Արարատ կա, կա՛ Արարատ. Հայկ Մարությանը՝ Փաշինյանին

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ անդրադարձել է այսօրվա Փաշինյանի հայտարարությանը, որը վերաբերում է կենսաչափական նոր անձնագրերին:

Պարոն Փաշինյան, լուրջ եմ ասում, սա կոմեդիա ա, ուղղակի վատը էն ա, որ սա տրագիկոմեդիա ա: Դուք Ձեզ լսում ե՞ք, Դուք ի՞նչ եք խոսում ընդհանրապես: Այսինքն՝ Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք, հա, մոռանանք, որ Արարատը կա՞»,- ասում է Մարությանը:

«Դուք գիտե՞ք, որ մարդիկ Խոր Վիրապ են գնում, մեծամասամբ, հենց Արարատի տեսքի համար։ Ենթադրենք՝ դուք Էրդողանի ու Ալիևի հետ պայմանավորվել եք, որ Արարատը ցույց չտաք, չեք կարողանո՞ւմ այնպիսի հուշարձան դնեք, որտեղ Արարատի երևալու խնդիրը չլինի, իմ կարծիքով հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք»,- հայտարարել է Մարությանը:

Հիշեցնենք, որ կենսաչափական նոր անձնագրում պատկերված է հայոց այբուբենը, Արագածը. իսկ Խոր Վիրապը՝ հակառակ կողմից, որ Արարատը չերևա

Մանրամասները՝ տեսանյութում:

Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն, Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու․ Վահե Հովհաննիսյան

Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։ Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Զելենսկու այցի հնարավոր հետևանքները.

Օրեր հետո, Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի էությունը որակապես կարող է փոխվել, եթե Հայաստան ժամանի Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկին։

Նիկոլ Փաշինյանի ծրագրերում, անշուշտ, սա իր նախընտրական արշավի առանցքային միջոցառումն էր։ Այդպես էր պլանավորված, այդպես էր բանակցված, այդպես է նախատեսված։

Ապրիլի 25-ին Ադրբեջան անսպասելի այցից հետո շատ մեծ է հավանականությունը, որ Զելենսկին կգա նաև Երևան։ Իսկ դա էապես փոխում է երևանյան միջոցառման թե´ խորքային, թե´ PR բովանդակությունը։ Որքան էլ տարօրինակ թվա, տվյալ միջոցառմանը Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է, որ նա է դառնում հիմնական դերակատարը՝ իր կերպարով, իր պատերազմով, Եվրոպային ավելի հետաքրքիր լինելու իր օբյեկտիվ վիճակով։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։

Զելենսկին Երևանում՝ նշանակում է իր հայտարարություններով անթաքույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն երեք պետությունների մոտ (Իրան, Վրաստան, նույնիսկ՝ Թուրքիա)։

Եթե, այնուամենայնիվ, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկին ժամանի Երևան և մասնակցի աշխատանքներին, ապա Հայաստանի շուրջ և Հայաստանում մթնոլորտը փոխվելու է։ Ռուսաստանի ռեակցիան չի ուշանալու։

Ռուսաստանն ուղիղ պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ, և հակառուսականության դրսևորումների դեպքում (առավել ևս՝ նոր հակառուսականության պլացդարմների ստեղծման կոչերի պարագայում) ձեռնարկելու է որոշակի հակազդեցության քայլեր։ Հայաստանյան ընտրողներն էլ դա զգալու է։

Եվրոպական լիդերները խորապես անտարբեր են Հայաստանի համար հնարավոր հետևանքների հանդեպ, մենք վերջին 5-6 տարիներին դա մեր աչքերով ենք տեսել, Զելենսկին դժվար թե առիթը բաց թողնի՝ PR-վելու Եվրոպական համայնքի առջև, եվրոպական էլիտան էլ սիրով Երևանում հակառուսականության ցուցադրումներ կանի։ Ի՞նչ կստանա այս ամենից Հայաստանը՝ նոր խնդիրներ։ Պարադոքսն այն է, որ նման «расклад»-ի դեպքում, հիմնական դերակատարի փոփոխման պարագայում, չի շահում նաև Փաշինյանը։

Նրանք սիրուն, սուր ճառերից հետո կգնան իրենց երկրները՝ զբաղվելու իրենց ներքին լրջագույն խնդիրներով։ Մենք կստանանք լարվածության մեծ պոտենցիալով նոր իրականություն, հետևաբար՝ նաև ներքին տրամադրությունների որոշակի փոփոխություններ»։

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում. հրդեհ է բռնկվել Opel-ում. այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150 կմ հատվածում՝ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհին, հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Սյունիքում «Peugeot»-ն գլորվել է ձորը. 1 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ռասուլ Ի․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341 կմ-ում՝ «Մեղրու սար» տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռասուլ Ի․-ն և ուղևորներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 27-ամյա Մարիամ Հ․-ն, 5-ամյա Ռոաբինես Ի․-ն տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1-ամյա Իզադին Զ․-ն շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աբգար Պետրոսյանն ու Հրաչյա Մնացականյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։

Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել էր ընտրակաշառք տալու կասկածանքով։

10 միլիոն տուգանք․ «Դոմուս»-ին չի հաջողվել նորից «ֆռռցնել» ՊԵԿ-ին

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն արձանագրել է խախտում և տուգանել «Դոմուս» ընկերությանը 10 մլն դրամով։ «Դոմուսը» բողոքարկել է այս որոշումը՝ պնդելով, որ՝ սխալ օրենք է կիրառվել, փաստաթղթերը սխալ են մեկնաբանվել, գործարքն իրականում եղել է ֆիզիկական անձի հետ, ոչ թե բիզնեսի։ Սակայն բողոքարկման գործընթացում այդ փաստարկները բավարար չեն համարվել, և տուգանքը չի վերացվել։ Սա նշանակում է, որ տվյալ փուլում պետական մարմինը պահպանել է իր դիրքորոշումը, իսկ ընկերության հիմնավորումներն անտեսվել։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Դոմուս» ընկերության և հարկային մարմնի միջև։ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում քննված գործը, որը վերաբերում է «Դոմուս» ՓԲԸ-ին առաջադրված 10 միլիոն դրամ տուգանքին, առաջին հայացքից սովորական հարկային վեճ է՝ հարկային խախտման վերաբերյալ, բայց փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ սա պարզապես մեկ ակտի պատմություն չէ։

Ամբողջ պատմությունը պտտվում է մեկ հարցի շուրջ՝ ապրանքը գնել է սովորական մա՞րդ, թե՞ անհատ ձեռնարկատեր։ Սա կարող է թվալ մանրուք, բայց իրականում այստեղ է ամբողջ խնդիրը։ Եթե գնորդը ֆիզիկական անձ է՝ հարկային բեռը փոքր է, եթե ԱՁ է, ապա գործում են լրիվ այլ պահանջներ և հաշվարկներ։ Այսպիսով, փաստաթղթերում կա հակասություն. մի տեղում չկա գնորդի անուն, մեկ այլ փաստաթղթում երևում է ԱՁ տվյալ, ՀԴՄ կտրոնում բացակայում է ՀՎՀՀ-ն։

Այս խառնված պատկերը հենց այն դաշտն է, որտեղ առաջանում են հարկային վեճերը։ Հնարավոր է՝ գործի է դրվել հարկային բեռի հնարավոր նվազեցման մեխանիզմ, որի դեպքում գործարքը ներկայացվում է որպես ֆիզիկական անձի գնում, թեև իրականում կարող է ունենալ բիզնես բնույթ։ Այս դեպքում ընկերությունը կարող է վճարել ավելի քիչ հարկեր, մինչդեռ վաճառքի ծավալը չի փոխվում։ Արդյունքում առաջացած տարբերությունը մնում է որպես լրացուցիչ շահույթ։ Այն, որ բողոքարկումը մերժվել է ՊԵԿ-ի կողմից, կարևոր հանգամանք է։ Կարելի է ենթադրել, որ «Դոմուսի» ներկայացված բացատրությունները չեն փարատել հարկային մարմնի կասկածները։ Այսինքն՝ պետությունը գտնում է, որ գործարքի ձևակերպման մեջ խնդիր կա։

Հարկ է նշել, որ «Դոմուսի» սեփականատերը գործարար Արմեն Մուրադյանն է, որը մեծ կապեր ունի թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների հետ։

Ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ վերջին տարիներին Մուրադյանը առնձնահատուկ մտերիմ հարաբերությունների մեջ է հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ, մասնակցում է ՔՊ նախաձեռնած դրամահավաքներին, մեծ գումարներ նվիրաբերում իշխանական հիմնադրամներին։ Հրապարակված տեղեկությունների համաձայն, Մուրադյանի գործերը նախկինների օրոք շատ հաջող են ընթացել, հենց այդ տարիներին է սկսել զարգանալ նրա բիզնեսը։

«Դոմուսի» սեփականտիրոջ կապերն առավել ցայտուն են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի հետ։ Այսպիսի վարքագիծը հայկական բիզնես միջավայրում հաճախ անվանվում է «քաղաքական աճպարարություն», սակայն այսօր նույն հաջողակ գործարարը բախվել է հարկային մարմինների պահանջներին և վերահսկողությանը։

Հասմիկ Մովսիսյան

Իսրայելի պաշտպանnւթյան բանակը Լիբանանի հարավի 16 բնակավայրի բնակիչներից պահանջել է լքել տները

Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի 16 բնակավայրի բնակիչներ իսրայելական զինվորականներից հրահանգ են ստացել շտապ տարհանվել՝ սպասվող ավիահարվածների կապակցությամբ։

Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիխայ Էդրին:

«Ահաբեկչական Հեզբոլլահը խախտում է հրադադարի համաձայնագիրը, և մենք ստիպված ենք նրա դեմ վճռական միջոցներ ձեռնարկել: Ուստի, հանուն ձեր անվտանգության, դուք պետք է անհապաղ լքեք ձեր տները և շարժվեք դեպի Սայդա քաղաք»,- իր հայտարարության մեջ նշել է բանակի ներկայացուցիչը։

Էդրին ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով գտնվում է Հեզբոլլահի զինյալների, օբյեկտների կամ ռազմական տեխնիկայի մոտակայքում, վտանգի է ենթարկում իր կյանքը։

Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ

Մոսկվայի հյուսիսում 2-րդ Ամբուլատորնի անցուղի, շենք 14 հասցեում գտնվող կառուցվող բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս յոթ մարդ տուժել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Վերջին տվյալներով՝ փրկվել է 31 մարդ, 7-ը տուժել է, կա 3 զոհ։ Շարունակվում է մարդկանց փրկությունը շենքի երկրորդ հարկից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նաև նշվել է, որ շենքի պարագծով տեղադրվել են վերամբարձ մեխանիզմներ, ներսում շարունակում են աշխատել գազածխապաշտպան ծառայության օղակները։

Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա։ Հրդեհին շնորհվել է բարդության առավելագույն՝ հինգերորդ աստիճանը։

Նշվում է, որ շինության մեջ կարող է գտնվել ավելի քան 200 մարդ։

Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ

Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է Հեզբոլլահի շուրջ 1,000 օբյեկտ: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

«ՑԱԽԱԼ-ի զորքերը, Հարավային Լիբանանում 91-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո, ապամոնտաժել են ավելի քան 1,000 ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվել են Հեզբոլլահի ահաբեկիչների կողմից ՑԱԽԱԼ-ի զորքերի դեմ հարձակման ծրագրեր իրականացնելու համար, ներառյալ ականապատված կառույցներ և շենքեր, որտեղ զենքեր են եղել»,- գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորքերը նաև հայտնաբերել են հարյուրավոր զինատեսակներ, այդ թվում՝ գնդացիրներ, Կալաշնիկովի ինքնաձիգներ, նռնակներ, ականներ, ատրճանակներ, հակատանկային հրթիռներ, զինամթերք, ՌՊԳ հրթիռներ և ականանետի արկեր: