Ֆիցոն պատմել է՝ ինչպես են եվրոպացի գործընկերները նույնիսկ զուգարանում իրեն հարցուփորձ անում Պուտինի հետ զրույցի մասին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչպես են եվրոպացի գործընկերները նույնիսկ զուգարանում իրեն հարցուփորձ անում Պուտինի հետ զրույցի մասին:

«Այս խոսակցությունների մեջ ամենակարևորը, հարգելի՛ լրագրող, այն է, որ մի կողմից ինձ քննադատում են, բայց հավատացեք՝ հետո, երբ ես գնում եմ զուգարան, հետևիցս գալիս են ու հենց այնտեղ հարցնում. «Ռոբե՛րտ, իսկ ի՞նչ պատմեց Պուտինը»։

Իսկ ես պատասխանում եմ. «Աստծու սիրուն, ինչո՞ւ դուք ինքներդ չեք գնում նրա մոտ ու երկխոսություն վարում»։ Մենք պետք է Ռուսաստանի հետ բնականոն երկխոսություն վարենք»,-հայտարարել է Սլովակիայի վարչապետը։

Ֆիրդուսու առասպելական դրվագները Իրանի ժողովրդի կյանքի իրականությունն ու հերոսական դիմագծի արտացոլումն են. Խամենեի

ԻԻՀ Գերագույն առաջնորդի ուղերձը՝ Պարսից լեզվի պահպանության և Հաքի Աբոլղասեմ Ֆիրդուսու մեծարման օրվա առթիվ

Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո

Պարսից լեզուն, բացի խոսքի և գրության միջոց լինելուց, հանդիսանում է նաև ճանաչողության
կաղապարը, մտածողության կապող օղակը և իրանական ինքնության սահմանագիծը։ Պարսից լեզուն և գրականությունը խոշորագույն ներուժն են համաշխարհային տարածքում իսլամական Իրանի հարուստ մշակույթի ու քաղաքակրթության տարածման համար։ Մեր իմաստուն և նահատակ առաջնորդի (թող Աստված նրա հոգին լուսավորի) հորդորը՝ պարսից լեզվի հզորացման վերաբերյալ, «իրանա-իսլամական քաղաքակրթության» հզորության ուղեցույցն է։

Իրանի ազնվազարմ ժողովուրդը «երրորդ սրբազան պաշտպանության» տարիներին, ինչպես և
նախորդ երկու պարտադրված պատերազմի ժամանակ, վերստին հավաստեց, որ Ֆիրդուսու առասպելական դրվագները սեփական կյանքի իրականությունն ու հերոսական դիմագծի արտացոլումն են։ «Շահնամեի» մարդակերտող, խիզախ ու ղուրանական գաղափարները համախմբում և ներդաշնակում են Իրանի բոլոր ազգերին ու հասարակական շերտերին՝ հանուն սեփական ինքնության, վավերականության ու անկախության պահպանման և զահակակերպ զավթիչների դեմ մղվող պայքարի։

Համաժողովրդական մասնակցության, պաշտպանության և հաղթանակի այս հերոսապատումը բարձրագույն պատասխանատվություն է դնում մշակույթի, գրականության և արվեստի գործիչների վրա, որպեսզի վերջիններս, հետևելով Ֆիրդուսու օրինակին, վեր հառնեն և կերտեն արվեստագետների առաքելությունը՝ ժողովրդի զարթոնքին համընթաց. միահյուսեն միտքը, գրիչն ու լեզուն արվեստի հետ և պատմության տարեգրության մեջ հավերժացնեն ազգի մեծագույն վերելքի պատումը։

Միևնույն ժամանակ, դիվաբարո ուժերի և համաշխարհային չարիքների նախահարձակման դեմ
մղված քաջարի դիմադրությունն ու փառահեղ հաղթանակն առավել են կոփել ժողովրդի կամքը՝ սեփական քաղաքակրթական անկախությունը պաշտպանելու և ամերիկյան ագրեսիային դիմակայելու գործում։

Սա նպատակ ունի՝ մշակութային ոլորտի գործիչների նախաձեռնողականությամբ ու նորարարությամբ ապահովել լեզվական ու դիսկուրսիվ պաշտպանությունը, երեխաների ու երիտասարդների աճն ու զարգացումը, որպեսզի վերջնական հաղթանակին մնացած քայլերն ընթանան առավել հաստատակամությամբ, Ամենակարող Աստծո օգնությամբ։

ՍԵՅՅԵԴ ՄՈՋԹԱԲԱ ՀՈՍԵՅՆԻ ԽԱՄԵՆԵԻ
ԻԻՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՌԱՋՆՈՐԴ
(15 մայիսի, 2026 թ.)

Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկի վրա

Ուկրաինական զինուժի ԱԹՍ-ն հարձակվել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկի վրա:

Հարձակման հետևանքով կան տուժածներ։

Մարզի օպերատիվ շտաբը հայտնում է, որ տուժածների թվում 4 տարեկան աղջիկ կա և 2 կին։

Իրաքը կմեծացնի Թուրքիայի տարածքով նավթի արտահանման ծավալը

Իրաքը որոշել է մեծացնել նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով անցնող Քիրքուք-Ջեյհան նավթամուղով։ Իրաքցի պաշտոնյաների տվյալներով՝ առաջիկա 2 շաբաթում արտահանման ծավալը նախատեսվում է ավելացնել օրական 90․000-ից մինչև 140․000 բարել։

Բասրայի նավթը բեռնատարներով տեղափոխվում է Քիրքուքի «K1» կայան, որտեղից այն մղվում է դեպի Ջեյհանի նավահանգիստ։ Ներկայումս այս երթուղով օրական ընդհանուր արտահանումը կազմում է շուրջ 230․000 բարել, որի մի մասը ստացվում է հենց Քիրքուքի հանքավայրերից։

Իրաքում նշում են, որ արտահանման աճը նպատակ ունի ավելի արդյունավետ օգտագործել երկրի էներգետիկ ենթակառուցվածքները և ամրապնդել Ջեյհանի նավթային ուղու ռազմավարական նշանակությունը միջազգային շուկաներում։

Ermenihaber

Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին՝ ուկրաինացի պաշտոնյաների վրա հարձակումներ ծրագրելու մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի պաշտոնյաների վրա հարձակումներ պլանավորելու մեջ։

«Մենք ունենք ռուսական փաստաթղթեր, որոնք առաջարկում են հարվածների թիրախ դարձնել Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ, որտեղ կարող են գտնվել բանակի ղեկավարությունը, կառավարության անդամները։ Նրանք այս ծրագիրը վաղուց են մշակել։ Հիմա, Իրանից հետո, նրանք կրկին ակտիվացել են, նրանք փնտրում են մեր գտնվելու վայրը, մեր հավաքատեղիները։

Նույնը վերաբերում է նաև Ուկրաինայի ղեկավարության, հետախուզության և մեր հատուկ ծառայությունների մյուս անդամներին։ Մոսկվայում որոշ մարդիկ դեռ չեն հասկացել, որ ուկրաինացիները երբեք չեն հրաժարվի իրենց անկախությունից, մենք չենք հրաժարվի մեր հողից, մեր ինքնիշխանությունից, մեր պետությունից», – հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևանում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնության անցկացման համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարը կանցկացվի 2027 թ. փետրվարի 5-11-ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում:

Հայաստանի կարատեի ֆեդերացիան հատկացված միջոցներով կիրականացնի մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝ ձեռք բերել անհրաժեշտ ծառայություններ և ապրանքներ, վճարել պարտադիր անդամավճարներ և այլն: Նշված ծախսերի համար Հայաստանի կարատեի ֆեդերացիային այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 270 մլն դրամ՝ համաձայն ներկայացված նախահաշվի և համապատասխան հիմնավորող փաստաթղթերի:

Առաջնության ընթացքում նախնական ակնկալվում է շուրջ 2000 մարզիկի, ավելի քան 5 տասնյակ մրցավարի, ինչպես նաև նրանց ուղեկցող և սպասարկող անձնակազմի մասնակցություն:

Նախնական տվյալներով, ընդհանուր առմամբ, Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը շուրջ 3000 անձի մասնակցություն է նախատեսվում:

Առաջնության անցկացումը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը, մարզական ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի՝ միջազգային մարզական հարթակներում հանրահռչակմանy՝ միաժամանակ խթանելով տուրիզմի զարգացումը։

Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Աստանայում կայացած «Թուրքիա-Ղազախստան աշխատանքային համաժողովում»։

Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը զարգացնելու ուղղությամբ՝ ինտեգրելով երկաթուղային կապերը, նավահանգիստների ենթակառուցվածքներն ու մաքսային թվայնացված համակարգերը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը եվրասիական տարածաշրջանի մրցունակության բարձրացումն է համաշխարհային տնտեսությունում։

Էրդողանը նաև նշել է, որ Ղազախստանի հետ համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա ընդգծել է, որ Անկարան ցանկանում է իր տարածքով Աստանայից ավելի մեծ ծավալների նավթ տեղափոխել համաշխարհային շուկաներ, ինչպես նաև խորացնել համատեղ արտադրության նախագծերը պաշտպանական ոլորտում։

Ermenihaber

Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Աստանայում կայացած «Թուրքիա-Ղազախստան աշխատանքային համաժողովում»։

Վերջինս հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը զարգացնելու ուղղությամբ՝ ինտեգրելով երկաթուղային կապերը, նավահանգիստների ենթակառուցվածքներն ու մաքսային թվայնացված համակարգերը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը եվրասիական տարածաշրջանի մրցունակության բարձրացումն է համաշխարհային տնտեսությունում։

Էրդողանը նաև նշել է, որ Ղազախստանի հետ համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Նա ընդգծել է, որ Անկարան ցանկանում է իր տարածքով Աստանայից ավելի մեծ ծավալների նավթ տեղափոխել համաշխարհային շուկաներ, ինչպես նաև խորացնել համատեղ արտադրության նախագծերը պաշտպանական ոլորտում։

Ermenihaber

Վարպետը գնաց․ արվեստի աշխարհը սգում է Նիկոլայ Ծատուրյանի կորուստը

Հայկական թատրոնն ու կինոն կրեցին ծանր ու անդառնալի կորուստ։ Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բազմաթիվ սերունդների կրթած մեծանուն ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։

Նրա մահվան լուրը ցնցել է արվեստագետներին, ովքեր սոցիալական հարթակներում կիսվում են իրենց ցավով ու վերջին հրաժեշտի խոսքերով։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է մի արխիվային հոլովակ, դերասան Հովհաննես Դավթյանը ևս հանդես է եկել հրապարակմամբ՝ տեղադրելով նկար, որին կից գրել է կարճ, բայց ամեն ինչ ասող նախադասություն. «Վարպետը գնաց…»։

Մնացածը կիմանաք մեծանուն ռեժիսորին նվիրված հոլովակը դիտելիս։

Թամարա Քալանթարյան

Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զnhված զինծառայnղների մարմինների փոխանակում

Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակում: Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) 526 զոհված զինծառայողի մարմին, իսկ Կիևից ստացել է 41 ռուս մարտիկի մարմին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

«Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացնում են զոհված զինվորականների փոխանակում: Կիևին կփոխանցվի 526 մարմին, Մոսկվան կստանա 41 մարմին»,- հայտնել է աղբյուրը: