Լույս չի լինի Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Պարոնյան փողոց 40՝ «Շտապ օգնություն», Բուզանդի փողոց 1 շենք, Ֆիրդուսի փողոց 52-80 առանձնատներ, Չայկովսկու փողոց 15, 30, 34 առանձնատներ, Խանջյան փողոց 7, 7ա շենքեր, Հարկային տեսչության շենք միակողմանի, Ամիրյան փողոց 18, 13/1 շենքեր, Սարյան փողոց 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մայիսյան փողոց 22, 26, 33ա շենքեր,
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
11:00-17:00 Հյուսիսային ճառագայթ 1-17 առանձնատներ, Արաբկիր 39 փողոց 25-30; 47 փողոց 4/1; 49 փողոց 2-22/5 շենքեր, Ն. Տիգրանյան փողոց 9, 27/4 շենքեր, Գրիբոյեդովի փողոց 48, 52 շենք, Կոմիտասի պողոտա 51-51/18 շենքեր, Կոմիտասի շուկա, Շահսուվարյան փողոց 7 շենք, Պռոշյան փողոց 1 նրբանցք 2-62/3 առանձնատներ, Դեմիրճյան փողոց 1/2-10, 12-60 առանձնատներ, Պռոշյան փողոց 1 նրբանցք 27-74 առանձնատներ, Այգեկցու փողոց 6-34 առանձնատներ, Բաղրամյան պողոտա 1-20 շենքեր, Բաղրամյան պողոտա 1 փակուղի 1-7, 5-14 առանձնատներ, Սարյան փողոց 4 շենք, Մոսկովյան փողոց 36-40 շենքեր, Սևաստոպոլյան փողոց 8-26 շենքեր, Սևաստոպոլյան նրբանցք 40-51 առանձնատներ,

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

11:00-17:00 Սարկավագի փողոց 106/1-151/2, 126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4 շենքեր և 79-98, 84/2-106/11 առաձնատներ, Սարկավագի 3 փողոց և 2 փողոց 3-40 առանձնատներ, Սարկավագի փողոց 4 նրբանցք և 5 նրբանցք 3-126 առանձնատներ, Սարկավագի փողոց 6 նրբանցք 1-21 առանձնատներ, Թբիլիսյան խճուղի 33-37 շենքեր, Աճառյան փողոց 43/21-43/35 առանձնատներ, Մելիքյան փողոց 5-9 շենքեր, Մելիքյան փողոց 13-32 առանձնատներ, թիվ 161 և 182 մանկապարտեզներ, Պարույր Սևակի փողոց 9-11/1 շենքեր, Մելիքյան փողոց 13-17 շենքեր, Թբիլիսյան խճուղի 14/8-22/150 առանձնատներ, Ռուբինյանց փողոց 5/14 շենք, Գերցենի փողոց 25 առանձնատուն, Ռուբինյանց փողոց 27/15 առանձնատուն,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00-17:00 Նոր Նորք 3-րդ զանգված՝ 19, 19ա, 21, 22, 23, 34, 26, 27, 28, 29շենքեր, «Բարի Սվիթ», «Գլաձոր», «Մամիկոն», «Գեա», «Էդուարդ-91», «Լիլիթ-97», «Նաղաշ» «ՍՊԸ»-ներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, «Էկո Սիֆուդ» «ՍՊԸ», հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղյան փողոց 7, 3/3 շենքեր, Բաղյան 2-րդ նրբանցք 1 շենք, թիվ 143 դպրոց, թիվ 1 մարզադպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Հասրաթյան փողոց 9, 11, 15/1, 15/2, 15/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սպորտի փողոց մասնակի, Մազմանյան փողոց 1/1, 5 շենքեր, «ՀայԷկոնոմԲանկ» ԲԲԸ, Նորաշեն թաղամաս 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և Մուշ թաղամաս մասնակի, Շինարարների փողոց 10, 12, 14, 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 ՀԱ Բ-4 թաղամաս 1, 2, 3, 4, 5, 6, 11, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

11:00-17:00 Նոր Արեշ 48, 50 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 Նորագավիթ 2, 3 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11:00-17:00 Մուսալեռ գյուղ մասնակի,

Արագածոտն մարզ՝

10:30-16:30 Աշտարակ քաղաք՝ Նարեկ թաղամաս և Արա 1 թաղամաս,
11:00-15:00 Պարտիզակ, Ներքին Սասնաշեն և Վերին Սասնաշեն գյուղեր,
11:00-17:00 Արագածոտն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա և Կոշ գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,
11:00-13:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Արարատյան, Սարիբեկ Վարդանյան, Սարոյան, Գայի, Թումանյան, Նելսոն Ստեփանյան փողոցներ՝ մասնակի, Գետազատ, Աբովյան, Վարդաշեն, Արևշատ, Լանջազատ, Դեղձուտ, Մրգանուշ գյուղեր մասնակի, Դարակերտ գյուղ մասնակի,
11:00-14:00 Վեդի քաղաք՝ Կամոյի, Արարատյան, Խանջյան, Մարատ Խաչատրյան, Ներսիկ Մկրտչյան, Իսահակյան, Արամ Խաչատրյան փողոցներ մասնակի, Արմաշ և Երասխ գյուղեր մասնակի,
11:00-15:30 Մրգավան գյուղ մասնակի,
11:00-16:00 Լանջազատ գյուղ մասնակի,
14:00-16:00 Վեդի քաղաք՝ Արարատյան, Սարիբեկ Վարդանյան, Խանջյան, Ներսիկ Մկրտչյան փողոցներ մասնակի, Արարատ գյուղ մասնակի

Վայոց Ձորի մարզ՝

11:00-13:30 Ագարակաձոր գյուղ մասնակի,
11:00-14:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղի մասնակի և հարակից առանձնատներ,

Կոտայքի մարզ՝

11:00-16:00 Ձորաղբյուր գյուղ մասնակի, Ձորաղբյուրի գյուղի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-17։00 Առինջ գյուղ մասնակի,
13:00-15:00 Աղվերան համանք մասնակի, «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-13:00 Մեծ Մասրիկ գյուղ՝ 8 փողոց 3, 8 նրբանցնքեր մասնակի,
14:00-16:50 Մեծ Մասրիկ գյուղ՝ 1 փողոց 6, 8 մասնակի,
10:00-12:00 Ակունք գյուղ՝ 13 փողոց 3, 6 նրբանցնքեր մասնակի,
12:20-14:20 Ակունք գյուղ՝ 1 փողոց 1, 2, 3 նրբանցքներ մասնակի,
14:20-16:10 Ակունք գյուղ՝ 4 փողոց 1 փակուղի մասնակի և 1 փողոց 5 փողոց մասնակի,
11:00-12:30 Կարմիր գյուղ՝ թիվ 1 և թիվ 2 դպրոցներ, «հորթերի դոշ» կոչվող տարածք, «գորգ-արտել» կոչվող տարածք, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների առանձնատներ,
11:00-14:00 Ճամբարակ քաղաք մասնակի, Մարտունի գյուղ մասնակի,
13:00-15:00 Մադինա և Լեռնակերտ գյուղերն ամբողջությամբ, Նոր Գետաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղվերան համայնք մասնակի, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
14:30-17:30 Կարմիր գյուղ՝ Բուժամբուլատորիա, հացի գործարան, «Ուսուցչի տուն» կոչվող տարածք, Սերգո Ավետիսյան և Զոհրաբ Շհոյան փողոցների առանձնատներ,

Տավուշի մարզ՝

10:00-12:00 Իջևան քաղաք՝ Մայիսի 28, Աղայան, Ս․ Օհանյան և Տերյան փողոցներ մասնակի,
12:30-14:30 Իջևան քաղաք՝ Ասլանյան, Իջևանյան, Բլբուլյան և Մայիսյի 28 փողոցներ մասնակի,
13:00-15:00 Բերդ քաղաք՝ մասնակի, «ԱԿԲԱ բանկ» ընկերություն, Ոստիկանություն, զինմաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:00-17:00 Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Կարմիր Աղբյուր գյուղ մասնակի, Մովսես և Նորաշեն գյուղեր,
11:00-13:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

11:00-15:00 Ալավերդի քաղաք՝ Սարահարթ թաղամասն ամբողջությամբ, Էնգելս, Թբիլիսյան, Թումանյան, Փիրուզյան փողոցներ մասնակի, Սանահին, Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր և Սանահին կայարան,
12:00-14:00 Ստեփանավան քաղաք՝ Բաղրամյան, Կամոյի, Երիտասարդական, Տերյան և Րաֆֆու փողոցներ մասնակի,

Շիրակի մարզ՝

11։00-14։30 Աշոցքի տարածաշրջան, Փոքր Սարիար գյուղ 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի,
11։00-1600 Ախուրյանի տարածաշրջան՝ Կամո, Ջաջուռ, Ջաջուռավան, Սարիար, Կրաշեն և Լեռնուտ գյուղեր,

Սյունիքի մարզ՝

10:30-12:00 Սիսիան քաղաք՝ Գ. Լուսավորիչ մասնակի, Նիկողայոս Ադոնցի նրբանցք մասնակի, Տ. Ղազարյան փողոց, Նիկողայոս Ադոնցի փողոց 3, 6 շենքեր, Սիսական փողոց 19 շենք,
12:15-14:30 Սիսիան քաղաք՝ Նիկողայոս Ադոնցի և Շահումյան փողոցներ մասնակի, Ա. Մանուկյան, Լալայան, Արցախի և Աբովյան փողոցներ,
14:15-16:00 Սիսիան քաղաք՝ Իշխան Գավիթի փողոց, Սիսական 39, 41, 43, 45, 46, 47, 49 շենքեր, Ադամյան փողոց 11 շենք Ա. Մանուկյան փողոց,
10:00-12:00 Առաջաձոր և Ձորաստան գյուղեր,
11:00-16:00 Գետաթաղ գյուղ:

«Արարատը» ֆիլմի միջոցով նորից կենդանացավ և հավերժացավ. Սուրեն Բաղդասարյան

Այս ֆիլմը շատ մեծ դեր ունի, այն մեծ ռեզոնանս է առաջացրել, ես մասնագետ չեմ, չեմ կարող գնահատել, բայց կարևորն այն է, որ այն կայացել է, Ռուսաստանի 1840 կինոթատրոնում արդեն ցուցադրել են:

Այս մասին «Արարատ 73» ֆիլմի պրեմիերային նախորդած ասուլիսի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ֆիլմի միջոցով «Արարատ 73»-ը, որը մեր երկիրը հանրահռչակ է դարձրել, նորից կենդանացավ և հավերժացավ:

Ս. Բաղդասարյանի կարծիքով՝ ֆիլմը քննադատության չպետք է արժանանա, նա նաև ափոսանք հայտնեց, որ Նիկիտա Սիմոնյանը չկարողացավ տեսնել ֆիլմը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կա՛մ կվերածնվենք, կա՛մ կմեռնենք․ Ռուբեն Վարդանյանը խնդրում է հանրայնացնել այս խոսքը

Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Քամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.

«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կա՛մ կվերածնվենք, կա՛մ կմեռնենք»։

Իշխանությունը շարունակում է խաբել․ ինչպես է երևում 44-օրյայում զոհվածների թիվը

Սույն փաստը վերստին հավաստում է, որ իշխանության ֆեյսբուքյան կառավարումը գործում է իրական կառավարումից անկախ և միմյանցից անտեղյակ ռեժիմով։

Օրինակ, հանրության համար 44-օրյա պատերազմում և հաջորդող ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների անվանացանկը իշխանությունը շարունակում է չհրապարակել, իսկ թիվը անընդհատ փոփոխում է․ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ զոհերի թիվը 3755 է։

Սակայն «Զինապահ» հիմնադրամը բոլորովին այլ թիվ է ներկայացնում։

Ըստ հիմնադրամի, որը փոխհատուցում է տրամադրում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին, 2016 թվականից հետո ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 4568 մարդ։

Եթե այս թվից հանենք Քառօրյա պատերազմում և 2022 թ․ սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհվածների թվերը՝ համապատասխանաբար 93 և 207 զոհերի թիվը, կկազմի 4055, որը 513 զոհով պակաս է Սիմոնյանի հրապարակած թվից։

Հավելենք նաև, որ 251 անհայտ բացակայողների թիվը ևս չափազանց տարօրինակ է։

Բուժհիմնարկների գործադիր մարմինների ղեկավարները կարող են բժիշկ չլինել

Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Այս մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Ըստ էության, մենք վերանայում ենք ԲԿ-ների նկատմամբ աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները: Առողջապահության նախարարությունը, սահմանելով զարգացման ուղեծիր ԲԿ-ների համար, հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում ԲԿ-ն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել:

Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող ԲԿ-ները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման՝ անընդհատ ավելացող արդյունքներ, և մենք էլ ունենանք չափելի ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները, հետո գնահատել մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը»,- ասաց Ավանեսյանը, ընդգծելով, որ բուժհիմնարկների գործադիր մարմինների ղեկավար այսուհետև կարող են դառնալ նաև բժշկական կրթություն չունեցող քաղաքացիները։

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու կապակցությամբ:

Էրդողանը ողջունել է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի ջանքերը և ցուցաբերած վճռական կամքը տևական խաղաղության հաստատման ճանապարհին:

Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կողմերի համաձայնեցերած խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հարավային Կովկասի համար նոր էջ կբացվի։

Էրդողանի խոսքով՝ Անկարան անկեղծորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանը, խաղաղությանը, բարեկեցությանը և կայունությանը։

Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու համար, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև Պակիստանի վարչապետը, Լիբանանի նախագահը:

Հունաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով փետրվարի 11-ին կմեկնի Թուրքիա։

Պաշտոնական այցի շրջանակում Միցոտակիսը և Էրդողանը կմասնակցեն «Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին։

Նիստի շրջանականերում կքննարկվեն երկկողմ հարաբերություններն իրենց բոլոր ասպեկտներով, ինչպես նաև կքննարկվի երկու երկրների համագործակցության առաջընթացի հնարավորությունները։
Նախատեսվում է նաև, որ անդրադարձ կկատարվի տարածաշրջանային ու գլոբալ զարգացումներին։

Ermenihaber

Բնությունն իր գործն անում է․ Սևանի մակարդակն առանց միջամտության է բարձրացել

Սևանա լճի մակարդակի բարձրացումը այս տարի պայմանավորված է հիմնականում կլիմայական փոփոխություններով և տեղումների աճով․ Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Այս տարի ունենք լուրջ կլիմայական փոփոխությունների արտացոլում Հայաստանում, և սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա գլոբալ գործընթաց է։ Մենք տեսնում ենք՝ աշխարհի տարբեր երկրներում ջրհեղեղներ են, մեծ քանակությամբ տեղումներ են լինում՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Լատինական Ամերիկայում։ Հայաստանը ևս դրա ազդեցության տակ է»,- նշեց Ադամյանը։

Նրա խոսքով՝ հենց տեղումների առատությունն է պատճառը, որ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է շուրջ 1սմ-ով։

«Եթե նայենք հիդրոմետ ծառայության տվյալները, կտեսնենք, որ այս տարվա տեղումները Հայաստանի պայմանների համար բավականին շատ են։ Սա է հիմնական պատճառը, որ Սևանի մակարդակը բարձրացել է։ Բացի այդ, այս պահին գյուղատնտեսական նպատակներով մեծ ծավալի ջրաբացթողումներ չեն արվում, որովհետև տեղումները բավարար են և դեռ սպասվում են ամբողջ ապրիլ ամսին»,– ասաց նա։

Անդրադառնալով անցած տարվա ցածր մակարդակին՝ բնապահպանը նշեց․

«Անցյալ տարի ավելի սուր ձմեռ ենք ունեցել, տեղումները քիչ են եղել, և միաժամանակ գյուղատնտեսության համար մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվել։ Այդ հարցը նույնիսկ Ազգային ժողովում էր քննարկվում։ Տարիներ շարունակ խոսվում է, որ Սևանից պետք է հնարավորինս քիչ ջուր բաց թողնել, նույնիսկ կան տեսակետներ, որ որոշ տարիներ ընդհանրապես պետք է դադարեցնել ջրառը, որպեսզի էկոլոգիական վիճակը վերականգնվի»։

Ադամյանի խոսքով՝ այս տարվա բարձրացումը բացառապես բնական գործոններով է պայմանավորված․

«Սա բնական գործընթաց է։ Որևէ հատուկ միջամտություն չի եղել, որ Սևանի մակարդակը բարձրացնեն։ Բնությունն ինքն է իր գործը անում։ Բայց չի կարելի բացառել, որ մյուս տարի կարող է հակառակ իրավիճակը լինել՝ բարձր ջերմաստիճան և տեղումների պակաս»։

Խոսելով Սևանի մակարդակի բարձրացման ազդեցության մասին՝ Ադամյանը նշեց, որ այն ընդհանուր առմամբ դրական է․

«Երբ Սևանի մակարդակը բարձրանում է, ձկնապաշարները շատանում են, ջրի ջերմաստիճանը իջնում է, ջուրը դառնում է ավելի սառնորակ։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ ջրիմուռների մեծ քանակություն կար, բայց հիմա, եթե ջերմաստիճանը իջնում է և ձկան պաշարները ավելանում են, այդ վտանգը նվազում է։ Լիովին չի վերանում, բայց նվազում է»։

Հիշեցնենք՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 23-ից ապրիլի 5-ը։ Այդու՝ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.29 մ, որն անցյալ տարվա ապրիլի 5-ի մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 7 սմ-ով։

Եթե ԱՄՆ բանակը «հատի կարմիր գծերը՝ Իրանի պատասխանը կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս». ԻՀՊԿ

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ եթե ԱՄՆ բանակը «հատի կարմիր գծերը, ապա Իրանի պատասխանը կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս»։

«Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակում սկսողը մենք չենք եղել ու չենք լինի, բայց չենք վարանի համարժեք պատասխան տալ քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնձգություններին։

Մենք ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ այնպես կվարվենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից ու գազից։ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, բարիդրացիության սկզբունքից ելնելով, մեծ զսպվածություն ենք ցուցաբերել պատասխան թիրախներ ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր նկատառումները հանված են»,- ընդգծել է ԻՀՊԿ-ն։

Աղբյուր՝ IRI2day

Օվերչուկի մարգարեները․ ով է վախեցել, ով՝ հիմար ձևացել

Նոր վախ է շրջում քաղաքական համայնքում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հարցազրույցը ռուսական առաջատար լրատվամիջոցներից մեկին լայնորեն քննարկվում է Հայաստանում։ Ընդդիմադիր որոշ գործիչներ վերլուծելով Օվերչուկին, ենթադրում են, թե Հայաստանն ինչ-որ պայմանավորվածություն է խախտել, և Մոսկվան չի վստահում Փաշինյանին։ Ավելին՝ ոմանք նույնիսկ խոսում են վստահության բացահայտ ճգնաժամի մասին, որը վատ հետևանք կարող է ունենալ։

Ինչո՞ւ են ՌԴ փոխվարչապետի խոսքերն այսքան մեծ արձագանք ստանում Երևանում։

Ռուսաստանի փոխվարչապետի հարցազրույցն իրոք սկանդալային է։ Եթե ՀՀ-ում իշխանությունը քաղաքական ինքնասիրություն ունենար, ապա ՀՀ-ում ՌԴ դեսպանը մի քանի անգամ կկանչվեր ԱԳՆ ու նրան մի քանի նոտա կհանձնվեր Օվերչուկի հայտարարությունների համար, որ կասկածի տակ է դնում Փաշինյանի անկեղծությունը կամ ազնվությունը, սպառնում, պահանջներ ներկայացնում և այլն։

Հարկ է նկատել, որ ռուսամետ սեգմենտի գործիչների մեծ մասն անդրադարձել է այս թեմային։ Այսպիսով նրանք ցույց են տալիս, թե ՌԴ-ն լուրջ երկիր է, նրա պաշտոնյայի խոսքը ծանրակշիռ է, չի կարելի արհամարհել նրան, հարկ է լուրջ կարդալ, վերլուծել, հասկանալ, թե ինչ է ուզում այդ երկիրը մեզնից, ինչ սպառնալիքներ, պահանջներ ու հավակնություն է ներկայացնում։ Իհարկե՝ լավ է, որ մարդիկ կարդում են, վերլուծում ու հասկանում։ Վատն այն է, որ այս անդրադարձներում կա միայն ապոկալիպտիկ մարգարեություն, և չկա միտք, թե ինչ չէր արել ՀՀ-ն, որ ՌԴ-ն նման մեծ պահանջներ է ներկայացնում, սպառնում մեզ, հարգում ՀՀ անկախությունը, վարվում հավասարի պես։

Օվերչուկի հայտարարություններն ու դրանց վերաբերյալ երևանյան անդրադարձներում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ում քաղաքական շրջանակներին հետաքրքրում է միայն հայ-ռուսական հարաբերությունների անխախտելիությունը, քանի որ ամեն ինչ, իբր, պայմանավորված է դրանով։ Սա ցույց է տալիս, թե ինչքան ցածր մակարդակի վրա է քաղաքական ընկալումը մեր երկրում։

Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ բազմաթիվ մարդկանց մտահոգում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական տգիտությունը, ակնհայտ սխալները, վառ ռուսամետ կուրսը, այլ այն, որ Պուտինը Փաշինյանի զանգերին երբեմն չի պատասխանում։ Նույնն է այս պարագայում։ Օվերչուկի սպառնալիքներին ազգովի հակադարձելու փոխարեն, մարդիկ քննարկում են, թե ինչ վատ բաներ կարող են անխուսափելիորեն լինել Օվերչուկի բարձրացրած պահանջների արդյունքում։

Համարժեք արձագանքի պարագայում՝ ՀՀ իշխանությունը, առնվազն՝ փոխվարչապետի մակարդակով պետք է հակադարձեր Օվերչուկին, պահանջելով հարգանք պետության հանդեպ, ընդգծելով, որ Հայաստանի հետ նման տոնով չեն խոսում։ Հակառակ պարագայում ոչ ոք աշխարհում չի հավատա, որ ՀՀ-ն անկախ, ժոովրդավարական պետություն է։ Օվերչուկը ՀՀ-ին պահանջ ներկայացնելու բարոյական իրավունք ունի՞։ Օրինակ՝ Մոսկվան մեր երբեմնի բախտակից Լիտվայի, Էստոնիայի հասցեին այսպիսի սպառնալիք չի ուղղում, այսպիսի պահանջ չի ներկայացնում, որովհետև այս երկրներն անկախ, ժողովրդավարական են։

Լավատեսորեն ենթադրելի է, որ Օվերչուկի հարցազրույցը քննարկելուց հետո քաղաքական համայնքը, առաջին հերթին իշխանությունները համարժեք քայլեր կկատարեն։ Մասնավորապես՝ կարող են մեր երբեմնի բախտակից երկրների օրինակով՝ դուրս հրավիրել ռուսական զորքերը, լյուստրացիայի ու դեսովետիզացման օրենքներ ընդունել, խզել երկաթուղու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագիրը, ԵՄ անդամակցելու հայտ ներկայացնել։

Իսկ եթե այս ողջամիտ ու համարժեք քայլերն անելու քաղաքական կամք դեռ չունեն, ապա մնում է հիմար կամ խուլ ձևանալ, չլսել կամ չհասկանալ ռուսական պահանջն ու սպառնալիքը, այլ սպասել մինչև ՌԴ-ն պարտվի պատերազմում ու հրաժարվի Հայաստանի վրա գերիշխելու իներցիոն, կայսերական հավակնությունից։

Կարճ ասած՝ Օվերչուկի հարցազրույցը մեկնողների կանխատեսումները կիրականանան, եթե Փաշինյանը շարունակի այս բալանսավորված ու լղոզված կուրսը, որն արտաքինից ժողովրդավարական է, իսկ խորքում սպասարկում է ռուսական շահերը, հիմք տալիս օվերչուկներին այդպիսի տոնով խոսել Հայաստանի, նրա իշխանության, ժողովրդի հետ։

Թաթուլ Մկրտչյան