Քեյթ Միդլթոնը կարմիր գորգին ներկայացել է թագավորական ընտանիքի պատմություն կրող զարդերով

Ուելսի արքայադուստրը, արքայազն Ուիլյամի հետ միասին, մասնակցել է Թոմ Քրուզի նոր՝ «Digger» ֆիլմի համաշխարհային պրեմիերային, որը տեղի է ունեցել Լոնդոնի ODEON Luxe Leicester Square կինոթա

Ուելսի արքայադուստրը իր հանդերձանքը լրացրել է թագուհի մոր հազվագյուտ ամեթիստե սոտոյար վզնոցով՝ զարդեր, որոնք ավելի քան մեկ դար պահվել են թագավորական գանձարանում։ Այն ներառում է մարգարիտներ, ադամանդներ և ամեթիստներ։

Վզնոցի պատմությունը սկսվել է 1923 թվականին, երբ թագուհի Ալեքսանդրան այն նվիրել է ապագա թագուհի մորը՝ Էլիզաբեթ Բոուզ-Լայոնին, որպես հարսանեկան նվեր։տրոնում։ Կարմիր գորգի համար 44-ամյա Քեյթը ընտրել է Jenny Packham-ի ապշեցուցիչ, խորը մանուշակագույն զգեստ՝ խորը դեկոլտեով, ծալքավոր իրանով և երկար, հոսող կիսաշրջազգեստով։

Այս զարդը հազվադեպ է դուրս գալիս թագավորական գանձարանից։ Վերջին անգամ այն հանրությանը հայտնվել է 2012 թվականին, երբ այն ժամանակվա Կորնուոլի դքսուհին, այժմ՝ թագուհի Կամիլան, այն կրել է «Skyfall» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
Քեյթ Միդլթոնը որոշել է պատմական վզնոցը համատեղել Ուիլյամի ընտանիքի համար հատուկ նշանակություն ունեցող մեկ այլ զարդի՝ մարգարտե ականջօղերի հետ, որոնք մի ժամանակ պատկանել են արքայադուստր Դիանային։

Այսպիսով, մեկ կերպարում Ուելսի արքայադուստրը համատեղել է թագավորական ընտանիքի երկու պաշտամունքային անդամների՝ թագուհի մոր և Դիանայի զարդերը։

Պրեմիերայի ժամանակ Քեյթն ու Ուիլյամը հանգիստ և հարմարավետ տեսք ունեին։ Զույգը կրկին հանդիպել է Թոմ Քրուզի հետ, որը նրանց հյուրընկալել է «Top Gun: Maverick» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային 2022 թվականին։ Երեկոյի ընթացքում թագավորական զույգը նաև զրուցել է «Digger»-ի դերասանական կազմի և ստեղծողների հետ, այդ թվում՝ Ջեսի Պլեմոնսի, Ջոն Գուդմանի և Էմմա Դ’Արսիի։

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Նմանատիպ դաշինք է ստեղծվել նաեւ Գավառում՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության եւ ՔՊ-ի հետ է մասնակցում ընտրություններին։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։

ՀՀ նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Անի Միշայի Բադալյանին շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան։ Նույն աստիճանը ստացել են նաև ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանն ու ԱԳՆ եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը, իսկ Նելլի Սարոյանին՝ ավելի բարձր՝ «արտակարգ և լիազոր դեսպան» աստիճան։

Այսպիսով՝ հանրությանը հիմնականում որպես ԱԳՆ խոսնակ հայտնի Անի Բադալյանը ստացել է օրենքով բարձրագույնների շարքին դասվող դիվանագիտական աստիճան։ Հենց այս հանգամանքն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, ԱԳՆ-ում քննարկումների առիթ է դարձել։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բադալյանի դերակատարությունը նախարարությունում զգալիորեն ընդլայնվել է․ նա ոչ միայն պաշտոնական խոսնակն է, այլև արտաքին քաղաքականության տարբեր հարցերում առանցքային դերակատարում ունի։ Տարբեր ուղղություններով հարցերի ու տեղեկատվության ճշտումների դեպքում աշխատակիցներին հաճախ ուղղորդում են հենց Բադալյանի միջոցով։ Թերևս այդ պատճառով է, որ քննարկման թեմա է դարձել նաև այն, որ մամուլի խոսնակի պաշտոն զբաղեցնող Բադալյանը համեմատաբար արագ ստացել է բարձրագույն դիվանագիտական աստիճաններից մեկը։

Նկատենք, որ Անի Բադալյանն ԱԳՆ համակարգում աշխատում է 2014 թվականից։ 2023-ի հունվարին նշանակվել է ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ նույն տարվա մարտին՝ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ։

ԱԳՆ պաշտոնական կայքում նա նշված է նաև որպես Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար։ Վարչությունը պատասխանատու է արտաքին քաղաքականության և ԱԳՆ գործունեության լուսաբանման, նախարարի ու փոխնախարարների մամուլի միջոցառումների կազմակերպման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի համար։

Բադալյանը նաև պարբերաբար Արարատ Միրզոյանի կողքին է նրա հրապարակային գործունեության ընթացքում՝ որպես նախարարության տեղեկատվական քաղաքականության պատասխանատու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Արյունալի երկու օր Եմենում․ 154 զոհ

Եմենում Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժման հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող կառավարական ուժերի միջև վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած մարտերի հետևանքով 154 մարդ է զոհվել։ Ինչպես տեղեկանում է France 24-ից, այս մասին հայտնել են երկու կողմերի ռազմական աղբյուրները։

«Թաիզի, ալ-Ջաուֆի, Մարիբի և Սաադայի նահանգներում սաուդյան ավիահարվածների, բախումների և հրետակոծությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 118-ի», – հայտնել են հութիների ռազմական աղբյուրները։
Կառավարական աղբյուրներն էլ հաղորդել են իրենց շարքերում 36 զոհի մասին։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ շուրջ 130 000 եմենցիներ ստիպված են եղել լքել իրենց տները՝ երկրում հութիների կողմից սրվող մարտերի պատճառով։

«Տվյալները ցույց են տալիս, որ Եմենի յոթ նահանգներում 129 438 մարդ կամ 21 573 տնային տնտեսություն տեղահանվել է՝ անկայունության վատթարացման հետևանքով ընտանիքների՝ իրենց բնակավայրերից հեռանալու պատճառով», – նշված է հայտարարության մեջ:

Եմենի մարդու իրավունքների նախարարությունը դատապարտել է հութիների կողմից Լահջի նահանգի առևտրային շուկայի վրա իրականացված հարձակումը, որի ընթացքում կիրառվել են երկու բալիստիկ հրթիռներ։ Ըստ նախարարության՝ հարձակման հետևանքով վիրավորվել են մի շարք քաղաքացիական անձինք, վնասվել են առևտրային գույք ու տրանսպորտային միջոցներ։

Եմենի կառավարական ուժերը հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ինտենսիվ օդային հարձակումներ է իրականացրել Թաիզի նահանգի արևմուտքում գտնվող հութիների օբյեկտների, հավաքատեղիների և զենքի պահեստների վրա:
Հութիներին պատկանող Al-Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սաուդական ուժերը սեպտեմբերի 22-ի առավոտյան թիրախավորել են ազ-Զահիրի շրջանը և դրա շրջակա տարածքները։

Մեծ յոթնյակի (G7) արտաքին գործերի նախարարները կոչ են արել Իրանին դադարեցնել Եմենում հութիների ուժերին ցուցաբերվող ռազմական աջակցությունը՝ նշելով, որ նման օգնությունը վտանգավոր սրման միտում է, որը վտանգի տակ է դնում միջազգային առևտուրը և համաշխարհային կայունությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները դատապարտել են հութիների կողմից Եմենում և Սաուդյան Արաբիայի դեմ իրականացվող շարունակական հարվածները։

Եմենը կրկին հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում այն ​​բանից հետո, երբ հութիներն այս ամսվա սկզբին ռազմական հաջողություններ գրանցեցին միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի դեմ՝ ուժեղացնելով իրենց վերահսկողությունը Կարմիր ծովի ափամերձ տարածքների նկատմամբ։

Արաբական աշխարհի ամենաաղքատ երկրում լարվածության այս նոր սրումը տեղի է ունենում հարաբերական անդորրից հետո, որը մեծ մասամբ պահպանվում էր 2022 թվականին ՄԱԿ-ի միջնորդությամբ հութիների և Եմենի կառավարության միջև կնքված հրադադարից ի վեր։

2014 թվականին Եմենի հյուսիսարևմտյան հատվածի, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի նկատմամբ հութիների հաստատած վերահսկողությունը հանգեցրել էր Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտության։ Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, բազմահազար մարդիկ տեղահանվել են։

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիայի գործով քննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ, ինչի պատճառով որոշում է կայացվել դատական քննությունը կասեցնել մինչև հունվար։ Այսպիսով՝ աղմկահարույց գործի քննությունը մի քանի ամսով փաստացի սառեցվել է։

Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով 2023 թվականի հունվարի 31-ին բերման էր ենթարկվել 7 անձ, այդ թվում՝ պաշտոնանկ արված փոխնախարար Անի Իսպիրյանը և ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Սիմոնյանի հարսը հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, սակայն կարճ ժամանակ անց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ գործուն զղջալու հիմքով։ Այսինքն՝ մեղքը խոստովանեց, զղջաց և ազատվեց կալանքից, ապա՝ պատժի կրումից։

Այս գործի համատեքստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը նրան մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը նախկին նախարարի նկատմամբ երկու ամսով տնային կալանք կիրառեց։ Ավելի ուշ Քերոբյանն ազատ արձակվեց։

Գործով մեղադրյալի աթոռին է նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը՝ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը։

Այսպիսով՝ Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունն առայժմ կանգ է առել․ մինչև հունվար գործը դատարանում սպասելու է դատավորի վերադարձին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ-ն էլ են խցանումների պատճառ դառնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի փողոցներում ակնհայտ հնամաշության մեքենաների թվի պակաս կարծես թե չկա։

Այս մեքենաները երթևեկում են առանց խոչընդոտի, քանի որ վստահաբար ՏԿԵ նախարարության կողմից լիցենզավորվող ընկերություններից մեկից ստացել են տեխզննման կտրոն։ Ավելին՝ նման մեքենաներ հաճախ անսարքության պատճառով մնում են մայրաքաղաքի փողոցներում՝ դրանով լրացուցիչ ծանրաբեռնվածություն հաղորդելով առանց այն էլ վատ վիճակում գտնվող երթևեկությանը։

Նման մեքենաներ կարելի է տեսնել ամենուր՝ թե՛ Երևանի ծայրամասերում, թե՛ փոքր կենտրոնում։

Թերթի թղթակիցն օրեր առաջ Նոր Նորքի երկրորդ զանգվածում ականատես էր եղել իրավիճակի, երբ վարորդի կողմից դիմապակին վնասված վիճակում մեքենան դուրս էր եկել երթևեկության, իսկ նման վիճակում գտնվող մեքենան նույնիսկ պարեկների «ուշադրությանը» չէր արժանանում։

Ստացվում է, որ ունենք իրավիճակ, երբ առնվազն երկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները՝ ձեռքի հետ էլ դժոխքի վերածելով երևանցիների կյանքը։ Ա կետից Բ կետ տեղափոխվելը դարձել է լրջագույն խնդիր մեզ համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին նմուշառումն այդ գյուղում արվել է 2024 թ.։

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հենց անվան մեջ կա «կանխարգելում» բառը։ Կենտրոնի պաշտոնական գործառույթների թվում էլ հստակ նշված է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, զանգվածային հիվանդացության ու թունավորումների կանխարգելումը։ ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենը Ստեփան Աթոյանն է, իսկ կառույցի լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է, որտեղ այս ոլորտը համակարգում է փոխնախարար Լենա Նանուշյանը։

Սակայն վերջին ամիսների իրադարձությունները տրամաբանական հարց են առաջացնում՝ որտե՞ղ է կանխարգելումը։

Բյուրեղավանում այս տարի պարբերաբար աղիքային վարակին բնորոշ գանգատներով քաղաքացիներ են բուժօգնության դիմել։ Հուլիսի դեպքերի ժամանակ միայն մեկ գիշերվա ընթացքում շտապօգնությունը ստացել էր 15 կանչ, 6 քաղաքացի հոսպիտալացվել էր։ Սեպտեմբերին նույն համայնքում նորից քաղաքացիներ դիմեցին նույնատիպ գանգատներով։

Ընդ որում՝ պաշտոնական հետազոտություններով ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել։ Սա, սակայն, պատասխանատվության հարցը չի փակում, այլ նոր հարց է առաջացնում. եթե նույն բնակավայրում ամիսներ շարունակ կրկնվում են աղիքային վարակին բնորոշ դեպքերը, ինչո՞ւ պատասխանատու համակարգը չի կարողանում վերջնականապես պարզել և վերացնել դրանց աղբյուրը։

Ավելի աղաղակող է Ծավի դեպքը։ Այստեղ վտանգը նախ պետական կանխարգելիչ համակարգը չի հայտնաբերել. բնակիչն է իր տան ծորակից հոսող ջրում մետաղական զանգված՝ սնդիկ, նկատել և ահազանգել։ Միայն դրանից հետո ՀՎԿԱԿ-ը նմուշառում է իրականացրել, և լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ սնդիկի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Ավելին՝ հետագա նմուշառումներով մի քանի ջրաղբյուրներում ևս սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել։

Այսինքն՝ քաղաքացին նախ պետք է վտանգը սեփական բաժակի մեջ տեսնի, հետո միայն կանխարգելման համար պետական բյուջեից ֆինանսավորվող համակարգը սկսի աշխատե՞լ։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը համակարգում է հանրային առողջության և համաճարակաբանական ոլորտը։

Լենա Նանուշյանն ու Ստեփան Աթոյանը շարունակելո՞ւ են միայն դեպքերից հետո արձագանքել, թե՞ որևէ մեկը վերջապես պատասխան է տալու՝ ինչու պետական «կանխարգելումը» սկսվում է այն ժամանակ, երբ քաղաքացին արդեն ահազանգում է վտանգի մասին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Շանթ դաշինքն» առաջադրում է Գևորգ Փարսյանին. ՀՀ-ում ռուսական դեսպանը կփոխարինվի. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին:

Թերթի աղբյուրի խոսքով՝ այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի թեկնածուն, ըստ ամենայնի, կրկին կլինի Գեւորգ Փարսյանը, որը նախորդ ընտրություններին մասնակցել եւ հաղթել է «Շանթ դաշինքի» կողմից առաջադրվելով:

2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել եւ Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է եւ բավականին շատ ձայներ ստացել` ավագանիների կազմում խմբակցություններ ձեւավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին:

Ի դեպ, Շանթ Հարությունյանը ծնունդով կապանցի է: «Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանում ունի կուսակիցների որոշակի բանակ եւ բավականին թվով ձայներ: ՔՊ-ն, թերթի տեղեկություններով, կրկին որոշել է առաջադրել Նարեկ Բաբայանին, որը մի անգամ արդեն պարտվել է Փարսյանին:
—

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեղրիի առաջիկա ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը։ Ուշագրավ է, որ Գալստյանը ՔՊ-ի անդամ է դարձել ընտրություններից ընդամենը օրեր առաջ։ Այս մասին հրապարակվել է նաև «Առավոտ»-ում, որտեղ Գալստյանի՝ ՔՊ ցուցակը գլխավորելու մասին տեղեկությունը դեռ սեպտեմբերի 11-ին էր շրջանառվում։

Սակայն Գալստյանի քաղաքական ճանապարհի այս կտրուկ շրջադարձը Մեղրիում մի շարք հարցեր է առաջացնում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում, երբ Մեղրի էր այցելել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Գալստյանը եղել է նրա հանդիպմանն ակտիվ մասնակից։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նա ներկա է եղել նաև Քոչարյանի փակ հանդիպմանը և այդ շրջանում իրեն ավելի մոտ է պահել ընդդիմադիր դաշտին։

Սակայն հունիսյան ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվել է։ Սերգո Գալստյանը հայտնվել է ՔՊ-ի շարքում, դարձել կուսակցության անդամ, իսկ այժմ արդեն գլխավորում է իշխող կուսակցության ցուցակը։
—

«Նովայա գազետա Եվրոպա»-ն գրում է, որ ՌԴ Պետդումայի վերջին ընտրություններում «Եդինյա Ռոսիա» կուսակցության արդյունքը կկազմեր մոտավորապես 34 տոկոս՝ 1.7 անգամ պակաս պաշտոնապես հայտարարված 57.8 տոկոսից։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին։ «Նովայա գազետա Եվրոպան» հաշվարկներ է իրականացրել ռուս ֆիզիկոս և ընտրությունների վիճակագրության հետազոտող Սերգեյ Շպիլկինի մեթոդով, որը թույլ է տալիս հայտնաբերել քվեաթերթիկների լցոնումը։

Մեթոդը հիմնված է առանձին ընտրատեղամասերում մասնակցության և կուսակցությունների արդյունքների համեմատության վրա: Ինչպես բացատրում է հրապարակումը, նշանակալի վիճակագրական անոմալիաներ չունեցող ընտրատեղամասերը գրաֆիկի վրա կազմում են համեմատաբար հարթ «միջուկ», մինչդեռ երբ մեկ կուսակցության օգտին քվեարկած ձայների թիվը միաժամանակ աճում է մասնակցության հետ, ի հայտ է գալիս բնորոշ «գիսաստղի պոչ»։
—

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ մեթոդներով պատժում: Սակայն հիմա էլ է շարունակում, գյուղեգյուղ ընկած, հակաիշխանականներին հայտնաբերելու եւ դատաստան տեսնելու գործը։

Նրա գործողություններն անգամ սեփական թիմակիցների շրջանում են դժգոհություն բարձրացրել: Վերջիններս կարծում են, որ այս քայլերով մարդկանց ավելի են տրամադրում իշխանության դեմ: Մարզպետին փորձել են բարեկամաբար հասկացնել, որ կանգ առնի, քաղաքականությունից հետո էլ կյանք կա»։
—

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։

Օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-81-Ո-82 որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է՝

Հայրապետ Կարապետյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից։

Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Հայրապետ Կարապետյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել։

Նարինե Առաքելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից։

Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Նարինե Առաքելյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել։
—

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ թերթի աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում նրան համարում են ՌԴ ամենաանհաջող դեսպանը, որ երբեւէ աշխատել է Հայաստանում:

Պատճառն այն է, որ 2018 թվականի ապրիլին նշանակված դեսպանը չի կարողանում ո՛չ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցային հարաբերություններ հաստատել, ո՛չ անգամ պրոռուսական գործիչների հետ սերտ կապ պահել: Համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում այսքան ծաղկում են հակառուսական տրամադրությունները»։
—

Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է

Աշխատանքային շաբաթը սկսում ենք լավ տրամադրությամբ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև՝ ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ.Արամյան) արդարացրեց»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման էին ենթարկել ոստիկանության բաժին։ Մայիսի 14-ին նրա տանը խուզարկություն էր անցկացվել, իսկ հաջորդ օրը նա կալանավորվել էր 1 ամսով։

Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր

Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր:

Այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից:

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադան: ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա։