում. տունը գյուղի եկեղեցու կողքին էր:
Գյուղում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականը մոմերը Բաբոյի մոտ էր թողնում, իսկ Բաբոն նաև եկեղեցուն էր «տիրություն» անում` մաքրում և պահպանում:

Իմ կապն էլ Վանքի Բաբոյի հետ Եկեղեցի գնալ-գալով ձևավորվեց: Հաճախ էի այցի գնում, սուրճն ու հացը ճաշակում:

Զորացրվելուց հետո էլ այցելեցի: Աննկատ գումար թողեցի սեղանին ու հրաժեշտ տվեցի` հետևիցս եկավ: Ասեց` ի՞նչ ես անում, ասեցի` այդքան եկել եմ` սիրտս այդպես թելադրեց:

Նեղացավ:

Հետ տվեց գումարը, ասեց մի քիչ հետո կգաս ճաշելու: Ներողություն խնդրեցի, ասեցի չեմ կարող, շտապում էի: Ասեց` դե սպասի: Գնաց տուն, մի 5 րոպեից հետ եկավ: Տոպրակ տվեց` միրգ, ընկույզ, չրեղեն, բարի ճանապարհ մաղթեց:

Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Երեկ տեսա, որ թալիշցիների խմբում գրել էին, որ Ագնեսա տատիկը` Վանքի Բաբոն, մահացել է:

Թալիշի հետ կապված բոլոր պատմությունները աչքիս առաջ եկան` ծառայությունից մինչև մարդկային անմոռանալի, պարզ, անկեղծ հարաբերություններ:

Բաբոն գնաց` կարոտը սրտում` հայրենի Թալիշից հեռու: Հոգեվիճակ, որն այսօր ուղեկցում է բոլոր արցախցիներին, ովքեր արմատներով խրված էին հողում, սակայն արմատախիլ արվեցին:

Գնացի Չարենցավան` հոգեհանգստի, լուռ հրաժեշտ տալով ինձ ջուր, հաց և Բաբոյի ջերմություն փոխանցած մարդուն:

Վանքի Բաբոն արցախցիների հավաքական կերպարն էր` հայրենի հողը սիրող, հյուրասեր, մարդկային ու միշտ պատրաստակամ:

Չավարտված պայքար` մեծ հույսով և սպասումով»:

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվեց

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։

Նրա խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 12:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

«Ասֆալտային հեղափոխությունից» փլուզված աստիճաններ․ Կենտրոնում 39․7 մլն-անոց վերանորոգումը տապալվել է

Մինչ իշխանություններն այս օրերին ակտիվորեն զբաղված են քարոզարշավով և թմբկահարում են «ասֆալտային հեղափոխության» հաջողությունները, Երևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանում, իրավական քաշքշուկների և անբարեխիղճ կառավարման տեղական ենթակառուցվածքները փլուզվում են։

Այսպիսով, նշված վարչական շրջանում հերթական համայնքային ծրագիրն է փաստացի ձախողվել։ Այս անգամ խոսքը ներբակային աստիճանների վերանորոգման մասին է, որի համար նախատեսվել էր շուրջ 39.7 միլիոն դրամ, սակայն աշխատանքները ոչ միայն չեն ավարտվել, այլ ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ նույնիսկ պատշաճ չեն էլ մեկնարկել։


2026 թվականի մայիսի 11-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պաշտոնապես ծանուցել է «ՄԱՍՏԵՐԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, որ միակողմանիորեն հրաժարվում է պայմանագրից և այն համարում լուծված՝ 39 միլիոն 740 հազար 64 դրամ գումարի չափով։ Փաստաթղթում արձանագրված է, որ ընկերությունը խախտել է պայմանագրով սահմանված ժամկետները, չի պահպանել աշխատանքների կատարման ժամանակացույցը և չի իրականացրել նախահաշվով նախատեսված աշխատանքները։ Ավելին՝ վարչական շրջանի աշխատակազմը նշում է, որ նույնիսկ լրացուցիչ տրամադրված «ողջամիտ ժամկետից» հետո աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել։ Այսինքն՝ քաղաքային իշխանությունները փաստացի արձանագրել են, որ բազմամիլիոնանոց ծրագիրը տապալվել է։

Ծանուցման մեջ հղումներ են արված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 408-րդ և 466-րդ հոդվածներին, որոնց համաձայն պայմանագրային պարտավորությունների խախտումը և աշխատանքների չկատարումը հիմք են պայմանագրի միակողմանի լուծման համար։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ Քաղաքապետարանը «ՄԱՍՏԵՐԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին կանգնեցրել է փաստի առաջ՝ կա՛մ վճարել պայմանագրի և որակավորման ապահովման գումարները, կա՛մ հայտնվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց «սև ցուցակում»։

Ստացվում է ուշագրավ պատկեր․ համայնքային կարևոր ծրագիրը ձախողվել է, բնակիչները մնացել են չվերանորոգված և վտանգավոր աստիճանների առաջ, իսկ գործընթացի հիմնական քննարկումը տեղափոխվում է ֆինանսական փոխհատուցումների և գնումների ցուցակների դաշտ։ Արդյունքում կրկին առաջանում է նույն հարցը՝ ո՞վ է պատասխանատու հերթական ձախողված ծրագրի համար։

Վստահաբար, Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բնակիչներին չի տեղեկացնի, որ նույնիսկ այս տարրական աշխատանքը նրա կառավարությանը չի հաջողվել ավարտին հասցնել։ Եթե միլիարդավոր դրամներ փաստացի փոշիացան՝ ասֆալտապատման աշխատանքների ժամկետից շուտ դեֆորմացման հետևանքով, ապա ներբակային աստիճանների վերանորոգման ձախողումը պարզապես չունի որևէ տրամաբանական բացատրություն։

Չի բացառվում նաև, որ «նախընտրական ճակատի» վրա կենտրոնացված ծախսերի հետևանքով ծրագրային միջոցների մի մասը պարզապես սպառվել է, իսկ ֆինանսական ճեղքերը փորձ է արվում փակել նմանատիպ պայմանագրերի լուծարման կամ ծրագրերի փաստացի տապալման հաշվին։


Հասմիկ Մովսիսյան

Ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։

Ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։

Մեկ օրում Հորմուզի նեղուցով 25 նավ է անցել

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 25 նավ, այդ թվում՝ լցանավեր, կոնտեյներատարներ և այլ առևտրային նավեր։

Այս մասին հայտնել են ԻՀՊԿ Ռազմածովային ուժերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն հայտարարության, որը մեջբերում է Fars գործակալությունը, անցումն իրականացվել է թույլտվություններ ստանալուց հետո և ԻՀՊԿ ՌԾՈւ-ի հետ համագործակցությամբ։

Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։

68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Գոտեմարտի արդյունքում Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։

Հայաստանի հավաքականի կազմում ևս երկու մարզիկներ՝ 41 կգ քաշային Տիգրան Աղաջանյանը և 57 կգ քաշային Ատոմ Եսայանը, իրավունք են ստացել գորգ դուրս գալ բրոնզե մեդալների համար մղվող գոտեմարտերում։ Մրցաշարում իրենց ելույթները կշարունակեն նաև 38 կգ քաշային Նորայր Գևորգյանն ու 52 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, որոնք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր։

Տեսանյութ:

Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր

Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Ցինյուան գավառի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Պատահարի հետևանքով զոհվել է 82 մարդ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գազի պայթյունը տեղի է ունեցել Ցինյուան գավառի «Լյուշենյու» ածխահատում ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 19.29-ին (Երևանի ժամանակով՝ 13.29-ին), երբ հանքում եղել է 247 բանվոր։

Որոնողափրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են, իրավասու մարմինները հետաքննում են պայթյունի պատճառները։

Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր

Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի Ցինյուան գավառի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Պատահարի հետևանքով զոհվել է 82 մարդ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գազի պայթյունը տեղի է ունեցել Ցինյուան գավառի «Լյուշենյու» ածխահատում ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 19.29-ին (Երևանի ժամանակով՝ 13.29-ին), երբ հանքում եղել է 247 բանվոր։

Որոնողափրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են, իրավասու մարմինները հետաքննում են պայթյունի պատճառները։