Զելենսկին նշել է Ռուսաստանի հնարավոր պայմանները հրադադարի համար

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ռուսաստանի հնարավոր պայմանները հրադադարի համար։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու դիմաց։ Գիտեմ, որ նրանք բարձրացնում են SWIFT-ի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը, որպեսզի իրենց բանկերը կարողանան գործել։ Ուկրաինայի համար այս ամենը մեծ ռիսկ է ներկայացնում»,- ընդգծել է Զելենսկին։

ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում հետ են մղել 44 առևտրային նավ

ԱՄՆ ռազմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ Իրանի շրջափակման ընթացքում:

Այս մասին հայտնում են CENTCOM-ից։

«ԱՄՆ ծովային հետևակի նավերը, որոնք գտնվում են USS New Orleans (LPD 18) դեսանտային գրոհային նավի վրա, հսկում են Արաբական ծովում՝ Իրանի շրջափակման գործողությունների ժամանակ։ Մինչ օրս 44 առևտրային նավերի հրահանգ է տրվել վերադառնալ նավահանգիստ»,- նշվում է հրապարակման մեջ։

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ավարտում է իր աշխատանքը. Պուտին

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ավարտում է իր աշխատանքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը հայտնել է, որ Դաղստանի ներկայացուցիչների հետ կքննարկի հանրապետության նոր ղեկավարի թեկնածությունը։

«Գործող ղեկավար Սերգեյ Ալիմովիչ Մելիքովի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է սեպտեմբերին։ Նա շատ բան է արել, և մենք շնորհակալ ենք նրան դրա համար։ Սակայն նա անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է»,- ասել է Պուտինը։

Դաղստանի Ժողովրդական ժողովի նախագահը հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինի թեկնածությունը։

Երկրորդ թեկնածու են առաջարկել Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալին Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում՝ Մագոմեդ Ռամազանովին։

❗️Պուտինը աջակցել է Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինի թեկնածությանը՝ որպես հանրապետության ղեկավար, իսկ Մագոմեդ Ռամազանովին՝ որպես հանրապետության վարչապետ։

Իրանն ԱՄՆ–ին կպատասխանի երկարատև հարվածներով, նույնիսկ եթե հարձակումը կարճատև լինի. ԻՀՊԿ

Իրանը երկարատև հարվածներով կպատասխանի ԱՄՆ-ի հարձակմանը, նույնիսկ եթե այն սահմանափակ բնույթ կրի։

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։

«Axios»-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մշակել է իրանական օբյեկտների, այդ թվում՝ ենթակառուցվածքների ուղղությամբ կարճատև ու հզոր հարվածների շարք անցկացնելու պլան:

«Նույնիսկ եթե այդ գործողությունները կարճաժամկետ լինեն, մենք հակառակորդին կպատասխանենք երկարատև հարվածներով», – Մուսավիի խոսքը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը:

Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ. Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի սադրանքներից։ Այս մասին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը մատնանշել է Իրանի կառավարության, ժողովրդի և հզոր զինված ուժերի հաստատակամ վճռականությունը՝ պաշտպանելու Իրանի օրինական և անօտարելի իրավունքները, և ընդգծել է պատրաստակամությունը՝ շարունակելու դիվանագիտական գործընթացը արդարացի համաձայնության հասնելու համար, որն ապահովում է Իրանի իրավունքների պահպանումը և տարածաշրջանում խաղաղության ու հանգստության հաստատումը։ Նա նշել է, որ դա հնարավոր է իրականացնել ԱՄՆ-ի կողմից չափազանցված հավակնությունների և սադրիչ գործողությունների դադարեցման պայմանով»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փեզեշքիանը զրույցի ընթացքում նաև ընդգծել է բոլոր երկրների կողմից վճռական և միանշանակ դիրքորոշման անհրաժեշտությունը՝ դատապարտելով ԱՄՆ-ի ծովահենությունը և միջազգային նավագնացությանն ուղղված սպառնալիքները։

Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․

«Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։

Ընդ որում՝ հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը։

Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների (մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն) գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։

Այսինքն՝ թափոններն այլեւս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Սրան գումարած, ՌԴ-ում հայ բիզնեսմենների եւ պետական ծառայողների անշարժ գույքի եւ ֆինանսական ակտիվների նկատմամբ անհատական սահմանափակումները, ոմանց ցուցադրական արտաքսումը ՌԴ-ից, մուտքի արգելքը եւ այլն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 01․ 05․ 26

Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․

«Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։

Ընդ որում՝ հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը։

Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների (մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն) գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։

Այսինքն՝ թափոններն այլեւս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Սրան գումարած, ՌԴ-ում հայ բիզնեսմենների եւ պետական ծառայողների անշարժ գույքի եւ ֆինանսական ակտիվների նկատմամբ անհատական սահմանափակումները, ոմանց ցուցադրական արտաքսումը ՌԴ-ից, մուտքի արգելքը եւ այլն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 01․ 05․ 26

Առաջադրվել են, բայց փող չունեն․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․

«Մինչ որոշ հայաստանյան գործարարներ ակտիվորեն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական օրակարգը եւ նախօրեին էլ հանդիպել են Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության անդամ գործարարների հետ, Հայաստանից դուրս գտնվող գործարարներից շատերը հասկանում են, որ այս ընտրություններն էքզիստենցիալ նշանակություն են ունենալու Հայաստանի եւ հայ ազգի համար, ու հանուն Փաշինյանի չվերարտադրվելու՝ պատրաստ են ամեն ինչի, անգամ մեծ գումարներ ծախսելու։

Մեզ պատմեցին, որ նրանցից մեկը մինչեւ քաղաքական ուժերի առաջադրումները, որոշ քաղաքական ոչ անցողիկ ուժերին փորձել է համոզել, բացատրել, որ իրենց մասնակցությունը միայն օգնելու է Փաշինյանին, անգամ մի ուժի մեծ գումարներ են առաջարկվել, որպեսզի հետ կանգնեն առաջադրվելու մտադրությունից, սակայն մերժվել է։ Զավեշտն այն է, որ առաջադրումից հետո այդ ուժը դիմել է նույն գործարարին՝ ընտրական ծախսերի հարցում աջակցության համար, բայց այս անգամ էլ գործարարն է մերժել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 01․ 05․ 26

Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․

«Որոշ խոսակցությունների համաձայն՝ իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։

Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարցուփորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր, հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։

Ասենք, վարչական ղեկավարների կողմից, կամ եթե փոքրիկ բիզնես ունեն՝ հարկային մարմինների միջոցով կամ՝ հիմնարկի ղեկավարության։

Օրինակ, համատիրությանը կուտակած ամիսների պարտքն են պարտադրում մարել կամ տվյալ ընտանիքի տղամարդկանց վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր են ուղարկում եւ այլն։

Այնպես որ, ամեն մեկի առաջ դուռը մի բացեք եւ ամեն մեկին մի ասեք, թե ում եք ընտրելու»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 01․ 05․ 26

Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․

«Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Սակայն այս իշխանություններն այնքան մանրախնդիր են, որ դեսպանության բացման արարողությանը հայ համայնքի ներկայացուցչական անձանց չեն հրավիրել։ Չեն հրավիրել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին, այլ երեւելի հայերի։ Փոխարենը ՀՀ բյուջեի հաշվին այդ հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու եւ Փարիզում շրջագայելու են գնացել Արարատ Միրզոյանն ու իր մերձավոր շրջապատը։ Դեսպանության բացմանը ներկա են եղել արտգործնախարարի կինը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ տիկնոջ, ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հետ, եւ նախարարության այլ աշխատակիցներ։ Մինչդեռ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների համար մենք պարտական ենք ոչ թե Արարատ Միրզոյանին կամ Նիկոլ Փաշինյանին, այլ ֆրանսահայ ազդեցիկ գործիչներին, որոնք տասնամյակներ շարունակ ամեն ջանք դրել են այդ հարաբերությունները կառուցելու համար եւ հիմա հայտնվել են անհարմար դրության մեջ՝ ֆրանսիական իշխանությունների մոտ, որոնք տեսնում են, թե ինչքան ապերախտ է Հայաստանի կառավարությունն այդ անձանց հանդեպ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 01․ 05․ 26