Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից

Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա Մարզիե Նիերին այն բանից հետո։ Դատարանը մերժել է նրա պնդումները, թե նա գործել է ինքնապաշտպանության նպատակով սեռական ոտնձգության փորձի ժամանակ, որի ընթացքում սպանվել էր իր ամուսինը։

Ինչպես հայտնում է Euro News-ը, Նիերին հայտնել էր, որ 2021 թվականին տեղի ունեցած բախման ժամանակ խոհանոցային դանակով վիրավորել է հարձակվող տղամարդուն, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու դատապարտել մահապատժի, ինչի հետևանքով, Իրանի մարդու իրավունքներ կազմակերպության տվյալներով, 2026 թվականի սկզբից ի վեր Իրանում մահապատժի ենթարկված կանանց թիվը հասել է 14-ի։

Լիբանանը դարձավ մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը

Լիբանանը դարձավ մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը։

Լիբանանի պատգամավորների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին՝ դրանում փոփոխություններ կատարելուց հետո։

Սիրիայի դատարանը Ասադին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել

Դամասկոսի քրեական դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել՝ մարդկության դեմ հանցագործությունների, սպանության և խոշտանգումների մեղադրանքով։
Այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի դեկտեմբերին Ասադը լքեց երկիրը՝ ապաստան խնդրելով Մոսկվային՝ ընդդիմադիր ուժերի արագ առաջխաղացման և Դամասկոսի անկման ֆոնին։

ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել․ Գալյանի ընկերուհին թանկ է նստում բյուջեի վրա․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր շատ կոնկրետ բաներ՝ վերջին 20 տարիների տնօրենների աշխատավարձերը, դրանց փոփոխությունները, պարգևավճարները, հավելավճարներն ու այլ դրամական վճարումները։
Ըստ «ՀայՓոստ»-ի պատասխանի՝ աշխատավարձը անձնական տվյալ է, հետևաբար, առանց աշխատողի համաձայնության, այն չի կարելի տրամադրել։
Ինչ է ստացվում. «ՀայՓոստ»-ի ղեկավարը՝ Շուշան Ալեքսանյանը, նախկին տնօրենների աշխատավարձի և իր աշխատավարձի մասին տեղեկությունը, որը անձնական տվյալ է համարում, փոխանցում է բացառապես իր ամուսնուն՝ իշխանական ձայներով ԱԺ փոխխոսնակ ընտրված Հայկ Կոնջորյանին։
Այսինքն՝ անձնական գաղտնիքը, որը առնչվում է անգամ նախկին տնօրեններին, գաղտնիք «ՀայՓոստ»-ի ղեկավարի ամուսնու համար։

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, իշխանական թիմում ոմանց պահվածքն անգամ անեկդոտի թեմա է դարձել: Պատգամավոր իշխանական կանայք ամեն ինչ անում են նոր նախագահի սիրուն արժանանալու համար, որ ԱԺ բյուջեի բարիքներից, հատկապես գործուղումներից օգտվելու հնարավորություն ունենան։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինում գրել էինք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ Ծովինար Թադեւոսյանը, չունենալով մասնագիտական համապատասխան հմտություններ, իր ղեկավարած հիմնարկում՝ Քրեակատարողական ծառայությունում, սոդոմ-գոմոր է ստեղծել` կամայական ազատում է աշխատողներին, հնձում համակարգի պրոֆեսիոնալներին, որոնք համարձակվում են իր հրամանները խմբագրել կամ առարկել՝ մատնանշելով, թե որն է ճիշտը։
Արդյունքում տասնյակ հարյուրավոր աշխատակիցներ կա՛մ ազատվում են, կա՛մ ազատման դիմումներ են գրում, ապա դատարաններում վիճարկում պետի ապօրինի որոշումները։

«Ժողովուրդ» «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից օգոստոսի 3-ին հայտարարեց, որ իր կնոջ՝ «ՀայՓոստ»-ի տնօրենի աշխատավարձը ընկերության պատմության մեջ ամենացածրն է։

«Ժողովուրդ»-ը փորձեց ստուգել այդ հայտարարությունը՝ ուղիղ հարցում ուղարկելով «ՀայՓոստ»-ին։ Պատասխանը ուշագրավ է․ ընկերությունը մեզ տվեց 20 տարվա բոլոր տնօրենների անուններն ու պաշտոնավարման ժամկետները, բայց աշխատավարձերի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել ընկերությունը։

Այսինքն՝ «ՀայՓոստ»-ը՝ ի դեմս տնօրեն Շուշան Ալեքսանյանի, պատրաստ է հանրությանը ասել՝ ովքեր են ղեկավարել ընկերությունը անցած 20 տարիներին, բայց պատրաստ չէ ասել, թե այդ ղեկավարները որքան են վարձատրվել։
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր շատ կոնկրետ բաներ՝ վերջին 20 տարիների տնօրենների աշխատավարձերը, դրանց փոփոխությունները, պարգևավճարները, հավելավճարներն ու այլ դրամական վճարումները։
Ըստ «ՀայՓոստ»-ի պատասխանի՝ աշխատավարձը անձնական տվյալ է, հետևաբար, առանց աշխատողի համաձայնության, այն չի կարելի տրամադրել։

Բայց այստեղ է սկսվում գլխավոր հարցը։ Եթե Հայկ Կոնջորյանի հրապարակային հայտարարությունը վերաբերում է «ՀայՓոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձին, ապա այդ հայտարարությունը ինչպե՞ս պետք է ստուգի հանրությունը։

Կոնջորյանը ոչ թե իր տան խոհանոցում է այդ մասին խոսել, այլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից։ Իսկ «ամենացածր աշխատավարձը» փաստական պնդում է, որը ենթադրում է համեմատություն ընկերության նախկին պաշտոնների աշխատավարձերի հետ։

Բայց ինչպես համեմատենք, եթե նախկին տնօրենների աշխատավարձի մասին տեղեկությունը տիրապետում է միայն ընկերությունը։

Ընդգծենք, որ «Ժողովուրդ»-ը նախկինում նույնպես դիմել էր «ՀայՓոստ»-ին և ԲՏԱ նախարարությանը՝ պարզելու Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի չափը, սակայն էլի այդ տվյալը պահվեց՝ ինչպես պետական գաղտնիք։
Սակայն այստեղ կա մի կարևոր տարբերություն․ մենք չենք պահանջել որևէ աշխատակցի առողջական, ընտանեկան կամ այլ ինտիմ տվյալներ։ Հարցը վերաբերում է աշխատանքի դիմաց վճարվող՝ ընդ որում արդեն պետական բյուջեից, գումարին և դրա համեմատությանը «ՀայՓոստ»-ի նախկին ղեկավարների վարձատրության հետ։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նախատեսում է տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ, այդ թվում՝ անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պաշտպանության նպատակով։ Բայց նույն օրենքը նաև կարգավորում է հանրային նշանակության կազմակերպություններից տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Սա կոնկրետ հանրային շահ հետապնդող հարց է, քանի որ Շուշան Ալեքսանյանը՝ «ՀայՓոստ»-ի ղեկավարը, պետական ՓԲԸ-ից ստանում է ամսական 3.4 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ, և հանրությունը պետք է դրա հիմնավորումը ստանա։

Բայց ո՛չ թիվ։ Ո՛չ հաշվարկ։ Ո՛չ համեմատական։ Միայն օրենքների երկար ցանկ և վերջ։
Ինչ է ստացվում. «ՀայՓոստ»-ի ղեկավարը՝ Շուշան Ալեքսանյանը, նախկին տնօրենների աշխատավարձի և իր աշխատավարձի մասին տեղեկությունը, որը անձնական տվյալ է համարում, փոխանցում է բացառապես իր ամուսնուն՝ իշխանական ձայներով ԱԺ փոխխոսնակ ընտրված Հայկ Կոնջորյանին։

Այսինքն՝ անձնական գաղտնիքը, որը առնչվում է անգամ նախկին տնօրեններին, գաղտնիք «ՀայՓոստ»-ի ղեկավարի ամուսնու համար։

Սա այն դեպքն է, երբ պետական, հանրային շահը միախառնվել է անձնական, ընտանեկան շահի հետ, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում գտնվող հարց է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ

Օգոստոսի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած վեց ամսվա ընթացքում կատարված աշխատանքը։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 370 դեպք՝ 131-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ սեփականության դեմ ուղղվածները։ Արձանագրվել է հաստատված սպանության 3, սպանության փորձի 4 և ավազակության 5 դեպք, որոնք բացահայտվել են։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ իրականացվել է շուրջ 40 խուզարկություն։

Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից գրանցվել է հանցագործության 787 դեպք, բացահայտվել՝ 752-ը կամ 95,6 տոկոսը։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 22,2, իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 36 տոկոսով։ Աճել են ընտանեկան բռնության դեպքերը, նվազել՝ անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում գրանցվել է հանցագործության 1134 դեպք, բացահայտվել՝ 1076-ը։ Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, ընտանեկան բռնության դեպքերն՝ աճել։ Աճել են տնտեսական գործունեության, սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Կազմվել են չթույլատրված վայրերում ծխելու, հասարակական կարգի պահպանման կանոնների և այլ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպք չի արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 97 դեպք, բացահայտվել՝ 85-ը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 41,7 տոկոսով։ Աճել են մարդու դեմ ուղղված, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները 175 հանցագործության դեպք են բացահայտել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 152-ով ավելի։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 41465 արձանագրություն, այդ թվում՝ չամրակապված վարելու 10143, առանց վարորդական իրավունքի վարելու՝ 3417։

Ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պետական պահպանության բաժնի պետը նշել է, որ օբյեկտների պահպանության ու հասարակական կարգի ապահովմանը զուգահեռ Գվարդիայի ծառայողները նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ կանխել սպանության դեպք։

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Արմավիրի մարզի ոստիկաններին՝ նախարար Սարգսյանը բավարար է գնահատել նրանց աշխատանքը՝ միաժամանակ ընդգծելով առկա խնդիրների ուղղությամբ առավել թիրախային ու հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, և ստորաբաժանումներին տվել կոնկրետ հանձնարարականներ։

Խոսելով հանցագործությունների բացահայտման մասին՝ ՆԳ նախարարը հանձնարարել է էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տվյալների իրացման մեխանիզմներին։
Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ պետք է լինել հետևողական, իսկ թշնամական հարաբերություններ ունեցող անձանց նկատմամբ ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ՝ հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները կանխելու նպատակով։

Միայն 6 ամսում Արմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել։ Այս ուղղությամբ նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել հայտնաբերման ու բացահայտման աշխատանքները՝ սերտորեն համագործակցելով պետական մյուս մարմինների հետ։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է նաև առավել ակտիվ աշխատանք իրականացնել բնակարանային գողությունների բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղություններով։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանք և իրականացնել հետևողական վերահսկողություն։

ՆԳ նախարարը հատուկ ընդգծել է, որ անչափահասների նկատմամբ և նրանց կողմից կատարված հանցագործությունները պետք է առաջնահերթություն դիտարկեն տարածքային բոլոր ստորաբաժանումները՝ ակտիվորեն համագործակցելով գործընկեր կառույցների հետ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է առավել գործուն միջոցներ ձեռնարկել հատկապես համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության ուղղությամբ։

Նախարարն ընդգծել է, որ պետք է էապես ակտիվացնել ոստիկանության շրջիկ ծառայությունները գյուղերում և բակերում, կազմակերպել շրջայցեր և ուժեղացված ծառայություններ՝ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ։

ԵՊՀ֊ն իսլամի մեկնությամբ է զբաղված

Մինչ Հայաստանի Հանրապետության և համայն հայության քրիստոնյա կաթողիկոսը մեղադրյալ է, ԵՊՀ֊ն իսլամական միջազգային աշխատաժողով է կազմակերպում։

Չի բացառվում, որ նմանատիպ հերթական միջոցառումներից մեկին իրենց ներկայությունը կապահովեն մեր հարևան երկրների կրոնական գործիչները, օրինակ` Ադրբեջանի կրոնական առաջնորդ Փաշազադեն երևի թե դեմ չի լինի նման միջոցառման մասնակցելու։

Միջոցառումը տեղի է ունենալու օգոստոսի 26֊ին։ Տասնյակ բանախոսների ցանկում չհանդիպեցինք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ ասոցացվող որևէ գործչի անվան։

Ձեր գմբեթներն ի՞նչ եղան, փող հավաքեցիք, կիսատ-պռատ բաներ սարքեցիք

Ձեր գմբեթներն ի՞նչ եղան, փող հավաքեցիք, կիսատ-պռատ բաներ սարքեցիք, փորձարկմանը չդիմացան։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թույլ չեմ տալու, որ գան, խնդիր մատնանշեն, ու իրենց առաքելությունը համարեն ավարտված. Վիլեն Գաբրիելյան

ԱԺ-ում քննարկվում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը:

Եզրափակիչ ելույթի ընթացքում նա ասաց, որ անկախ նրանից, թե անձի հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունի, քաղաքական գործընթացում մշտապես լսում է բոլորին։

«Հավաստիացնում եմ, որ թույլ չեմ տալու, որ ԱԺ ամբիոնից, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորները գան, մատնանշեն խնդիր և համարեն իրենց առաքելությունը ավարտված։ Իրար հետ ճիշտ մատնանշման դեպքում հետևողական աշխատելու ենք այդ խնդիրների լուծման համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Ջուլհակյանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

ՔՊ-ն պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջարկում Արուսյակ Ջուլհակյանին։