Իտալիայի վարչապետն անընդունելի է անվանել Թրամփի խոսքերը Հռոմի պապի մասին

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անընդունելի է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հռոմի պապ Լևոն XIV-ի մասին։

«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի Հռոմի պապի մասին արված դիտողությունները։ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և նորմալ է ու ճիշտ, որ նա կոչ է անում խաղաղության և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Մելոնին։

Երկուշաբթի օրը Թրամփը քննադատել էր Հռոմի պապին՝ հայտարարելով, որ իրեն պետք չէ պապ, որը դեմ է իր քաղաքականությանը:

Թրամփի խոսքով՝ «Լեոն Վատիկանում չէր լինի», եթե Սպիտակ տանը չլիներ:

Իրանի Կարմիր մահիկն իրականացրել է ավելի քան 1,700 փրկարարական գործողություն

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ի վեր իրականացրել է ավելի քան 1,7 հազար փրկարարական գործողություն՝ ուղղված փլատակների մաքրմանը։

Այս մասին ասված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

«Իրանի Կարմիր մահիկն իրականացրել է 1,711 փրկարարական և փլատակների մաքրման գործողություն տուժած տարածքներում: Միայն Թեհրանում Կարմիր մահիկի թիմերը փլատակների տակից ողջ են հանել 960 մարդու»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ուրմիա լիճը կենդանացել է վերջին անձրևներից հետո

Ասիայի ամենամեծ աղի լիճը` Ուրմիան, որը գտնվում է Իրանում, կենդանացել է վերջին անձրևներից հետո և դարձել է հանգստի վայր տեղացիների և զբոսաշրջիկների համար, հաղորդում է IRNA-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ լիճը ամբողջությամբ չորացել է։

Բնապահպանները և իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները Ուրմիայի անհետացումն անվանում են Իսլամական Հանրապետության իշխանությունների կողմից առաջացրած աղետ։

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր ընտրանիների կազմերը, որոնք կմասնակցեն Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։

Մրցաշարը կանցկացվի մայիսի 2-8-ը։ Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները.

Տղամարդկանց հավաքական.

65 կգ Արտուշ Գրիգորյան
71 կգ Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան
79 կգ Նարեկ Մկրտչյան
94 կգ Վալերիկ Մովսիսյան
110 կգ Գրիգոր Ղազարյան
+110 կգ Գագիկ Մկրտչյան
Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանը, երկրորդ մարզիչ Վահրամ Գևորգյան

Կանանց հավաքական.

69 կգ Մերի Միսակյան
77 կգ Աննա Ամրոյան
86 կգ Էմմա Պողոսյան
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 19-ից 26-ը, Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա ուժեղագույն կազմով:

Armsport

Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը. Պետեր Մադյար

Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մադյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։

Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը, հայտարարել է Պետեր Մադյարը՝ հավելելով, որ առանց կիրակի օրը ընտրատեղամասեր եկած և քվեարկածների սա հնարավոր չէր լինի:

«Տիսա»-ի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել:

Հունգարիայի կենտրոնական ընտրական մարմնի փոխանցմամբ՝ Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ընտրողների ձայների 37.8 տոկոսը, մինչդեռ Մադյարի «Տիսա»-ն՝ 53.6 տոկոսը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։

Նա սարսափելի է արտաքին քաղաքականությունում. Թրամփը՝ Հռոմի պապի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Հռոմի պապ Լևոն XIV-ին:

«Լևոն Պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում»,- գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։

Թրամփը Հռոմի պապին քննադատել է նաև «միջուկային զենքերի հարցում թույլ լինելու» համար՝ այն բանից հետո, երբ Պապը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքը «ամբողջովին անընդունելի» է։

Անցյալ ամիս Լևոն XIV-ը հայտարարել էր, որ Աստված մերժում է այն առաջնորդների աղոթքները, որոնք սկսում են պատերազմներ և որոնց «ձեռքերը արյունով են լցված», իսկ Իրանի հակամարտությունը անվանել էր «սարսափելի»։

Նախկինում նա կասկածի տակ էր դրել Թրամփի վարչակազմի մոտեցումը ներգաղթի հարցում։

Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, շաբաթական 70-80 մլն չվճարում ունենք. չվճարող մարդիկ բեռ են մեր վզին. Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց վարորդներին իրենց զսպվածության համար՝ չնայած իրականացվող սադրանքներին:

«Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ: Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել վարորդներին, նրանք մնում են անվրդով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար։ Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։ Իրականում վարորդների նկատմամբ ոտնձգությունը քաղաքի նկատմամբ է, ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասաց քաղաքապետը։

Նա նշեց, որ վճարումների ապահովմանը հետևելը վարորդների պարտականությունների մեջ է մտնում՝ ամրագրված պայմանագրով:

Ըստ Ավինյանի՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա օրերի հետ. «Սա նշանակում է՝ գործընթացը, որով անցնում ենք, կարևոր է ու անհրաժեշտ»։

Ավինյանը շեշտեց, որ շատերը չեն վճարում՝ պատճառաբանելով, թե ավտոբուսներում տեղ չկա:

«Շաբաթական 70-80 միլիոնի չվճարում ունենք, այդ գումարով երկու նոր ավտոբուս կգնենք, չվճարող, անպարտաճանաչ քաղաքացին բեռ է մեր բոլորի վզին»,- նշեց Ավինյանը:

Նա հորդորեց շարունակել աջակցել վարորդներին, որոնք հրաժարվում են վարել մեքենան՝ տեսնելով, որ քաղաքացիները հրաժարվում են վճարելուց:

Նույնիսկ մաքուր ու նոր սպիտակեղենն է համարվում պետական գաղտնիք

Oragir.News-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ՊՆ հերթական փաստաթուղթը, ըստ որի` Սուրեն Պապիկյանի գլխավորած գերատեսչությունը ձեռք է բերել սպիտակեղեն։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ ՊՆ-ն սպիտակեղենը համարում է պետական գաղտնիք, այն դեպքում, երբ մոլորակի մնացած բոլոր պետությունների լրջագույն զինատեսակները հանրայնացված են։

Գուցե սա յուրօրինակ հարգանքի տո՞ւրք է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին` այն իմաստով, որ նրա համար սպիտակեղենը ցավոտ հոգեբանական թեմա է, քանի որ ինչպես ինքն է հայտարարել, իր զինվորական ծառայությունն առանց տրուսիկի է անցել։

Ամեն դեպքում պետք է հիշել, որ նախկինների ժամանակ փորձ էր արվում թաքուն պահել միայն «կեղտոտ սպիտակեղենը»։