Վարտիք, գուլպա, ածելի․ ինչ է գնել մարզպետարանը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2026 թ․ հունվարի վերջին Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք 10 հայ եւ 1 ռուս էին։

Արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։

Մասնավորապես, պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։

Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։

Կոտայքի մարզպետարանը Արցախից տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության իրեր գնելու պայմանագիր է կնքել «Նարլիա» ՍՊԸ-ի հետ։ Գնել են կանացի եւ տղամարդու գուլպաներ, վարտիքներ, հողաթափեր, ջինսե տաբատներ, շապիկներ, ինչպես նաեւ՝ հիգիենայի պարագաներ՝ սրբիչ, ածելի, օճառ եւ այլն։ Այս գնման համար մարզպետարանը վճարել է շուրջ 330 հազար դրամ։

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է զգոնություն պահպանել

Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Թագավորությունում գտնվող ամերիկացիներին զգուշացրել է զգոնություն պահպանել հասարակական վայրերում, աչքի չընկնել և վերանայել անձնական անվտանգության պլանները այն բանից հետո, երբ ավելի վաղ Բրիտանիայի կառավարության պաշտոնյաները հայտարարել են ահաբեկչության ազգային սպառնալիքի մակարդակը մինչև երկրորդ ամենաբարձր աստիճանի բարձրացնելու մասին, հայտնում է Reuters-ը։

«Ահաբեկչական սպառնալիքների վերջին աճը պայմանավորված է Միացյալ Թագավորությունում իսլամիստական և ծայրահեղ աջակողմյան ահաբեկչական սպառնալիքների աճով», – ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հինգշաբթի օրը Միացյալ Թագավորությունը ահաբեկչական սպառնալիքի ազգային մակարդակը «զգալիից» բարձրացրել է «լուրջի»՝ շաբաթվա սկզբին Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած հակասեմական դանակահարության դեպքից հետո։

Սպառնալիքի մակարդակը մատնանշում է առաջիկա վեց ամիսների ընթացքում ծայրահեղականների հարձակման բարձր հավանականությունը։

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել

Առնվազն ինը մարդ է զոհվել ուրբաթ օրը հարավային Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։

Ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են Հաբուշին հասցված հարվածների հետևանքով, ևս 21 մարդ վիրավորվել է։

Այն Բաալում, նախարարության տվյալներով, մեկ մարդ սպանվել է, իսկ յոթը՝ վիրավորվել։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի սկզբին վերջին հակամարտության սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 2600 մարդ։

Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա

Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա։

«Կուբան մի վայր է, որը մենք գրեթե անմիջապես կգրավենք: Կուբան մեծ դժվարությունների մեջ է:

Նախ, մենք կավարտենք մեկ աշխատանք: Ես սիրում եմ գործերը ավարտել: Իրանից վերադառնալու ճանապարհին, մեր արածից հետո, մենք կունենանք մեր մեծ նավերից մեկը, հնարավոր է՝ USS Abraham Lincoln ավիակիրը, որը աշխարհի ամենամեծն է:

Մենք այն կբերենք, կկանգնեցնենք ափից մոտ 100 յարդ հեռավորության վրա, և նրանք կասեն. «Շատ շնորհակալ ենք, մենք հանձնվում ենք»»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ե՞րբ կավարտվի Հայաստանի պրեմիեր լիգան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների բաժինը հայտնում է, որ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանն ավարտվելու է մայիսի 27-ին։

«Միաժամանակ հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ուրարտու»-«Նոա» հանդիպումը կսպասարկեն արտասահմանցի մրցավարներ։

ՀՖՖ-ն բարձր է գնահատում հայ մրցավարների պրոֆեսիոնալիզմը և լիովին վստահում է նրանց, սակայն, հաշվի առնելով գավաթային եզրափակիչներն արտասահմանցիներին վստահելու միջազգային պրակտիկան, ՀՖՖ-ն որոշել է կիրառել այս մոտեցումը։

Մրցավարական անձնակազմի ներկայացուցիչների անունները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ էության․ Նիկոլն ու Մակրոնը համատեղ փորեցին Արցախի գերեզմանը, հիմա էլ Հայաստանինն են ուզում փորեն

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանին։

Նրա հետ խոսել ենք առաջկա ընտրությունների, դրանցից ակնկալիքների, «Գելլափ»-ի հարցումների, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի շեմը չհաղթահարելու, ձայներ փոշիացնելու մեղադրանքների, երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև խորացող լարվածության, Նիկոլ Փաշինյանի համար «գանձ» ընդդիմություն լինելու, ընդդիմության եռագլուխ վիշապ կամ պատերազմի կուսակցություն անվանելու, հանրությանը պատերազմով սպառնալու, ՔՊ նախընտրական ծրագրի, Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի, Մակրոնի հայտարարություների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոոոնի հայտարարություններին, Վարդանյանը նշեց․ «Մակրոնը և մակրոնատիպ քաղաքական գործիչները ասոցացվում են Նիկոլի, նիկոլատիպ քաղաքական գործիչների հետ: Դրա համար էլ իրար հետ լավ լեզու են գտնում, ինչպես համատեղ փորեցին Արցախի գերեզմանը իրենց գործողություններով և հայտարարություններով, այնպես էլ հիմա ուզում են Հայաստանի գերեզմանը փորել, բայց կարծում եմ ժամանակը եկել է, աշխարհը փոխվում է, հասարակության ու տարբեր ժողովուրդների մոտեցումներն էլ նմանատիպ քաղաքական գործիչների նկատմամբ փոխվում են։ Ինչպես Նիկոլի, այնպես էլ Մակրոնի ու նրա նմանների քաղաքական կյանքը կարճ է և երկար ճանապարհ չունեն այլևս աշխարհաքաղաքական իրողությունների մեջ և որոշակի փոփոխություններից հետո ավելի տրամաբանական, ավելի կազմակերպված, ռացիոնալ և լուրջ քաղաքական իրողությունների, քաղաքական առաջնորդների ու հարաբերությունների ականատես կլինենք»։

Ըստ Վարդանյանի՝ «Հայաստան» դաշինքի անցողիկ շեմը հաղթահարել-չհաղթահարելու մասին խոսակցություններն առնվազն քաղաքական կուրություն են։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին

Սլովակիայի առաջնության հերթական տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ՝ 11 210 հանդիսականի ներկայությամբ, ընդունեց Դանայսկա Ստրեդայի ԴԱԿ 1904-ին և կարևորագույն հաղթանակ տարավ:

Հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ այս հաղթանակով իր թիմին ժամանակից շուտ ապահովելով երկրի 8-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը:

Հանդիպումն անցավ բարձր տեմպով և հիանալի մթնոլորտում։ Բարսեղյանն ակտիվ էր հենց մեկնարկային րոպեներից։ Արդեն 17-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը խորքից կատարած հիանալի երկար փոխանցումով ձախ եզրում գտավ Կրուզին, ով շրջանցեց դարպասապահին և փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոն, սակայն թիմակիցը չկարողացավ դիպուկ եզրափակել գրոհը:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերն ավելի նախաձեռնող էին։ 62-րդ րոպեին հյուրերը մնացին տասը հոգով. կոպիտ խաղի համար VAR-ի միջամտությունից հետո դաշտից հեռացվեց Օուրոն: «Սլովանն» անմիջապես փորձեց իրացնել քանակական առավելությունը։ Դրվագներից մեկում Բարսեղյանը շատ մոտ էր աչքի ընկնելուն, սակայն նրա հարվածից հետո ԴԱԿ-ի դարպասապահ Պոպովիչը փրկեց իր թիմին:

Այնուամենայնիվ, հայ հարձակվողը հասավ իր նպատակին խաղավերջում։ 80-րդ րոպեին Տիգրանը աջ եզրից գնդակով տեղաշարժվեց դեպի կենտրոն և հուժկու, շեշտակի հարվածով անխոցելի մնաց դարպասի ձախ անկյունը՝ բացելով հաշիվն ու ճանապարհ հարթելով դեպի «Սլովանի» չեմպիոնական տոնակատարություններ:

Armsport

Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Լավագույն շախմատիստների առաջին հորիզոնականում Շանթ Սարգսյանն է (2644 միավոր), նրան հաջորդում է Հայկ Մարտիրոսյանը (2633 միավոր), երրորդ հորիզոնականում Արամ Հակոբյանն է (2635 միավոր):

Շախմատիստուհիների վարկանշային աղյուսակը գլխավորում է Էլինա Դանիելյանը (2390) միավորով, նրան հաջորդում է Լիլիթ Մկրտչյանը (2366), երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Մարիամ Մկրտչյանը (2365) միավորով:

Մաքուր պոեզիա. Ինտերի հրապարակումը՝ նվիրված Մխիթարյանի ոսկերչական փոխանցմանը

Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ անդրադարձ է կատարել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հրապարակելով նրա մասնակցությամբ խաղային դրվագ։

Տեղադրված տեսանյութում ցուցադրվում է հայ ֆուտբոլիստի՝ խաղադաշտի կենտրոնից կատարած հեռահար և ոսկերչական ճշգրտությամբ փոխանցումը:

Միլանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութին կից արել է ընդամենը մեկ կարճ գրառում՝ այն անվանելով «Մաքուր պոեզիա» (Pura poesia):

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Armsport

Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Արարատը» հաղթեց «Շիրակին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում Գյումրիում կայացավ «Շիրակ»-«Արարատ» դիմակայությունը:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով։

Խաղի ելքը վճռվեց երկրորդ կեսում, իսկ հանդիպման հերոս դարձավ երևանյան թիմի հարձակվող Կալիֆալա Դումբիան։ Նա կարողացավ երկու անգամ գրավել դաշտի տերերի դարպասը՝ ձևակերպելով դուբլ: