Ապրիլի 20-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկու մասնակից ունի

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 20-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլաքյանը պայքարը կսկսի 12:00-ին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը` 58 կգ քաշում ելույթ կունենա 18:00-ին:

Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 53 կգ քաշային կարգի A ենթախմբում Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 76 կգ ու 80 կգ: Այս վարժությունում նա 5-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրեց միայն 95 կգ: Այս ձևում նա 14-րդն է: Երկամարտի 175 կգ արդյունքով` Իզաբելլա Յայլյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է:

Տանզելա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 74 կգ ու 78 կգ: Պոկում վարժությունում Գրիգորյանը 9-րդն էր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 96 կգ ու 101 կգ: Այս վարժությունում նա 7-րդն է:

Երկամարտի 179 կգ արդյունքով` Տանզելա Գրիգորյանը ԵԱ-ում 6-րդն է:

Ֆուտզալի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ապրիլի 20-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ընտրանին հավաք կանցկացնի հետևյալ կազմով․

Սուրեն Ղազարյան – «Երևան»
Արտյոմ Մկրտչյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Արտյոմ Վարդանյան – «Նորիլսկի Նիկել 2»
Եռնեստ Բադոյան – «Ֆակել Յամալ 2»
Արտաշես Մուրադյան – «Երևան»
Ռոբերտ Մամիկոնյան – «Երևան»
Արթուր Ստեփանյան – «Ֆակել Յունիոր»
Գիորգի Հայրապետյան – «Գրանտ Ավլաբարի»
Էրիկ Հակոբյան – «Երևան»
Կարեն Մուրադյան – «Երևան»
Վրեժ Չիլոյան – «Երևան»
Էրիկ Լազարյան – «Երևան»
Ալեն Մարգարյան – «Երևան»
Աշոտ Եսայան – «Երևան»
Կարեն Դավթյան – «Երևան»
Էրիկ Մարգարյան – «Երևան»

Եվրոպայի առաջնությունից հետո սա առաջին մարզական հավաքն է ֆուտզալի ազգային ընտրանու համար։ Թիմն այս տարի կմասնակցի Աշխարհի առաջնության որակավորման փուլին։

Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան

Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մենք ներկայումս աշխատում ենք Գազայի խաղաղ ծրագրի վրա, սակայն Իսրայելի գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում և ընկալվում են որպես իրավիճակը ուժային ճանապարհով փոխելու փորձ։ Անհրաժեշտ է գործի դնել բոլոր դիվանագիտական գործիքները այդ քաղաքականությունը կանգնեցնելու համար»,- նշել է Ֆիդանը։

Ինչպես ընդգծել է Ֆիդանը, խնդիրը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտության շրջանակներից։

«Իսրայելի էքսպանսիայի հարցը դարձել է գլոբալ անվտանգության հարց, եւ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա դրա կարգավորման ուղիների որոնման վրա»,- եզրափակել է Ֆիդանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը լուրջ տագնապ է առաջացնում եւ արդարացում չի գտնում:

Հայաստանը ներկայացնող ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ընդհանուր առմամբ ներկայացված է 16 մարզիկով:

Մալխաս Ամոյանը՝ 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։

Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում հանդես եկող 27-ամյա Մալխաս Ամոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն: Նա ապրիլի 20-26-ը մասնակցելու է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք ըմբշամարտի եվրոպայի առաջնությանը:

Արմեն Բաբալարյանը՝ Եվրոպայի 2025 թ․ հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ

Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում Արմեն Բաբալարյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։

Այս մասին պաշտոնական հայտարարությամբ տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Արմեն Բաբալարյանը մարզչական գործունեությունը սկսել է 1995 թվականից։

Ինչու է Գոհար Ավետիսյանը լաց լինելով դիմել հետևորդներին

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որը սովորաբար աչքի է ընկնում իր լավատեսությամբ և շքեղ կյանքի կադրերով, այս անգամ ներկայացել է բոլորովին այլ վիճակում։

Դիմահարդարը հերթական հոլովակն է հրապարակել, որտեղ չի կարողացել զսպել արցունքները։ Արցունքն աչքերին Գոհարը հայտնել է, որ Ինստագրամի ադմինիստրացիան հեռացրել է նրա վերջին մի քանի հրապարակումները։ Պատճառը հեղինակային իրավունքների խախտումն է եղել (մասնավորապես՝ օգտագործված երաժշտության հետ կապված)։

«Ես շաբաթներ շարունակ աշխատում եմ ամեն մի հոլովակի վրա, հոգի եմ դնում, ու մեկ վայրկյանում այդ ամենը պարզապես անհետանում է»,- դժգոհել է նա։

Գոհար Ավետիսյանը հաճախ է քննադատվում հետևորդների կողմից՝ իր չափազանցված էմոցիոնալության և տեսախցիկի առջև լաց լինելու համար։ Շատերը սա համարում են հերթական «հայպի» միջոց՝ լսարանի ուշադրությունը գրավելու և դիտումները բարձրացնելու համար։ Հարկ է նշել, որ սա միակ փորձությունը չէ Գոհարի կյանքում։

Վերջին տարիներին նա գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում հետևյալ պատճառներով. բազմաթիվ պլաստիկ վիրահատություններից հետո Գոհարը դեռ շարունակում է պայքարել կատարյալ մարմնի համար, ինչը հաճախ ուղեկցվում է առողջական բարդություններով։ Երկու ամուսնալուծություններից հետո նա միայնակ է մեծացնում որդուն՝ Գասպարին, և հաճախ է կիսվում միայնակ մոր դժվարություններով։

Նրա դիմահարդարման դասընթացները ևս հաճախ են հայտնվում քննադատության թիրախում՝ բարձր գների և «ինֆոգնչիության» (инфоцыганство) մեջ մեղադրվելու պատճառով։ Այս նոր միջադեպը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նույնիսկ միլիոնավոր հետևորդներ և մեծ եկամուտներ ունեցող բլոգերները պաշտպանված չեն սոցիալական հարթակների խիստ կանոններից։

ARMFS1․ մրցակիցները դեմ առ դեմ սուր հայտարարություններ են անում

Ապրիլի 18-ին Երևանում՝ Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնում, կայացավ ARMFS 1 մարտական շոուի պաշտոնական կշռման արարողությունը և «դեմ առ դեմ» հանդիպումը։

Միջոցառմանը ներկա էին շոուի գլխավոր աստղերը՝ լեգենդար մարտիկներ Միհրան Հարությունյանը, Գենադի Մակարյանը և ուրիշներ։

Մարզիկները ոչ միայն անցան կշռման պաշտոնական ընթացակարգը, այլև կանգնեցին միմյանց դեմ՝ ցուցադրելով մրցակցային ոգին։ Երկրպագուները հնարավորություն ունեցան մոտիկից տեսնել իրենց կուռքերին, լուսանկարվել նրանց հետ։ Մթնոլորտը մարզական էր՝ լեցուն էմոցիաներով։

Հիշեցնենք, որ ARMFS 1-ի գլխավոր մարտերը տեղի կունենան այսօր՝ ապրիլի 19-ին, Տաշիր Արենայում։ Կազմակերպիչները խոստանում են դիտարժան մենամարտեր։

Բաց մի թողեք պատմական իրադարձությունը հայկական մարտարվեստի աշխարհում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին

Ավստրիայում նվաճեցի WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին՝ հավատով, ուժով ու անսահման պայքարով։ Սա երկար ճանապարհի արդյունք է՝ լի քրտինքով, ցավով ու երբեք չնահանջելու կամքով։

Այս մասին հայտնել է Յուրի Սաքունցը:

«Ես ռինգ դուրս եկա ոչ միայն իմ համար, այլ՝ մեր ժողովրդի, մեր երկրի արժանապատվության համար։ Ձեր աջակցությունը, ձեր խոսքերը ու ձեր հավատը ինձ հետ էին ամեն վայրկյան։

Այս հաղթանակը ապացույց է՝ երբ հավատում ես, աշխատում ես ու չես հանձնվում՝ անհնարին ոչինչ չկա։

Սա դեռ սկիզբն է… Առջևում նոր բարձունքներ կան։
Փառք Աստծուն ամեն ինչի համար:
Եվ շնորհակալ եմ բոլորից՝ ովքեր իմ կողքին են եղել։
Մենք հաղթում ենք միասին»,- ասել է նա:

Տեսանյութը՝ այստեղ: