Հայաստանում իշխանության առաջնային մանդատի կրող մարդը զբաղված է Ադրբեջանի փաստաբանությամբ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

Լսում եմ մի իշխանական պատգամավորի, նախկին բարձրաստիճան ավտոտեսուչի։ Խոսում է Հաջիեւի գանձասարյան լկտիության մասին ու ասում է, թե՝ բա ի՞նչ էինք ուզում, ադրբեջանցի պաշտոնյաները ի՞նչ հայտարարություններ անեն, որ մենք մեզ լավ զգանք, մեզ հաճելի լինի։ Ասում է՝ բա հո չէ՞ր հայտարարի, որ այնտեղ հարյուրամյակներով կամ հազարամյակներով հայեր են ապրել, հայկական պատմություն է եղել, եւ այլն։

Լավ, բարոյական նշաձողերն ու քաղաքական ընկալման ադեկվատությունը կարող են տատանվել, ի վերջո մարդն ունի թուլություններ։ Բայց այդքա՞ն, այդպե՞ս։ Մարդը փաստացի զբաղված է Հաջիեւի եւ Ադրբեջանի փաստաբանությամբ։ Հայաստանում իշխանության առաջնային մանդատի կրող մարդը զբաղված է Ադրբեջանի փաստաբանությամբ։

Բացարձակապես էական չէ՝ նա հավաքագրված է, թե՞ ոչ, նրան պատվիրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե անգամ առաջնորդվենք այն կանխավարկածով, որ նա պարզապես այդպես մտածում է, դրանից չի փոխվում ոչինչ։ Եվ ավելին, գուցե նույնիսկ շատ ավելի վատ է, որ Հայաստանի առաջնային մանդատ կրող պաշտոնյան կարող է մտածել այնպես, ինչպես կմտածեր Ադրբեջանի այդպիսի կարգավիճակ ունեցող պաշտոնյան։

Իրանը գրավել է ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք. ԻՀՊԿ

Իրանը գրավել է ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք։ Այս մասին հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ)։

Իրանցի զինվորականները հրապարակել են REMUS 600 ինքնավար ապարատի կադրերը, որը, ինչպես հաղորդվում է, գրավվել է Հորմուզի նեղուցում:

Սարքը կարող է աշխատել մինչև 600 մետր խորության վրա և նախատեսված է ստորջրյա հետախուզման, ծովի հատակի քարտեզագրման, ականների հայտնաբերման և տարբեր օբյեկտների որոնման համար:

Եվս մեկ ծովային դրոն իրանցի զինվորականները գրավել էին սեպտեմբերի 9-ի գիշերը։

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի անմահ նահատակների հիշատակին:

Լիտվայում առաջարկում են իրավապահներին թույլատրել նախազգուշական կրակոցներ արձակել

Լիտվայի ներքին գործերի նախարարությունը առաջարկում է ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին վերադարձնել նախազգուշական կրակոցներ արձակելու հնարավորությունը և մեղմել հրազենի կիրառման գործող սահմանափակումները, հաղորդում է LRT-ն։

Գերատեսչությունում կարծում են, որ փոփոխությունները թույլ կտան ավելի լավ պաշտպանել աշխատակիցներին արագ զարգացող վտանգավոր իրավիճակներում։

Ներկայումս իրավապահը կարող է զենք կիրառել, եթե առկա է անխուսափելի վտանգ և ծայրահեղ անհրաժեշտություն։ ՆԳՆ-ն առաջարկում է հրաժարվել այս կոնկրետ չափանիշներից, քանի որ, ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասի կարծիքով, աշխատակցի համար երբեմն դժվար է մի քանի վայրկյանում օբյեկտիվ գնահատել իրավիճակը։

«Եթե պետությունը աշխատակցին հանձնարարում է կատարել այս աշխատանքը, և նա որոշում կայացնելու համար ունի մեկից տասը վայրկյան, կարո՞ղ է նա գնահատել, թե արդյոք գոյություն ունի անխուսափելի վտանգ», — ասել է Կատելինասը։

Միևնույն ժամանակ նախարարությունում ընդգծում են, որ հրազենը նախկինի պես պետք է մնա ծայրահեղ միջոց, իսկ դրա կիրառման դեպքում անհրաժեշտ է հնարավորինս նվազագույն վնաս պատճառել։

Առաջարկվող ևս մեկ փոփոխություն նախազգուշական կրակոցի վերադարձն է։ Այդ հնարավորությունը Լիտվայում վերացվել էր մոտ տասը տարի առաջ։ ՆԳՆ-ում կարծում են, որ կրակոցը կարող էր դառնալ մարդուն նախազգուշացնելու և իրավիճակի սրումը կանխելու լրացուցիչ միջոց, երբ միայն բանավոր նախազգուշացումը բավարար չէ։

Նախկին ոստիկան և հրահանգիչ Դալիուս Մակելան հանդես է եկել այս պրակտիկան վերադարձնելու դեմ։ Նա նշել է, որ օդ արձակված գնդակը չի անհետանում և ընկնելիս կարող է վտանգ ներկայացնել մարդկանց համար։

Իրավապահների կողմից զենքի օգտագործման շուրջ քննարկումը սրվել է այն բանից հետո, երբ այս ամռանը անօրինական միգրանտների խումբը հարձակվել էր սահմանապահ ծառայության աշխատակիցների վրա։ ՆԳՆ-ն նաև առաջարկում է սահմանապահներին ավելի լայն հնարավորություններ տալ զենք կիրառելու՝ ապօրինի սահմանահատման ժամանակ օգտագործվող սարքավորումների դեմ, օրինակ՝ սանդուղքների կամ թունելների։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների հետևյալն են՝

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-25.15%

Լոռու մարզի Թումանյան համայնք-33.04%

Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-16.50%

Կոտայքի մարզի Արզնի համայնք-24.67%

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17։00-ի դրությամբ

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների հետևյալն են՝

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-46.01%
Լոռու մարզի Թումանյան համայնք-49.31%
Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-27.94%
Կոտայքի մարզի Արզնի համայնք-35.95% ։

Ծիծեռնակաբերդի ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ ՆԳՆ

Ժամը 20։10-ի դրությամբ «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բաց կրակ չկա, հրդեհը մեկուսացված է, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Գրում է NEWS.am-ը։

«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 11 մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկում, որտեղ եղել է մոտ 25-30 տոննա յուղ։

«Մեծ աշխատանք ենք իրականացրել, որպեսզի հրդեհը չտարածվի»,- ասել է Սարգսյանը։

Պիտի վերակառուցենք կամ նորը կառուցենք, ինչը 100 մլն դրամ կարող է արժենալ․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընկերության, որպես իրավաբանական անձի, օրինական շահերին հասցված ցանկացած վնասի պատճառը պետք է գտնեն, որ միջոցներ ձեռնարկեն։ Պետրոսյանն ասաց նաև, որ տրանսֆորմատային ենթակայանի փոխարեն նորը պետք է կառուցեն կամ եղածը վերակառուցեն, որը տասնյակ կամ 100 մլն դրամ կարող է արժենալ։

Հիշեցնենք, որ «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 11 մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկում, որտեղ եղել է մոտ 25-30 տոննա յուղ։

Հրշեջները մոտ 4 ժամ շարունակ պայքարել են կրակի դեմ և մարել այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիան

Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան։

«Սա քայլ առաջ է։ Մուսուլմանները պետք է միավորվեն։ Մենք բոլորս պատրաստ ենք մասնակցել այս գործընթացին, չնայած չգիտենք նրանց կայացրած որոշումների մանրամասները։

Սա կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասին նստելը և իսլամական միասնության իրականացումը, այլ ոչ թե որպես երկու հակադիր խմբեր միավորվելը»,- նշել է նա։

Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։