Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի Ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր է

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի Ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:

Հիշեցնենք, որ 58 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը մասնակցում էր Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը:

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել ու վիրավորել է քաղաքացիներին

Այլակարծությունը հունից հանել է ՔՊ-ական Սարիկ Մինասյանին:

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է քաղաքացիներին։

Նա հրապարակել էր տեսանյութ՝ Վարչաբենդի համերգից։ Տեսանյութի տակ քաղաքացիները տարբեր կարծիքներ են հայտնել, ինչին ի պատասխան ՔՊ-ականը հայհոյել ու վիրավորել է օգտատերերին։


ՀՊԼ. Նոան տանը վստահ հաղթանակ տարավ Վանի նկատմամբ

Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։

​Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին (45+1′). աչքի ընկավ Գոնսալու Սիլվան: Երկրորդ խաղակեսում՝ 68-րդ րոպեին, Տակուտո Օշիման կրկնապատկեց «Նոայի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

​Այս հաղթանակից հետո «Նոան» անցկացրած 20 խաղից հետո վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ ընդամենը 1 միավորով զիջելով առաջատար եռյակին («Ալաշկերտ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», որոնք ունեն 42-ական միավոր): «Վանը» 25 միավորով 6-րդն է։

Armsport

Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար

Ապրիլի 15-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման շրջանակում կազմակերպված «Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը Հայաստանում և վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը» խորագրով պանելային քննարկմանը։

Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Արփինե Սարգսյանը քննարկման վերտառությունը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ վիզաների ազատականացման գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին տեխնիկական գործընթաց, այլ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դիմակայունության բարձրացման կարևոր գործիք, ինչը նաև ժողովրդավարական արժեքների վերարժևորման մասին է։

Նախարար Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ից ստացված Գործողությունների ծրագիրը լիարժեքորեն համընկնում է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի հետ, ինչը թույլ է տալիս վստահությամբ պնդել, որ ձեռնարկված քայլերի՝ պատշաճ ժամկետներում իրականացման դեպքում վիզաների ազատականացման հեռանկարը իրատեսական է։

«Այս գործընթացն իրատեսական է, որովհետև առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը ունի քաղաքական կամք՝ իրականացնելու գործընթացը և այն հանգուցալուծել ճիշտ տրամաբանության մեջ։ Եվ երկրորդ՝ գնալով ավելի են սերտանում ՀՀ-ԵՄ հարաբերությունները, այն է՛լ ավելի է ամրապնդվում, է՛լ ավելի նոր ուղղություններ են գրանցվում մեր համատեղ համագործակցության օրակարգում, և եթե կա երկկողմ հանձնառություն, երկկողմ կամք, երկկողմ պատրաստակամություն, ջանք, ապա Հայաստանի Հանրապետությունում վիզաների ազատականացման գործընթացը ուղղակի ժամանակի հարց է»,-նշել է նախարար Սարգսյանը։

ՆԳ նախարարը հատկանշական է համարել, որ թեև գաղափարական առումով գործընթացը պետության զարգացման մասին է, բայց քաղաքացու տեսանկյունից այն առաջին հերթին «ճամփորդության ժողովրդավարացումն» է՝ տեսանելի և շոշափելի փոփոխություն, որը կհեշտացնի մարդկանց կյանքը։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ վիզաների ազատականացման գործընթացը կենսական նշանակություն ունի ոչ միայն քաղաքացիների ազատ տեղաշարժի, այլև գործարար միջավայրի համար։ Նրա խոսքով՝ գործընթացը չպետք է սահմանափակվի միայն այցելություններով․ անհրաժեշտ է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) գործիքակազմը կիրառել և այն համալրել գործնական բովանդակությամբ՝ ստեղծելով բիզնեսի զարգացման համար առավել լայն հնարավորություններ։

Ընդգծվել է գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության անհրաժեշտությունը որպես «օբյեկտիվ աչք»՝ անկողմնակալ գնահատելու Կառավարության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը։

Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև ԵԽ արդարադատության բարեփոխումների գծով խորհրդատու Լիլիթ Դանեղյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ավագ փաստաբան Հասմիկ Հարությունյանը և Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի անդամ Սիմո Տիայնեն։

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում։

Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ

Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են:

Այս մասին ասել է ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը:

Մարդիկ պատրաստակամություն են հայտնում մարդասիրական օգնություն ցուցաբերել և հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով, Armenia Sputnik-ին ասել է կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը Կապույտ մզկիթում Աղջիկների օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

«Իրանի ժողովուրդը խորապես երախտապարտ է հայերին նման ջերմ ու մարդասիրական վերաբերմունքի համար»,-ասել է Մովահեդը։

Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ

Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են:

Այս մասին ասել է ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը:

Մարդիկ պատրաստակամություն են հայտնում մարդասիրական օգնություն ցուցաբերել և հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով, Armenia Sputnik-ին ասել է կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը Կապույտ մզկիթում Աղջիկների օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

«Իրանի ժողովուրդը խորապես երախտապարտ է հայերին նման ջերմ ու մարդասիրական վերաբերմունքի համար»,-ասել է Մովահեդը։

Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու ողողել փողոցներն ու տների բակերը

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մի քանի փողոցներ գետի վարարման և գետառի չմաքրման, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով հունից դուրս է եկել և ողողել մի քանի կիլոմետրանոց ճանապարհ, որոշ հատվածներում էլ ջուրը հասնում է մեկ մետր բարձրության և լցվում է մարդկանց հողամասեր, ավտոտնակներ, անգամ բակային հատվածներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Այսօր առավոտվանից էս վիճակն է։

Զանգահարել ենք պատկան մարմիններին, սակայն միչև այժմ ոչ ոք չի ժամանել գյուղ։ Ո՛չ Կոտայքի մարզպետարանից, ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետարանից։ Միայն քիչ առաջ ժամանել են փրկարարները, բայց դե նրանք ինչ պետք է անեն։ Էստեղ պետք կառավարությունը հրատապ գետը մաքրել տա ցեխից ու տիղմից, տեղադրել տա պաշտպանիչ բետոնե պատնեշներ, ինչը որոշ չափով կմեղմի վիճակը։ Որ ասենք անհանգստություն չունենք՝ լավ էլ ուննեք։ Գիշերը քնես չգիտես ջուրը կբարձրանա, թե ոչ։ Իսկ որ էսպես նայում ենք համոզված ենք, որ գետը կբարձրանա ու որոշ տներ հնարավոր է առնի ջրի տակ։ Դպրոց տանող ճանապարհն է։ Երեխաները վաղը չեն կարողանալու գնան դպրոց։ Հետո կասեն անհարգելի բացակայություններ ունեն երեխաները։

Մնում է մի հատ սուզանավ ձեռք բերենք ու դրանով գյուղով շրջենք, երեխաներին էլ առավոտը սուզանավով տանենք դասի, հետո հետ բերենք տուն։ Խնդրում ենք ու պահանջում ենք կառավարությունից, որ աշխատանքներ ձեռնարկեն հարցը լուծելու համար, իսկ դրա համար բարի կամք է պետք։ Եթե բարի կամք դրսևորեն՝ գյուղացու համար լավ ու անվտագ կլինի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանի հաղթական մեկնարկն ու հայ մյուս ըմբիշների արդյունքները

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով է սկսել պայքարը։ 77 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում 4-0 հաշվով վստահորեն հաղթել է Կառլ Բաֆին և նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներից տպավորիչ ելույթ է ունեցել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը քառորդ եզրափակիչում 7-3 հաշվով առավելության է հասել Իվան Ստեֆանսկիի նկատմամբ ու նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր. երեկոյան նա կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար։ Իսկ ահա Կարեն Ասլանյանը որակավորման փուլի հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում անհասկանալի մրցավարության պայմաններում 2-5 հաշվով զիջել է Սերգեյ Եմելինին։

Armsport

Չնայած կրած պարտություններին՝ Հայաստանի հավաքականի միանգամից երեք ըմբիշ պահպանում է մեդալային պայքարը շարունակելու հնարավորություն: Եթե Կարեն Ասլանյանին հաղթած Սերգեյ Եմելինը հասնի մինչև առաջնության եզրափակիչ, հայ մարզիկը իրավունք կստանա մասնակցելու սփոփիչ գոտեմարտին։ Նույն կանոնը գործում է նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանի (1/8 եզրափակիչում պարտվել է Ռիզա Կայալփին) և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանի (զիջել է Տուրփալ Բիսուլթանովին) պարագայում. նրանք նույնպես կսպասեն իրենց մրցակիցների առաջխաղացմանը։

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունում, որն ընթանում է Վրաստանի Բաթումի քաղաքում:

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժության երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 120 կգ ու 124 կգ:

Պոկում վարժությունում Չոլաքյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ:

Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է:Երկամարտի 275 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնող Անգել Ռուսևը:

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունում, որն ընթանում է Վրաստանի Բաթումի քաղաքում:

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժության երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 120 կգ ու 124 կգ:

Պոկում վարժությունում Չոլաքյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ:

Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է:Երկամարտի 275 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնող Անգել Ռուսևը: