Պատերազմից հետո Ուկրաինան կարող է կորցնել իր տարածքի մի մասը. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ենթադրել է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում իր տարածքների մի մասը կարող է մնալ Կիևի վերահսկողությունից դուրս։

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նա նման զիջումները կապել է Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների հետ։

«Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի համաձայնագիրը, իսկ ավելի ուշ, հուսով եմ, նաև խաղաղության պայմանագիրը։ Այդ ժամանակ կարող է այնպես լինել, որ Ուկրաինայի տարածքի մի մասը դադարի լինել ուկրաինական»,- երկուշաբթի օրը Մարսբերգի Կառլոս Մեծի անվան գիմնազիայի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է Մերցը։

«Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է սա հասցնել իր ժողովրդին, ստանալ մեծամասնության աջակցությունը և այդ հարցով հանրաքվե անցկացնել, ապա նա պետք է միաժամանակ ասի մարդկանց. «Ես ձեր առջև բացել եմ դեպի Եվրոպա տանող ճանապարհը»»,- հավելել է Մերցը։

Ուկրաինան ներկայումս ունի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Գերմանիայի կանցլեր Մերցը հորդորել է զերծ մնալ արագ անդամակցության վերաբերյալ չափազանց մեծ լավատեսությունից՝ հայտարարելով, որ Ուկրաինան չի կարող միանալ միությանը, քանի դեռ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Նա ընդգծել է, որ Կիևը նախ պետք է կատարի ԵՄ անդամ երկրներին ներկայացվող որոշակի պայմաններն ու պահանջները, որոնք վերաբերում են նաև իրավունքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին։

«Զելենսկին ցանկանում էր ԵՄ-ին միանալ 2027 թվականի հունվարի 1-ին։ Դա չի ստացվի։ Նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ն դա անիրատեսական է»,- Reuters-ը մեջբերում է Մերցի խոսքերը։
Գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը արգելակվում էր նաև Հունգարիայի անհամաձայնության պատճառով, սակայն այն կարող է արագանալ հիմա, երբ Վիկտոր Օրբանի իշխող կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում:

Տեխասում nւժեղ ամպրոպների և տորնադոների հետևանքով առնվազն 2 մարդ է զnhվել

Ամպրոպի հետևանքով առաջացած տորնադոյի պատճառով Տեխասի հյուսիսում գտնվող Ռանավեյ Բեյ քաղաքում առնվազն երկու մարդ է զոհվել, և առնվազն 20 ընտանիք մնացել է անօթևան: Բազմաթիվ տներ լուրջ վնասներ են կրել, կիրակի օրը հայտնել են իշխանությունները: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Ուայզ շրջանի դատավոր Ջեյ Դի Քլարկի խոսքով՝ փրկարարներն աշխատել են փլատակների մաքրման ուղղությամբ, որպեսզի հասնեն վնասված տներին և ցուցաբերեն անհրաժեշտ բժշկական օգնություն:

«Մուտքը դժվարացած է փակված ճանապարհների և խզված հաղորդակցությունների պատճառով, սակայն բրիգադները շարունակում են առաջ շարժվել՝ կարիքավորներին հասնելու համար», — ասել է Քլարկը:

Բացի այդ, նշվում է, որ տորնադոն հասել է նաև Սփրինգթաուն քաղաք, որտեղ ևս մեկ մարդ է զոհվել, իսկ ենթակառուցվածքները զգալի վնասներ են կրել:

Բացի այդ, հաղորդվում էր, որ ապրիլի 24-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգի հյուսիսում տորնադոյի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ: Բնական աղետը դիպել է Գարֆիլդ շրջանին և չնչին վնաս հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Վենս» բազային:

Պակիստանը թույլատրել է ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով

Պակիստանը որոշում է կայացրել թույլատրել ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով՝ անդրսահմանային առևտրի ընդլայնման նպատակով։ Այս մասին հայտնում է պակիստանյան Express Tribune թերթը՝ հղում անելով իսլամական հանրապետության առևտրի նախարարությանը։

Նշվում է, որ «Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին, 2026» որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։ Այն թույլ է տալիս երրորդ երկրներից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով և դրանք հասցնել Իրանի տարածքում նշված կետեր, ինչը կարևոր քայլ է անդրսահմանային առևտրի ընդլայնման ճանապարհին։

Ինչպես հստակեցնում է պարբերականը, այս որոշման իրականացման համար Պակիստանի դաշնային կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի «Իմպորտի և էքսպորտի վերահսկողության մասին» օրենքում՝ դրանով իսկ ապահովելով տարանցիկ համաձայնագրի իրավական հիմքը։

Ըստ պաշտոնյաների, որոնց վկայակոչում է թերթը, որոշումը կիրառվելու է այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվել են Պակիստանի սահմաններից դուրս և Պակիստանի տարածքով տարանցիկ տեղափոխվում են Իրան։

Նշվում է, որ ծովային և ցամաքային անցակետերից առանցքային կդառնան Գվադարը, Կարաչին և Պորտ-Քասիմը, որոնք կծառայեն որպես հիմնական տարանցիկ կետեր՝ ապահովելով ճկունություն առևտրականների և լոգիստիկ օպերատորների համար։

Դեռևս վաղ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաղաժամ է անվանել Իրանի դեմ եվրապատժամիջոցների չեղարկումը՝ նշելով, որ ԵՄ-ն նախ ցանկանում է տեսնել Թեհրանի վարքագծի հիմնարար փոփոխություն։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նախ պետք է տեսնենք Իրանի վարքագծի հիմնարար փոփոխություններ, ուստի դեռևս վաղ է պատժամիջոցները չեղարկելը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն «սև ցուցակում» է ներառել երկրի մի քանի հարյուր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչը ենթադրում է նրանց ակտիվների սառեցում Եվրոպայում և մուտքի արգելք ԵՄ տարածք։

Գոհունակությամբ եմ արձանագրում ՀՀ-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով։

Գոհունակությամբ եմ արձանագրում վերջին շրջանում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության աննախադեպ ակտիվությունը, ինչին մեծապես նպաստում է մեր բարեկամ երկրների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։

Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցում Նիդերլանդների կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցությունը:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

Ունենք վիրահատություն. Գոռ Հակոբյանը մանրամասներ է հայտնել որդու բուժման ընթացքից

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը, ով վերջին շրջանում իր հետևորդների հետ կիսվում էր որդու առողջական խնդիրներով պայմանավորված մտահոգություններով, հանդես է եկել նոր հրապարակմամբ։

Գոռը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում բուժման գործընթացը և ինչ սպասելիքներ կան առաջիկայում։ Գոռ Հակոբյանը նշել է, որ որդու վիճակում նկատելի է դրական դինամիկա, ինչը հույս է ներշնչում ընտանիքին և երկրպագուներին։

Ըստ դերասանի՝ առջևում դեռ երկար ճանապարհ կա անցնելու. «Դրական դինամիկա կա։ Ընդհանուր նախատեսված է բուժման 14 կուրս, որոնցից այս պահին ստանում ենք 3-րդը»,- գրել է նա։

Առաջիկա վիրահատությունը

Բացի թերապևտիկ բուժումից, Գոռը հայտնել է նաև սպասվող վիրահատական միջամտության մասին։ Ըստ նախնական գրաֆիկի՝ վիրահատությունը նախատեսված է իրականացնել օգոստոսին։Սա բուժման կարևորագույն փուլերից մեկն է լինելու։

Շուրջ մեկ ամիս հիվանդանոցում գտնվելուց և բժշկական խիստ հսկողության տակ մնալուց հետո, փոքրիկին վերջապես թույլատրել են որոշ ժամանակ անցկացնել տանը։ Հիվանդանոցում անցկացրած ժամանակը. 1 ամսից ավելի։ Տանը մնալու տևողությունը. 1 շաբաթ (մինչ հաջորդ փուլի մեկնարկը)։

Գոռ Հակոբյանի հետևորդները բազմաթիվ քաջալերող մեկնաբանություններ և շուտափույթ ապաքինման մաղթանքներ են հղել փոքրիկին՝ հույս հայտնելով, որ օգոստոսին նախատեսված վիրահատությունը կանցնի հաջող և կդառնա վերջնական լավացման սկիզբը։

Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանն ու իր կինը՝ Հրանուշը, ունեն երեք որդի, և այս օրերին ամբողջ ընտանիքը համախմբված է տղայի առողջության վերականգնման շուրջ։

Ունենք վիրահատություն. Գոռ Հակոբյանը մանրամասներ է հայտնել որդու բուժման ընթացքից

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը, ով վերջին շրջանում իր հետևորդների հետ կիսվում էր որդու առողջական խնդիրներով պայմանավորված մտահոգություններով, հանդես է եկել նոր հրապարակմամբ։

Գոռը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում բուժման գործընթացը և ինչ սպասելիքներ կան առաջիկայում։ Գոռ Հակոբյանը նշել է, որ որդու վիճակում նկատելի է դրական դինամիկա, ինչը հույս է ներշնչում ընտանիքին և երկրպագուներին։

Ըստ դերասանի՝ առջևում դեռ երկար ճանապարհ կա անցնելու. «Դրական դինամիկա կա։ Ընդհանուր նախատեսված է բուժման 14 կուրս, որոնցից այս պահին ստանում ենք 3-րդը»,- գրել է նա։

Առաջիկա վիրահատությունը

Բացի թերապևտիկ բուժումից, Գոռը հայտնել է նաև սպասվող վիրահատական միջամտության մասին։ Ըստ նախնական գրաֆիկի՝ վիրահատությունը նախատեսված է իրականացնել օգոստոսին։Սա բուժման կարևորագույն փուլերից մեկն է լինելու։

Շուրջ մեկ ամիս հիվանդանոցում գտնվելուց և բժշկական խիստ հսկողության տակ մնալուց հետո, փոքրիկին վերջապես թույլատրել են որոշ ժամանակ անցկացնել տանը։ Հիվանդանոցում անցկացրած ժամանակը. 1 ամսից ավելի։ Տանը մնալու տևողությունը. 1 շաբաթ (մինչ հաջորդ փուլի մեկնարկը)։

Գոռ Հակոբյանի հետևորդները բազմաթիվ քաջալերող մեկնաբանություններ և շուտափույթ ապաքինման մաղթանքներ են հղել փոքրիկին՝ հույս հայտնելով, որ օգոստոսին նախատեսված վիրահատությունը կանցնի հաջող և կդառնա վերջնական լավացման սկիզբը։

Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանն ու իր կինը՝ Հրանուշը, ունեն երեք որդի, և այս օրերին ամբողջ ընտանիքը համախմբված է տղայի առողջության վերականգնման շուրջ։

17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհայտ կորած

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից որպես անհայտ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Հայկանուշ Խաչատրյանը։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Վերացնելով հայկականը՝ Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան

Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ:

Գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ադրբեջանը Արցախում հետեւողական վերացնում է հայկական քաղաքակրթական-մշակութային հետքը: Այստեղ նույնիսկ ավելորդ է բացատրել, թե ինչն է դրա նպատակը:

Ադրբեջանը գիտե, որ ազգային, էթնոքաղաքակրթական, դավանա-քաղաքական օրակարգերը չեն փակվում երբեք: Իր վերահսկողության տակ գտնվող տարածքում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է ինքզինք ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից, որի հանդեպ իր ազդեցության բացակայությունը գիտակցում է միանգամայն պարզ:

Բայց, խնդիրը, որ լուծում է Բաքուն, բացարձակապես չի ենթադրում վարչատարածքայնություն: Այստեղ է, որ շատ կարեւոր է հասկանալ այդ «լուծման» տրամաբանությունը: Ու, քանի որ դրա տրամաբանությունը միջազգային կամ աշխարհաքաղաքական հարատեւ գործընթացի հանդեպ իր անվտանգության ու կենսունակության համակարգ կառուցելն է, Ադրբեջանի գործողությունների մասշտաբը անխուսափելիորեն դիտարկում է նաեւ Հայաստանը, որպես դավանա-քաղաքական, էթնո-քաղաքակրթական վտանգի «օջախի» չեզոքացում:

Շարքային հանրությունը բացարձակապես կարող է եւ չմտածել այդ ամենի մասին, չպատկերացնել այդ ամենը, անգամ «շենքի բակերի աշխարհաքաղաքականագետների» մակարդակով, որոնց երեւակայությունը տեղավորվում է միայն երեք տառի շրջանակում՝ ԿԳԲ, «ամեն ինչ ԿԳԲ ձեռքի գործն է» կոնցեպտով: Բայց, երբ այդ ամենի մասին մտածելուց հրաժարվում է պետական վերնախավը, եւ հասարակական-քաղաքական առաջատար խմբերի մի որոշակի մաս, դա արդեն այլ բան չէ, քան կանաչ լույս Ադրբեջանի առաջ»:

Վերջին չորս ամսվա ընթացքում Ուկրաինան ամսական uպանել կամ վիրավnրել է 30-ից 35,000 ռուս զինվnրի. Ֆինլանդիայի նախագահ

Վերջին չորս ամսվա ընթացքում Ուկրաինան ամսական սպանել կամ վիրավորել է 30-ից 35,000 ռուս զինվորի: Այս մասին ասել է Ֆիլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:

«Վերջին չորս ամսվա ընթացքում Ուկրաինան ամսական սպանել կամ վիրավորել է 30-ից 35,000 ռուս զինվորի:

Նրանք դա արել են 95%-ով ԱԹՍ-ների միջոցով՝ մեկ ուկրաինացի զոհի դիմաց հինգ ռուս զոհ հարաբերակցությամբ»,- ասել է Ստուբը: