ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում

ՖԻԴԵ-ն պատանի շախմատիստ Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի (IM) կոչում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Նշենք նաև, որ Սերգեյը այս տարվա մարտի 21-ից փոխել է իր դրոշը ՖԻԴԵ-ից հայկականի և այսուհետ ներկայացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Իսրայելը Լիբանանից անջատել է Տյուր քաղաքը՝ պայթեցնելով կամուրջը

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանից անջատել են Տյուր քաղաքը՝ պայթեցնելով Լիթանի գետի վերջին կամուրջը, հաղորդում է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը։

Թշնամու ռազմական ինքնաթիռները երկու անընդմեջ հարված են հասցրել Կասիմիե կամրջին, որը Տյուրոսի և Սաիդա շրջանների միջև վերջին տրանսպորտային կապն է։ Արդյունքում կամուրջն ամբողջությամբ ավերվել է։

Դրանից առաջ իսրայելական ԱԹՍ-ները հարձակվել են մոտակայքում գտնվող մեքենաների վրա, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ։

ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի. Հեգսեթ

ԱՄՆ ռազմական ուժերը, պահպանելով Իրանի ծովային շրջափակումը, կարող են հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի:

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Իսկ մինչ այդ մենք կպահպանենք այս շրջափակումը՝ հաջողված շրջափակումը, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Սակայն եթե Իրանը սխալ ընտրություն կատարի, ապա նրան սպասում է շրջափակում, ենթակառուցվածքների, էլեկտրակայանների և էներգետիկ օբյեկտների ռմբակոծում», – ասել է նա։

Լիբանանի նախագահը հրաժարվել է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և ասել նրան, որ չի խոսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Պաշտոնյան նշել է, որ Ռուբիոն ըմբռնումով է մոտեցել Լիբանանի դիրքորոշմանը։

Աունի գրասենյակը հայտնել է Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին, սակայն Նեթանյահու հետ հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ ոչինչ չի նշվում։

Ըստ Լիբանանի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ Աունը շնորհակալություն է հայտնել Ռուբիոյին Վաշինգտոնի կողմից հրադադարի հասնելու ջանքերի և բոլոր մակարդակներում աջակցության համար։

Հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն հաստատել է իր շարունակական ջանքերը՝ Լիբանանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման շրջանակներում հրադադարի հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով իր աջակցությունն ու գնահատանքը նախագահ Աունի դիրքորոշումների նկատմամբ։

Ապրիլի 14-ին Ռուբիոն Վաշինգտոնում հյուրընկալել էր Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցություններ՝ դեսպանների մակարդակով։

Իր հերթին, լիբանանյան Al-Jadeed թերթը հաղորդել էր, որ ջանքեր են գործադրվում Ջոզեֆ Աունի, Բենիամին Նեթանյահուի և Մարկո Ռուբիոյի միջև եռակողմ հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ՝ երկու երկրների միջև հնարավոր հրադադարի հարցը քննարկելու նպատակով։

Ապրիլի 15-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր Իսրայելի և Լիբանանի առաջնորդների միջև հեռախոսազրույցի մասին, սակայն ապրիլի 16-ին ավելի վաղ Աունը հայտարարել էր, որ բանակցությունների «բնական մեկնարկային կետ» կլինի հրադադարը։

Իլհամ Ալիևը կնոջ հետ ժամանել է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

Նրանք մասնակցելու են Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումին։

Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը:

Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի նախկին կողակից Աննա Հակոբյանը մտերիմ շրջապատում անկեղծացել եւ հորդորել, որ չնայած իրենց բաժանմանը ինքը միանշանակ Փաշինյանի վերընտրվելուն է կողմ ու նույնը խորհուրդ է տալիս իր շրջապատին։

«Մեր հարաբերությունները թող չազդեն վարչապետի նկատմամբ Ձեր վերաբերմունքի փոփոխությանը, ինքս էլ իրացնելու եմ իմ քաղաքացիական պարտքը եւ իմ ձայնը միանշանակ տալու եմ գործող վարչապետին»,-վերջինս մոտ կանգնած աղբյուրների համաձայն այս կերպ է արտահայտվել Աննա Հակոբյանը մտերիմների մոտ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Այս օրերին ՔՊ-ի ցուցակից դուրս մնացած պատգամավոր Հայկ Սարգսյանին են դիմում ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած տարբեր ուժեր՝ առաջարկելով իրենց ցուցակով առաջադրվել առաջիկա ընտրություններին:

Սակայն, վերջինս բոլորին կտրուկ մերժում է, ավելին՝ հայտարարում է, որ նա թեեւ հարազատ կուսակցությունում այլեւս տեղ չունի, բայց դա բացարձակ չի ազդում իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վրա, եւ որ ինքը երբեք չի միանա այն ուժերին, որոնց դեմ պայքարել է նաեւ ինքը 2018 թվականին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանը երեկ՝ Ոստիկանության օրվա առթիվ, ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգեւատրել 2 ոստիկանի՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։ Նրանցից մեկն իրականում բռնարար է։ Խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւանի վարչության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սենիկ Երանոսյանի մասին է։

Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թ․ փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին՝ նրանք հայհոյել եւ ծեծի էին ենթարկել փաստաբաններին:

Մինչ քաղհասարակությունը պահանջում էր դադարեցնել նրանց պաշտոնավարումը, նա պաշտոնի առաջխաղացում է ունեցել։ Մյուս պարգեւատրվողն էլ ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սերգեյ Կիրակոսյանն է։

Փիթ Հեգսեթը կոչ է արել Իրանին կամավոր հրաժարվել իր միջուկային ծրագրից

Մենք կպահպանենք Իրանի դեմ շրջափակումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Ըստ APA-ի, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են շատ արագ և ուժային կերպով անցնել շրջափակումից մարտական ​​գործողությունների։

«Պատերազմի նախարարությունը երաշխավորում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ Մենք կցանկանայինք դրան հասնել խաղաղ ճանապարհով, բայց կարող ենք դա անել նաև ուժով», – հավելել է Հեգսեթը:

Փիթ Հեգսեթը կոչ է արել Իրանին կամավոր հրաժարվել իր միջուկային ծրագրից

Մենք կպահպանենք Իրանի դեմ շրջափակումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Ըստ APA-ի, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են շատ արագ և ուժային կերպով անցնել շրջափակումից մարտական ​​գործողությունների։

«Պատերազմի նախարարությունը երաշխավորում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ Մենք կցանկանայինք դրան հասնել խաղաղ ճանապարհով, բայց կարող ենք դա անել նաև ուժով», – հավելել է Հեգսեթը: